Ելք 30։1-38
30 «Խունկ ծխելու համար մի սեղան+ պատրաստիր. ակացիայի փայտից պատրաստիր այն։
2 Դրա երկարությունը մեկ կանգուն և լայնությունը մեկ կանգուն պետք է լինի։ Այն պետք է քառակուսի լինի՝ երկու կանգուն բարձրությամբ։ Դրանից եղջյուրներ պետք է դուրս գան+։
3 Այն մաքուր ոսկով պատիր՝ դրա վերևի մասը, բոլոր կողմերն ու եղջյուրները, և ոսկե եզրակ պատրաստիր դրա շուրջբոլորը+։
4 Դրա համար նաև երկու ոսկե օղակներ պատրաստիր։ Օղակները պատրաստիր եզրակից ներքև՝ սեղանի երկու կողմերում՝ երկու հակառակ կողմերում, քանի որ դրանց միջով ձողերը պետք է անցկացվեն սեղանը տանելու համար+։
5 Ձողերը ակացիայի փայտից պատրաստիր ու ոսկով պատիր+։
6 Սեղանը դիր վկայության տապանակի մոտ եղող վարագույրի առաջ+՝ Վկայության վրա գտնվող կափարիչի առաջ, որտեղ ես կհայտնվեմ քեզ+։
7 Ահարոնը անուշահոտ խունկ+ պետք է ծխի դրա վրա+։ Ամեն առավոտ, երբ նա պատրաստի ճրագները+, թող խունկ ծխի։
8 Ու երբ երկու երեկոների միջև Ահարոնը վառի ճրագները, թող ծխի այն։ Դա խունկ է, որը հարկավոր է սերնդեսերունդ անդադար ծխել Եհովայի առաջ։
9 Դրա վրա ապօրինի խունկ+, ողջակեզ կամ հացի ընծա չմատուցեք և դրա վրա ըմպելիքի ընծա չթափեք։
10 Ահարոնը տարին մեկ անգամ սեղանի եղջյուրների վրա քավություն պետք է անի+։ Թող նա վերցնի քավության մեղքի ընծայի արյունից+ և դրանով տարին մեկ անգամ քավություն անի սեղանի համար. դա պետք է արվի սերնդեսերունդ։ Այն անչափ սուրբ է Եհովայի համար»։
11 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
12 «Երբ մարդահամար անես ու հաշվես Իսրայելի որդիների թիվը+, մարդահամարի ժամանակ նրանցից յուրաքանչյուրը թող Եհովային փրկանք տա իր հոգու համար+, որպեսզի նրանց վրա ոչ մի աղետ չգա մարդահամարի ժամանակ+։
13 Ահա թե ինչ պետք է տան բոլոր նրանք, ովքեր ներգրավված են մարդահամարի մեջ. կես սիկղ՝ սուրբ վայրի սիկղով+։ Քսան դանգը* հավասար է մեկ սիկղի։ Կես սիկղը նվիրաբերություն է Եհովային+։
14 Քսան տարեկան և ավելի բարձր տարիքի յուրաքանչյուր ոք, ով ներգրավված է մարդահամարի մեջ, Եհովային նվիրաբերություն պետք է անի+։
15 Ձեր հոգիների քավության համար+ Եհովային նվիրաբերություն անելիս թող ո՛չ հարուստը կես սիկղից ավել տա, ո՛չ էլ աղքատը՝ դրանից պակաս+։
16 Իսրայելի որդիներից վերցրու քավության արծաթը և տուր հանդիպման վրանում կատարվող ծառայության համար+, որպեսզի հօգուտ Իսրայելի որդիների դա Եհովայի առաջ հիշեցում ծառայի ձեր հոգիների քավության համար»։
17 Այնուհետև Եհովան ասաց Մովսեսին.
