Ելք 35։1-35

35  Այնուհետև Մովսեսը մեկտեղ հավաքեց Իսրայելի բոլոր որդիներին ու ասաց. «Սրանք են այն խոսքերը, որ Եհովան պատվիրեց կատարել+.  վեց օր կարելի է աշխատել+, բայց յոթերորդ օրը սուրբ պիտի լինի ձեզ համար՝ լիակատար հանգստի շաբաթ Եհովայի պատվին։ Եթե որևէ մեկը այդ օրը գործ անի, մահվան պիտի մատնվի+։  Շաբաթ օրը ձեր բնակության վայրերից և ոչ մեկում կրակ չվառեք»։  Մովսեսը շարունակեց ասել Իսրայելի բոլոր որդիներին. «Սա է այն խոսքը, որ Եհովան պատվիրեց՝ ասելով.  «Ձեր ունեցածից Եհովայի համար նվիրաբերություն արեք+։ Յուրաքանչյուր ոք, ով հոժար սիրտ ունի+, թող Եհովայի համար նվիրաբերի ոսկի, արծաթ, պղինձ+,  կապույտ թել, ծիրանիով ներկված բուրդ, որդան կարմրով ներկված մանվածք, բարձրորակ կտավ, այծի մազ+,  խոյի՝ կարմիր ներկված կաշի, փոկի կաշի, ակացիայի փայտ,  լուսակալի համար յուղ, օծման յուղի և անուշահոտ խնկի+ համար բալասանի յուղ,  եփուդի ու կրծքապանակի+ համար օնիքսներ և ագուցիկ քարեր+։ 10  Ձեր միջից թող գան բոլոր սրտով իմաստունները+ և պատրաստեն այն ամենը, ինչ Եհովան պատվիրել է, 11  այսինքն՝ խորանը իր ծածկոցով ու ծածկով, դրա կեռերը, շրջանակները, ձողերը, սյուներն ու ակոսավոր պատվանդանները, 12  տապանակն+ ու դրա ձողերը+, կափարիչն+ ու բաժանող վարագույրը+, 13  սեղանն+ ու դրա ձողերը, դրա բոլոր պատկանելիքները, ընծայված հացերը+, 14  լուսավորման ճրագակալն+ ու դրա պատկանելիքները, ճրագներն ու լուսավորման համար յուղը+, 15  խնկի սեղանն+ ու դրա ձողերը, օծման յուղն ու անուշահոտ խունկը+, խորանի մուտքի վարագույրը, 16  ողջակեզի զոհասեղանն+ ու դրա համար պղնձե վանդակը, դրա ձողերն ու բոլոր պատկանելիքները, ավազանը+ և դրա տակդիրը, 17  գավիթի+ առագաստները, դրա սյուներն ու ակոսավոր պատվանդանները, գավիթի դարպասի վարագույրը, 18  խորանի ցցերն ու գավիթի ցցերը և դրանց պարանները+, 19  սրբարանում ծառայելու համար նուրբ գործվածքով հանդերձները+, Ահարոն քահանայի սուրբ հանդերձներն+ ու նրա որդիների հանդերձները, որպեսզի նրանք քահանայություն անեն»»։ 20  Իսրայելի բոլոր որդիները հեռացան Մովսեսի առջևից։ 21  Այնուհետև բոլոր նրանք, ում սիրտը մղում էր+ և ում ոգին մղում էր, եկան ու Եհովայի համար նվիրաբերություն արեցին հանդիպման վրանը շինելու, դրանում կատարվող բոլոր ծառայություններն անելու և սուրբ հանդերձների համար։ 22  Գալիս էին թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք՝ բոլոր հոժար սիրտ ունեցողները։ Նրանք բերում էին ճարմանդներ, ականջօղեր, մատանիներ, կանացի զարդեր, ամեն տեսակ ոսկե իրեր. բոլորը Եհովային ոսկի էին ընծայում որպես երերացնելու ընծա+։ 23  Բոլոր նրանք, ում մոտ կային կապույտ թել, ծիրանիով ներկված բուրդ, որդան կարմրով ներկված մանվածք, բարձրորակ կտավ, այծի մազ, խոյի՝ կարմիր ներկված կաշի և փոկի կաշի, բերում էին այդ ամենը+։ 24  Բոլոր նրանք, ովքեր արծաթ և պղինձ էին նվիրաբերում, որպես նվիրաբերություն էին բերում Եհովայի համար, և բոլոր նրանք, ովքեր ակացիայի փայտ ունեին, բերում էին, որպեսզի ծառայության բոլոր աշխատանքները կատարվեն։ 25  Եվ իմաստուն սիրտ+ ունեցող բոլոր կանայք իրենց ձեռքերով մանում էին և մանվածքը՝ կապույտ թելը, ծիրանիով ներկված բուրդը, որդան կարմրով ներկված մանվածքը և բարձրորակ կտավը, բերում էին։ 26  Բոլոր իմաստուն կանայք, ում սիրտը մղում էր իրենց, այծի մազ էին մանում։ 27  Տոհմապետները եփուդի ու կրծքապանակի+ համար բերում էին օնիքսներ, ագուցիկ քարեր, 28  բալասանի յուղ, նաև յուղ՝ լուսավորման, օծման յուղի և անուշահոտ խնկի+ համար։ 29  Բոլոր տղամարդիկ ու կանայք, ում սիրտը մղում էր ինչ-​որ բան բերելու այն բոլոր աշխատանքների համար, որ Եհովան Մովսեսի միջոցով պատվիրել էր անել, բերում էին. Իսրայելի որդիները կամավոր ընծաներ էին բերում Եհովային+։ 30  Հետո Մովսեսն ասաց Իսրայելի որդիներին. «Տեսե՛ք, Եհովան Հուդայի ցեղից անունով կանչել է Բեսելիելին+՝ Հուրի որդի Ուրիի որդուն։ 31  Նա լցրել է նրան Աստծու ոգով, որպեսզի նա իմաստություն, հասկացողություն ու գիտելիք ունենա և հմուտ լինի ամեն տեսակ արհեստում՝ 32  նախագծեր իրագործելու համար, ոսկով, արծաթով, պղնձով աշխատելու համար+, 33  ինչպես նաև քարեր մշակելու համար, որպեսզի դրանք ագույցներում հագցվեն, և փայտ փորագրելու համար, որպեսզի հմտորեն շինված ամեն տեսակ իրեր պատրաստեն+։ 34  Նա Բեսելիելի սրտի, ինչպես նաև Դանի ցեղից Աքիսամայի որդի Օհոլիաբի+ սրտի մեջ սովորեցնելու կարողություն է դրել։ 35  Նրանց սիրտը իմաստությամբ է լցրել+, որպեսզի ամեն տեսակ աշխատանք անեն, որ անում են արհեստավորը, ասեղնագործը+, ջուլհակը, որը կապույտ թելով, ծիրանիով ներկված բրդով, որդան կարմրով ներկված մանվածքով և բարձրորակ կտավով նախշեր է գործում, ինչպես նաև ջուլհակահաստոցի վրա աշխատող ջուլհակը։ Այդ տղամարդիկ անում են ամեն տեսակ աշխատանք և նախագծեր են իրագործում»։

Ծանոթագրություններ