Ելք 4։1-31
4 Սակայն Մովսեսը պատասխանեց. «Իսկ եթե նրանք չհավատա՞ն ինձ ու չլսե՞ն իմ ձայնին+... Չէ՞ որ կասեն. «Եհովան քեզ չի հայտնվել»»։
2 Եհովան ասաց նրան. «Այդ ի՞նչ է ձեռքիդ»։ Նա էլ ասաց՝ գավազան+։
3 Հետո նա ասաց. «Այն գետին գցիր»։ Մովսեսը գավազանը գետին գցեց, և այն օձ դարձավ+, ու Մովսեսը փախավ դրանից։
4 Ապա Եհովան ասաց նրան. «Մեկնիր ձեռքդ ու բռնիր նրա պոչից»։ Մովսեսն էլ ձեռքը մեկնեց, բռնեց այն, և օձը գավազան դարձավ նրա ձեռքում։
5 «Այդպես արա,– շարունակեց նա,– որպեսզի նրանք հավատան, որ Եհովան՝ նրանց նախահայրերի Աստվածը+՝ Աբրահամի Աստվածը+, Իսահակի Աստվածը+ և Հակոբի Աստվածը+, երևացել է քեզ»+։
6 Այնուհետև Եհովան դարձյալ ասաց նրան. «Խնդրում եմ, ձեռքդ ծոցդ տար»։ Նա ձեռքը ծոցը տարավ, ու երբ հանեց այնտեղից, իր ձեռքը բորոտացել էր և ձյան պես սպիտակ+ էր դարձել։
7 Հետո Աստված ասաց. «Ձեռքդ նորից ծոցդ տար»։ Նա էլ ձեռքը հետ տարավ ծոցը ու երբ ծոցից հանեց, այն նորից իր ողջ մարմնի պես էր դարձել+։
8 «Եթե այնպես լինի,– շարունակեց նա,– որ նրանք չհավատան քեզ ու առաջին նշանին ուշադրություն չդարձնեն, ապա հաջորդ նշանին անշուշտ կհավատան+։
9 Իսկ եթե նրանք չհավատան այս երկու նշաններին ու չլսեն քո ձայնին+, այդ դեպքում Նեղոս գետից մի քիչ ջուր վերցրու և թափիր ցամաքի վրա, և այն ջուրը, որ Նեղոս գետից կվերցնես, անպատճառ արյուն կդառնա ցամաքի վրա»+։
10 Այդ ժամանակ Մովսեսն ասաց Եհովային. «Ներիր ինձ, Եհո՛վա, բայց ես երբեք վարժ չեմ խոսել՝ ո՛չ երեկ, ո՛չ դրանից առաջ, ո՛չ էլ ծառայիդ հետ խոսելուցդ հետո վարժ կխոսեմ, քանի որ ես ծանրախոս ու ծանրալեզու եմ»+։
11 Եհովան ասաց նրան. «Ո՞վ է մարդուն բերան տվել։ Ո՞վ է նրան համր ու խուլ դարձնում, ո՞վ է նրան լավ տեսողություն տալիս կամ կույր դարձնում։ Չէ՞ որ ես՝ Եհովաս+։
12 Ուստի գնա՛։ Ես քո բերանի հետ կլինեմ և կսովորեցնեմ քեզ, թե ինչ պետք է ասես»+։
13 Սակայն նա ասաց. «Ների՛ր ինձ, Եհո՛վա, բայց խնդրում եմ, ուղարկիր մեկ ուրիշին, ում որ ուզում ես»։
14 Այդ պահին Եհովայի բարկությունը բորբոքվեց Մովսեսի դեմ, ու նա ասաց. «Չէ՞ որ քո եղբայրը ղևտացի Ահարոնն է+։ Ես գիտեմ, որ նա իրոք կարող է խոսել։ Բացի դրանից, նա արդեն ճանապարհին է, որ հանդիպի քեզ։ Երբ քեզ տեսնի, իր սրտում կուրախանա+։
15 Դու խոսիր նրա հետ և այս խոսքերը նրա բերանը դիր+։ Ես կլինեմ քո բերանի հետ և նրա բերանի հետ+ ու կսովորեցնեմ ձեզ, թե ինչ պետք է անեք+։
