Ելք 22։1-31

22  «Եթե մի մարդ ցուլ կամ ոչխար գողանա և մորթի կամ վաճառի այն, ապա ցլի դիմաց նա պետք է իր նախրից հինգ ցուլ հատուցի, իսկ ոչխարի դիմաց՝ իր հոտից չորս ոչխար+։  (Եթե գողին+ բռնեն տուն ներխուժելիս+ ու նրան այնպես հարվածեն, որ նա մահանա, ապա հարվածողը արյունապարտ չի լինի+։  Բայց եթե արեգակը ծագել է նրա վրա, ապա հարվածողը արյունապարտ է)։ Նա անպատճառ պիտի փոխհատուցի։ Եթե ոչինչ չունի, ապա իր գողացած իրերի դիմաց նրան պետք է վաճառեն+։  Եթե գողացվածը նրա ձեռքում ողջ գտնեն՝ լինի դա ցուլ, էշ թե ոչխար, ապա նա կրկնակի պետք է փոխհատուցի։  Եթե մի մարդ ուղարկում է իր բեռնակիր անասուններին, որ արածեն արտում կամ խաղողի այգում, ու այդպիսով փչացնում է ուրիշի արտը, ապա նա պետք է փոխհատուցի+՝ իր արտից և իր խաղողի այգուց լավագույնը տալով։  Եթե կրակ բռնկվի և փշերին կպչելով՝ վերացնի խրձերը, հացահատիկը կամ արտը+, ապա կրակը վառողը անպատճառ պիտի փոխհատուցի այն ամենի դիմաց, ինչ այրվել է։  Եթե մի մարդ փող կամ իրեր տա իր մերձավորին, որ նա պահի+, և դրանք գողացվեն նրա տնից, ապա եթե գողը գտնվի, պետք է կրկնակի փոխհատուցի+։  Բայց եթե գողը չգտնվի, ապա տանտերը պետք է բերվի ճշմարիտ Աստծու մոտ+, որպեսզի իմացվի՝ արդյոք նա ձեռք չի՞ դրել իր մերձավորի ունեցվածքի վրա։  Ցանկացած օրինազանցության գործ+, որ վերաբերում է ցլի, էշի, ոչխարի, հանդերձի, ցանկացած կորած բանի, որի համար մի կողմը կարող է ասել՝ «սա ի՛մն է», այս երկուսի գործը պետք է բերվի ճշմարիտ Աստծու մոտ+։ Ում որ Աստված ամբարիշտ հայտարարի, նա պետք է կրկնակի փոխհատուցի իր մերձավորին+։ 10  Եթե մի մարդ էշ, ցուլ, ոչխար կամ որևէ ընտանի կենդանի տա իր մերձավորին, որ նա պահի, և այն սատկի, խեղանդամ դառնա կամ այն տանեն, ու ոչ ոք չտեսնի, 11  ապա նա, ում վստահվել էին կենդանիները, պետք է երդվի+ Եհովայով, որ ձեռք չի դրել իր մերձավորի ունեցվածքի վրա+։ Դրանց տերը պետք է ընդունի երդումը, իսկ մյուսը պարտավոր չէ փոխհատուցել։ 12  Բայց եթե դրանք իսկապես գողացվել են նրա մոտից, ապա նա պետք է փոխհատուցի տիրոջը+։ 13  Եթե կենդանուն գազանն է հոշոտել+, ապա որպես ապացույց նա պետք է բերի մնացորդները+։ Գազանի կողմից հոշոտվածի դիմաց նա պարտավոր չէ փոխհատուցել։ 14  Եթե որևէ մեկը իր մերձավորից ընտանի կենդանի խնդրի որոշ ժամանակով+, և այն խեղանդամ դառնա կամ սատկի, երբ տերը դրա մոտ չէ, ապա վերցնողն անպատճառ պիտի փոխհատուցի+։ 15  Բայց եթե տերը դրա մոտ է, վերցնողը պարտավոր չէ փոխհատուցել։ Եթե այն վարձված է, ապա վնասը պետք է վարձով ծածկվի։ 16  Եթե մի տղամարդ հրապուրի չնշանված կույսի և պառկի նրա հետ+, ապա անպատճառ նրան կնության պիտի առնի գնման գնով+։ 17  Եթե նրա հայրը միանշանակ մերժի իր աղջկան տալ նրան, ապա նա պետք է փող վճարի՝ կույսերի համար տրվող գնման գնի չափով+։ 18  Կախարդին կենդանի չթողնես+։ 19  Ով որ անասունի հետ պառկի, անպատճառ մահվան պիտի մատնվի+։ 20  Եթե մեկը Եհովայից բացի ուրիշ աստվածների զոհ մատուցի, ապա պետք է կործանման մատնվի*+։ 21  Պանդուխտին վատ չվերաբերվես կամ չհարստահարես+, որովհետև դուք էլ Եգիպտոսում պանդուխտ եք եղել+։ 22  Այրուն կամ որբին* չվշտացնեք+։ 23  Եթե նրանց վշտացնես, ու եթե նրանք օգնության կանչեն ինձ, ես անպայման կլսեմ նրանց աղաղակը+, 24  և իմ բարկությունը կբորբոքվի+, ու ես սրով կսպանեմ ձեզ, և ձեր կանայք այրիներ կդառնան, իսկ ձեր որդիները՝ որբեր+։ 25  Եթե իմ ժողովրդի միջից որևէ մեկին՝ քեզ մոտ լինող կեղեքվածին, պարտքով փող տաս+, ապա նրա հետ վաշխառուի պես չվարվես։ Նրա վրա տոկոս չդնեք+։ 26  Եթե մերձավորիդ հանդերձը գրավ վերցնես+, ապա արևը մայր մտնելիս վերադարձրու այն, 27  քանի որ դա նրա միակ ծածկոցն է+։ Դա նրա թիկնոցն է իր մարմնի համար։ Ինչո՞վ նա պիտի պառկի։ Եվ երբ նա օգնության կանչի ինձ, ես կլսեմ, որովհետև ես գթառատ եմ+։ 28  Աստծուն մի՛ անիծիր+ և քո ժողովրդի միջի տոհմապետին մի՛ չարախոսիր+։ 29  Մի՛ վարանիր մատուցել քո առատ բերքը և այն առատ հյութը, որ հոսում է քո հնձանից+։ Քո որդիների առաջնեկին ինձ պիտի տաս+։ 30  Ցլիդ ու ոչխարիդ այսպես արա+. յոթ օր թող իր մոր մոտ մնա+, իսկ ութերորդ օրը ինձ պիտի տաս։ 31  Դուք պետք է սուրբ լինեք իմ առաջ+։ Դաշտում գազանի կողմից հոշոտված կենդանու միս մի՛ կերեք+։ Այն շներին գցեք»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «նվիրվի կործանման»։ Եբր. բառը վերաբ. է այն բանին, ինչը անվերապահորեն ու անվերադարձ նվիրվում է Աստծուն և այդպիսով առանձնացվում սրբազան գործած. համար, բայց առավել հաճախ վերաբ. է լիակատար կործանմանը։
Բռց.՝ «անհայր տղային»։