Ելք 36։1-38

36  «Պետք է աշխատեն Բեսելիելը, նաև Օհոլիաբը+ և իմաստուն սիրտ ունեցող բոլոր մարդիկ, ում Եհովան իմաստություն+ ու հասկացողություն+ է տվել, որպեսզի իմանան, թե ինչպես անեն սուրբ ծառայության հետ կապված բոլոր գործերը այն ամենի համաձայն, ինչ Եհովան պատվիրել է»+։  Մովսեսը կանչեց Բեսելիելին, Օհոլիաբին և իմաստուն սիրտ ունեցող բոլոր մարդկանց, որոնց սրտում Եհովան իմաստություն էր դրել+, բոլոր նրանց, ում սիրտը մղում էր աշխատանքի անցնելու և կատարելու այն+։  Այդ ժամանակ նրանք Մովսեսի առջևից վերցրին ողջ նվիրաբերությունը+, որ Իսրայելի որդիները բերել էին սուրբ ծառայությանն առնչվող գործն անելու համար, իսկ վերջիններս ամեն առավոտ դեռ կամավոր ընծաներ էին բերում։  Բոլոր իմաստունները, ովքեր կատարում էին ողջ սուրբ գործը, թողնում էին իրենց աշխատանքը և մեկը մյուսի հետևից գալիս էին  ու Մովսեսին ասում. «Ժողովուրդը շատ ավելին է բերում, քան անհրաժեշտ է այն գործի համար, որ Եհովան պատվիրել է անել»։  Ուստի Մովսեսը պատվիրեց, որ ամբողջ ճամբարում հայտարարվի ու ասվի. «Տղամարդի՛կ և կանա՛յք, այլևս ոչինչ մի՛ պատրաստեք սուրբ նվիրաբերության համար»։ Եվ ժողովուրդը դադարեց բերելուց։  Բերվածը բավական էր կատարվելիք ամբողջ գործի համար, այն ավելի քան բավական էր։  Աշխատանքն անողների մեջ բոլոր իմաստուն սիրտ+ ունեցողները սկսեցին պատրաստել խորանը+ և տասը պաստառները՝ ոլորված բարձրորակ կտավից, կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից ու որդան կարմրով ներկված մանվածքից. դրանց վրա նա* քերովբեներ պատրաստեց, որը ասեղնագործի աշխատանքն է։  Ամեն մի պաստառի երկարությունը քսանութ կանգուն էր, և ամեն մեկի լայնությունը՝ չորս կանգուն։ Բոլոր պաստառները մեկ չափս ունեին։ 10  Հետո հինգ պաստառները նա իրար միացրեց+, մյուս հինգ պաստառներն էլ իրար միացրեց։ 11  Այնուհետև կապույտ թելից կապօղակներ պատրաստեց մի պաստառի ծայրին, որը միացման տեղում էր։ Նույնը արեց վերջին պաստառի ծայրին, որը միացման տեղի մյուս կողմում էր+։ 12  Հիսուն կապօղակ պատրաստեց մեկ պաստառի վրա և հիսուն կապօղակ պատրաստեց այն պաստառի ծայրին, որը գտնվում էր միացման մյուս տեղում, այնպես որ կապօղակները դեմ դիմաց եղան+։ 13  Ի վերջո, նա ոսկե հիսուն կեռեր պատրաստեց և այդ կեռերով պաստառները իրար միացրեց. այդպիսով մեկ խորան դարձավ+։ 14  Ապա այծի մազից պաստառներ պատրաստեց խորանը ծածկելու համար։ Տասնմեկ պաստառ պատրաստեց+։ 15  Ամեն մի պաստառի երկարությունը երեսուն կանգուն էր, և ամեն մեկի լայնությունը՝ չորս կանգուն։ Տասնմեկ պաստառները մեկ չափս ունեին+։ 16  Հետո հինգ պաստառները միացրեց իրար, մյուս վեց պաստառներն էլ միացրեց իրար+։ 17  Հիսուն կապօղակ պատրաստեց վերջին պաստառի ծայրին, որը միացման տեղում էր, հիսուն կապօղակ էլ պատրաստեց մյուս պաստառի ծայրին, որը միանում էր դրա հետ+։ 18  Ապա նա պղնձե հիսուն կեռեր պատրաստեց պաստառները իրար միացնելու համար, որպեսզի դրանք մեկ ամբողջություն դառնան+։ 19  Նա ծածկոցի համար ծածկ պատրաստեց խոյի՝ կարմիր ներկված կաշվից, դրա վրա էլ մի ծածկոց՝ փոկի կաշվից+։ 20  Խորանի համար ակացիայի փայտից+ շրջանակներ պատրաստեց, որոնք կանգնած էին։ 21  Շրջանակի երկարությունը տասը կանգուն էր, և ամեն մի շրջանակի լայնությունը՝ մեկուկես կանգուն+։ 22  Ամեն մի շրջանակը իրար զուգահեռ երկու ելուստ ուներ։ Այդպես նա պատրաստեց խորանի բոլոր շրջանակները+։ 23  Խորանի համար շրջանակներ պատրաստեց՝ քսան շրջանակ այն կողմի համար, որ դեպի Նեգև՝ դեպի հարավ է նայում+։ 24  Այդ քսան շրջանակների համար նա արծաթե քառասուն ակոսավոր պատվանդաններ պատրաստեց՝ երկու ակոսավոր պատվանդան՝ երկու ելուստ ունեցող մեկ շրջանակի տակ և երկու ակոսավոր պատվանդան՝ երկու ելուստ ունեցող մյուս շրջանակի տակ+։ 25  Խորանի մյուս, այսինքն՝ հյուսիսային կողմի համար նա քսան շրջանակ պատրաստեց+ 26  և դրանց համար քառասուն ակոսավոր արծաթե պատվանդաններ պատրաստեց՝ երկու ակոսավոր պատվանդան՝ մեկ շրջանակի տակ և երկու ակոսավոր պատվանդան՝ մյուս շրջանակի տակ+։ 27  Խորանի հետևի հատվածի՝ դեպի արևմուտք նայող կողմի համար վեց շրջանակ պատրաստեց+։ 28  Խորանի հետևի հատվածում երկու շրջանակ պատրաստեց որպես անկյունային հենակներ+։ 29  Դրանք ներքևից մինչև վերև բաղկացած էին երկու միանման մասերից, որոնք վերևում իրար էին միանում առաջին օղակի մոտ։ Երկուսն էլ պատրաստեց այնպես, որ երկու անկյունային հենակներ լինեն+։ 30  Ընդամենը ութ շրջանակ եղավ իրենց տասնվեց արծաթե ակոսավոր պատվանդաններով։ Յուրաքանչյուր շրջանակի տակ՝ երկուական ակոսավոր պատվանդան+։ 31  Ակացիայի փայտից նա ձողեր պատրաստեց՝ հինգ հատ՝ խորանի մի կողմի շրջանակների համար+ 32  և հինգ ձող՝ խորանի մյուս կողմի շրջանակների համար, նաև հինգ ձող՝ խորանի արևմտյան, այսինքն՝ հետևի կողմի շրջանակների համար+։ 33  Մեջտեղի ձողը պատրաստեց այնպես, որ այն անցնի շրջանակների կենտրոնով մի ծայրից մինչև մյուս ծայրը+։ 34  Շրջանակները ոսկով պատեց ու դրանց համար ոսկե օղակներ պատրաստեց, որպեսզի ձողերն անցնեն դրանց միջով, և ձողերը ոսկով պատեց+։ 35  Կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից, որդան կարմրով ներկված մանվածքից և ոլորված բարձրորակ կտավից նա վարագույր+ պատրաստեց։ Դրա վրա քերովբեներ+ պատրաստեց. դա ասեղնագործի աշխատանքն է։ 36  Ապա դրա համար ակացիայի փայտից չորս սյուն պատրաստեց ու դրանք ոսկով պատեց. դրանց սեպերը ոսկուց էին։ Դրանց համար նա նաև արծաթե չորս ակոսավոր պատվանդաններ ձուլեց+։ 37  Վրանի մուտքի համար կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից, որդան կարմրով ներկված մանվածքից և ոլորված բարձրորակ կտավից մի վարագույր պատրաստեց. դա ջուլհակի աշխատանքն է+։ 38  Նաև պատրաստեց դրա հինգ սյուները և դրանց սեպերը։ Դրանց գագաթներն ու միացման տեղերը նա ոսկով պատեց, իսկ դրանց ակոսավոր պատվանդանները պղնձից էին+։

Ծանոթագրություններ

Հվնբր Բեսելիելը։