Ելք 40։1-38
40 Այնուհետև Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Առաջին ամսում+՝ ամսվա առաջին օրը, կանգնեցրու խորանը, այսինքն՝ հանդիպման վրանը+։
3 Վկայության+ տապանակը դիր նրա մեջ և վարագույրով+ փակիր դեպի տապանակը տանող մուտքը։
4 Ներս տար սեղանը+ և դրա վրա դասավորիր այն ամենը, ինչ պետք է, հետո ներս տար ճրագակալը+ ու վառիր նրա ճրագները+։
5 Խնկի+ ոսկե սեղանը դիր վկայության տապանակի դիմաց և խորանի մուտքին կախիր վարագույրը+։
6 Ողջակեզի զոհասեղանը+ դիր խորանի, այսինքն՝ հանդիպման վրանի մուտքի դիմաց,
7 իսկ ավազանը դիր հանդիպման վրանի և զոհասեղանի միջև ու մեջը ջուր լցրու+։
8 Դրանց շուրջբոլորը գավիթը+ շինիր և կախիր գավիթի դարպասի վարագույրը+։
9 Վերցրու օծման յուղը+ և օծիր խորանն ու նրա միջի բոլոր բաները+, սրբացրու այն և դրա բոլոր պատկանելիքները. այդպես այն սուրբ կդառնա։
10 Օծիր ողջակեզի զոհասեղանը, դրա բոլոր պատկանելիքները և սրբացրու զոհասեղանը+. այդպես այն անչափ սուրբ կդառնա+։
11 Օծիր ավազանն իր տակդիրով և սրբացրու այն։
12 Հետո Ահարոնին ու նրա որդիներին բեր հանդիպման վրանի մուտքի մոտ և պատվիրիր, որ ջրով լվացվեն+։
13 Ահարոնին հագցրու սուրբ հանդերձները+, օծիր+ ու սրբացրու նրան, և նա քահանայություն կանի ինձ համար։
14 Ապա մոտեցրու նրա որդիներին և նրանց պատմուճաններ հագցրու+։
15 Օծիր նրանց այնպես, ինչպես նրանց հորը+, և նրանք քահանայություն կանեն ինձ համար։ Նրանց օծումը քահանայության մշտական նշան կլինի նրանց համար դարեդար, սերնդեսերունդ»+։
16 Մովսեսն ամեն ինչ արեց այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն+։ Նա հենց այդպես արեց։
17 Երկրորդ տարվա առաջին ամսում՝ ամսվա առաջին օրը, խորանը կանգնեցվեց+։
18 Խորանը կանգնեցնելիս Մովսեսը ներքևում դրեց դրա ակոսավոր պատվանդանները+, կանգնեցրեց շրջանակները+, անցկացրեց ձողերը+ և կանգնեցրեց սյուները+։
19 Հետո խորանի վրա տարածեց ծածկոցը+ և դրա վրայից գցեց ծածկը+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
20 Դրանից հետո նա վերցրեց Վկայությունը+ ու դրեց տապանակի+ մեջ, անցկացրեց տապանակի ձողերը+ և տապանակի վրա+ դրեց կափարիչը+։
21 Ապա տապանակը խորան մտցրեց, կախեց բաժանման վարագույրը+ և փակեց դեպի վկայության տապանակը տանող մուտքը+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
22 Այնուհետև սեղանը+ դրեց հանդիպման վրանում՝ խորանի հյուսիսային կողմում՝ վարագույրից դուրս,
23 և հացերը+ շերտ-շերտ դասավորեց դրա վրա՝ Եհովայի առաջ, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
24 Ապա ճրագակալը+ դրեց հանդիպման վրանում՝ սեղանի դիմաց՝ խորանի հարավային կողմում,
25 և Եհովայի առաջ վառեց ճրագները+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
26 Հետո հանդիպման վրանում՝ վարագույրի դիմաց, դրեց ոսկե սեղանը+՝
27 դրա վրա անուշահոտ խունկ ծխելու համար+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
28 Վերջում կախեց խորանի մուտքի վարագույրը+։
29 Ողջակեզի զոհասեղանը+ նա դրեց խորանի, այսինքն՝ հանդիպման վրանի մուտքի մոտ, որպեսզի դրա վրա ողջակեզ+ և հացի ընծա մատուցվի, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
30 Հետո հանդիպման վրանի և զոհասեղանի միջև դրեց ավազանը ու դրա մեջ լվացվելու համար ջուր լցրեց+։
31 Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները այդ ջրով լվանում էին իրենց ձեռքերն ու ոտքերը։
32 Նախքան հանդիպման վրան մտնելն ու զոհասեղանին մոտենալը նրանք լվացվում էին+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
33 Վերջում խորանի ու զոհասեղանի շուրջբոլորը նա շինեց գավիթը+ և կախեց գավիթի դարպասի վարագույրը+։
Այդպիսով՝ Մովսեսն ավարտեց աշխատանքը։
34 Այդ ժամանակ ամպը+ ծածկեց հանդիպման վրանը, և խորանը Եհովայի փառքով լցվեց։
35 Մովսեսը չէր կարողանում մտնել հանդիպման վրան, որովհետև ամպը+ դրա վրա էր, և խորանը լցված էր Եհովայի փառքով+։
36 Երբ ամպը բարձրանում էր խորանի վրայից, Իսրայելի որդիները հավաքում էին ճամբարը. նրանք այդպես էին անում իրենց ճամփորդության բոլոր փուլերում+։
37 Սակայն եթե ամպը չէր բարձրանում, նրանք ճամբարը չէին հավաքում մինչև այն օրը, երբ այն կբարձրանար+։
38 Ցերեկը խորանի վրա Եհովայի ամպն էր, իսկ գիշերը Իսրայելի ամբողջ տան աչքի առաջ դրա վրա կրակ կար նրանց ճամփորդության բոլոր փուլերում+։