Ելք 37։1-29

37  Բեսելիելը+ տապանակը+ պատրաստեց ակացիայի փայտից։ Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, լայնությունը՝ մեկուկես կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն+։  Այն ներսից ու դրսից մաքուր ոսկով պատեց և դրա շուրջբոլորը ոսկե եզրակ պատրաստեց+։  Հետո նա չորս ոսկե օղակ ձուլեց տապանակի համար, որպեսզի դրա չորս ոտքերի վերևում լինեն՝ երկու օղակ մի կողմում և երկու օղակ մյուս կողմում+։  Ապա ակացիայի փայտից ձողեր+ պատրաստեց ու դրանք ոսկով պատեց։  Այնուհետև ձողերն անցկացրեց տապանակի երկու կողմերում եղող օղակների միջով, որպեսզի դրանցով տապանակը տանեն+։  Կափարիչը+ մաքուր ոսկուց պատրաստեց։ Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, և լայնությունը՝ մեկուկես կանգուն+։  Հետո երկու ոսկե քերովբեներ պատրաստեց։ Դրանք կոփված ոսկուց պատրաստեց կափարիչի երկու ծայրերին+։  Մի քերովբեն մի ծայրին էր, իսկ մյուս քերովբեն՝ մյուս ծայրին։ Քերովբեները դրա երկու ծայրերին պատրաստեց+։  Քերովբեներն իրենց երկու թևերը դեպի վեր էին տարածում՝ իրենց թևերով ծածկելով կափարիչը+, և նրանց երեսները դեմ դիմաց էին։ Քերովբեների երեսները դեպի կափարիչն էին ուղղված+։ 10  Սեղանը+ նա ակացիայի փայտից պատրաստեց։ Դրա երկարությունը երկու կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն+։ 11  Հետո այն մաքուր ոսկով պատեց ու դրա շուրջբոլորը ոսկե եզրակ պատրաստեց+։ 12  Ապա նրա շուրջբոլորը ափի լայնությամբ եզրակալ պատրաստեց և այդ եզրակալի շուրջբոլորը՝ ոսկե եզրակ+։ 13  Այնուհետև դրա համար չորս ոսկե օղակ ձուլեց և օղակներն ամրացրեց չորս անկյուններին, որտեղ չորս ոտքերն էին+։ 14  Օղակները եզրակալի մոտ էին, և ձողերը դրանց միջով էին անցկացվում սեղանը տանելու համար+։ 15  Սեղանը տանելու ձողերը ակացիայի փայտից պատրաստեց ու դրանք ոսկով պատեց+։ 16  Դրանից հետո նա մաքուր ոսկուց պատրաստեց սեղանի պատկանելիքները՝ ափսեները, բաժակները, գավաթները և կժերը, որոնցով հեղուկ ընծա պիտի թափվեր+։ 17  Ճրագակալը+ պատրաստեց մաքուր ոսկուց։ Ճրագակալը կոփածո պատրաստեց։ Դրա բնից դուրս էին գալիս դրա ճյուղերը, բաժակները, ելունդներն ու ծաղիկները+։ 18  Նրա բնից վեց ճյուղ էր դուրս գալիս՝ երեք ճյուղ ճրագակալի մի կողմից ու երեք ճյուղ ճրագակալի մյուս կողմից+։ 19  Ճրագակալի մի կողմում գտնվող ճյուղերից ամեն մեկի վրա նշի ծաղկի նմանությամբ երեք բաժակ կար, ինչպես նաև իրար հաջորդող ելունդներ ու ծաղիկներ, ճրագակալի մյուս կողմում գտնվող ճյուղերից ամեն մեկի վրա ևս նշի ծաղկի նմանությամբ երեք բաժակ կար, ինչպես նաև իրար հաջորդող ելունդներ ու ծաղիկներ։ Այդպիսին էին ճրագակալից դուրս եկող վեց ճյուղերը+։ 20  Ճրագակալի բնի վրա նշի ծաղկի նմանությամբ չորս բաժակ կար, ինչպես նաև իրար հաջորդող ելունդներ ու ծաղիկներ+։ 21  Դրանից դուրս եկող երկու ճյուղերի տակ մեկ ելունդ կար, դրանից դուրս եկող մյուս երկու ճյուղերի տակ՝ մեկ ելունդ և դրանից դուրս եկող մյուս երկու ճյուղերի տակ՝ մեկ ելունդ, այսինքն՝ այն վեց ճյուղերի տակ, որոնք դուրս էին գալիս ճրագակալից+։ 22  Ելունդներն ու ճյուղերը դրանից էին դուրս գալիս։ Այն ամբողջությամբ մեկ կտոր կոփված մաքուր ոսկուց էր+։ 23  Հետո մաքուր ոսկուց նա պատրաստեց դրա յոթ ճրագները, այրուք հանելու ունելիներն ու կրակամանները+։ 24  Ճրագակալն իր բոլոր պատկանելիքներով մեկ տաղանդ մաքուր ոսկուց պատրաստեց։ 25  Խնկի+ սեղանը նա ակացիայի փայտից պատրաստեց+։ Դրա երկարությունը մեկ կանգուն էր և լայնությունը՝ մեկ կանգուն։ Այն քառակուսի էր՝ երկու կանգուն բարձրությամբ։ Դրա եղջյուրները իրենից էին դուրս գալիս+։ 26  Հետո այն մաքուր ոսկով պատեց՝ վերևի մասը, բոլոր կողմերը և եղջյուրները, նաև ոսկե եզրակ պատրաստեց դրա շուրջբոլորը+։ 27  Դրա համար նա երկու ոսկե օղակ պատրաստեց եզրակից ներքև՝ սեղանի երկու կողմերում՝ երկու հակառակ կողմերում, որպեսզի դրանց միջով ձողերն անցկացվեն այն տանելու համար+։ 28  Այնուհետև ձողերը պատրաստեց ակացիայի փայտից ու դրանք ոսկով պատեց+։ 29  Բացի դրանից, պատրաստեց օծման սուրբ յուղը+ և մաքուր, անուշահոտ խունկը+. դա քսուք պատրաստողի աշխատանքն է։

Ծանոթագրություններ