18 «Լվացվելու համար մի պղնձե ավազան պատրաստիր իր պղնձե տակդիրով+, այն դիր հանդիպման վրանի ու զոհասեղանի միջև և մեջը ջուր լցրու+։
19 Ահարոնն ու նրա որդիները այդ ջրով պետք է լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը+։
20 Երբ նրանք մտնեն հանդիպման վրան կամ երբ մոտենան զոհասեղանին, որ ծառայեն և հրկիզվող ընծա մատուցեն Եհովային+, թող ջրով լվացվեն, որպեսզի չմեռնեն։
21 Նրանք պետք է լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որ չմեռնեն+։ Դա պետք է կանոն լինի նրանց համար դարեդար՝ նրա և նրա հետնորդների համար սերնդեսերունդ»+։
22 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
23 «Վերցրու ամենաընտիր անուշահոտությունները+՝ հինգ հարյուր սիկղ պինդ զմուռս+, դրա կես չափով քաղցր դարչին+՝ երկու հարյուր հիսուն սիկղ, և երկու հարյուր հիսուն սիկղ քաղցր խնկեղեգ+,
24 նաև հինգ հարյուր սիկղ կասիա*+ (այս ամենը սուրբ վայրի սիկղով+) և մեկ հիմեն+ ձիթապտղի յուղ։
25 Այդ բոլորից պատրաստիր օծման սուրբ յուղ՝ քսուք. դա խառնուրդ է, որը քսուք պատրաստողի աշխատանքն է+։ Այն պետք է օծման սուրբ յուղ+ լինի։
26 Դրանով օծիր հանդիպման վրանը+, վկայության տապանակը,
27 սեղանն ու դրա բոլոր պատկանելիքները, ճրագակալն ու դրա պատկանելիքները, խնկի սեղանը,
28 ողջակեզի զոհասեղանն ու դրա բոլոր պատկանելիքները, ավազանն ու դրա տակդիրը։
29 Սրբացրու դրանք, որպեսզի անչափ սուրբ դառնան+։ Դրանց դիպչողը սուրբ պետք է լինի+։
30 Օծիր Ահարոնին+ ու նրա որդիներին+ և սրբացրու նրանց, որպեսզի ինձ համար քահանայություն անեն+։
31 Խոսիր Իսրայելի որդիների հետ և ասա. «Սա պետք է օծման սուրբ յուղ լինի ինձ համար սերնդեսերունդ+։
32 Մարդու մարմնի վրա այն չպետք է քսվի, և դրա բաղադրությամբ նմանը չսարքեք։ Այն սուրբ է։ Այն պետք է սուրբ լինի ձեզ համար։
33 Եթե որևէ մեկը այդ քսուքի նմանը պատրաստի ու եթե դրանից կողմնակի մարդու վրա քսի, պետք է վերանա իր ժողովրդի միջից»»+։
34 Եհովան ասաց Մովսեսին. «Վերցրու անուշահոտություններ+՝ ստաշխի կաթիլներ, օնիքա, անուշահոտ քաղբան ու մաքուր կնդրուկ+։ Յուրաքանչյուրը նույն չափով պետք է լինի։
35 Դրանցից խունկ+ պատրաստիր՝ հոտավետ խառնուրդ, աղած+, մաքուր և սուրբ։ Դա քսուք պատրաստողի աշխատանքն է։
36 Դրա մի մասը ծեծելով փոշի դարձրու և փոշու մի մասը դիր հանդիպման վրանի մեջ՝ Վկայության առաջ+, որտեղ ես կհայտնվեմ քեզ+։ Խունկը անչափ սուրբ պետք է լինի ձեզ համար։
37 Քեզ համար այսպիսի բաղադրությամբ խունկ չպատրաստես+։ Քեզ համար այն սուրբ պետք է լինի Եհովայի առաջ+։
38 Եթե որևէ մեկը դրա նմանը պատրաստի դրա բուրմունքը վայելելու համար, պետք է վերանա+ իր ժողովրդի միջից»։