16 Քո փոխարեն՝ նա կխոսի ժողովրդի հետ և քեզ համար որպես բերան կծառայի+, իսկ դու նրա համար՝ որպես Աստված+։
17 Այս գավազանը ձեռքդ վերցրու, որպեսզի դրանով նշաններ անես»+։
18 Ուստի Մովսեսը վերադարձավ իր աներ Հոթորի մոտ ու ասաց նրան+. «Խնդրում եմ, թույլ տուր, որ վերադառնամ իմ եղբայրների մոտ, որ Եգիպտոսում են, որպեսզի տեսնեմ՝ արդյոք դեռ կենդանի՞ են»+։ Հոթորն էլ ասաց Մովսեսին. «Գնա խաղաղությամբ»+։
19 Դրանից հետո Եհովան Մադիանում ասաց Մովսեսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետև քո հոգին հետապնդողները մեռել են»+։
20 Մովսեսը վերցրեց իր կնոջն ու որդիներին, նստեցրեց էշի վրա և վերադարձավ Եգիպտոսի երկիր։ Բացի դրանից, Մովսեսն իր ձեռքը վերցրեց ճշմարիտ Աստծու գավազանը+։
21 Եհովան նաև ասաց Մովսեսին. «Երբ վերադառնաս Եգիպտոս, տես, որ փարավոնի առաջ անես այն բոլոր հրաշքները, որ քո ձեռքը տվեցի+։ Իսկ ես թույլ կտամ, որ նրա սիրտը համառ դառնա+, և նա ժողովրդին չի արձակի+։
22 Փարավոնին կասես. «Այսպես է ասում Եհովան. «Իսրայելը իմ որդին է՝ իմ առաջնեկը+։
23 Ուստի ասում եմ քեզ. «Արձակի՛ր որդուս, որ նա ծառայի ինձ, իսկ եթե չուզես արձակել, ես կսպանեմ քո որդուն՝ քո առաջնեկին»»»»+։
24 Ճանապարհին՝ մի իջևանատեղում+, Եհովան հանդիպեց նրան+ և ուզում էր սպանել+։
25 Այդ ժամանակ Սեպփորան+, վերցնելով մի կայծքար, կտրեց իր որդու թլիփը+ և գցեց նրա ոտքերի մոտ՝ ասելով. «Դու արյան փեսա ես ինձ համար»։
26 Ուստի նա բաց թողեց նրան։ Եվ այդ թլփատության պատճառով Սեպփորան ասաց. «Արյան փեսա»։
27 Հետո Եհովան Ահարոնին ասաց. «Գնա անապատ՝ Մովսեսին ընդառաջ»+։ Նա էլ գնաց ու հանդիպեց նրան ճշմարիտ Աստծու լեռան վրա+ և համբուրեց նրան։
28 Մովսեսը Ահարոնին հաղորդեց Եհովայի բոլոր խոսքերը, որն ուղարկել էր իրեն+, և պատմեց այն բոլոր նշանների մասին, որ նա պատվիրել էր իրեն անել+։
29 Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը գնացին և հավաքեցին Իսրայելի որդիների մեջ եղող բոլոր երեցներին+։
30 Ահարոնը հայտնեց այն բոլոր խոսքերը, որ Եհովան ասել էր Մովսեսին+, և նա նշաններ արեց+ ժողովրդի աչքի առաջ։
31 Եվ ժողովուրդը հավատաց+։ Երբ նրանք լսեցին, որ Եհովան իր ուշադրությունը դարձրել է+ Իսրայելի որդիներին և որ տեսել է նրանց հարստահարված լինելը+, ծնկի եկան ու մինչև գետին խոնարհվեցին+։