Ելք 6։1-30

6  Եհովան ասաց Մովսեսին. «Հիմա կտեսնես, թե ես ինչ եմ անելու փարավոնին+, քանի որ իմ զորավոր ձեռքի շնորհիվ նա կարձակի նրանց, և իմ հզոր ձեռքի շնորհիվ նա կվռնդի նրանց իր երկրից»+։  Աստված շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. «Ես Եհովան եմ+։  Աբրահամին+, Իսահակին+ ու Հակոբին+ ես հայտնվել եմ որպես Ամենակարող Աստված+, բայց իմ Եհովա+ անունով ես ինձ հայտնի չեմ դարձրել+ նրանց։  Ես նաև իմ ուխտը հաստատեցի նրանց հետ, որպեսզի տամ Քանանի երկիրը՝ իրենց պանդխտության երկիրը, որում նրանք բնակվեցին որպես պանդուխտներ+։  Ես լսեցի Իսրայելի որդիների հեծեծանքը+, որոնց եգիպտացիները ստրկացրել են, և ես հիշում եմ իմ ուխտը+։  Ուստի Իսրայելի որդիներին ասա. «Ես Եհովան եմ, ես կհանեմ ձեզ եգիպտացիների լծի տակից և կազատեմ ստրկությունից+, կփրկեմ ձեզ մեկնած բազկով ու մեծ դատաստաններով+։  Ես կվերցնեմ ձեզ ու ինձ համար ժողովուրդ կդարձնեմ+, ձեզ համար Աստված կլինեմ+, և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը, որը հանում է ձեզ Եգիպտոսի լծի տակից+։  Ես կբերեմ ձեզ մի երկիր, որը ձեռքս բարձրացնելով երդվեցի+ տալ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։ Այն ձեզ կտամ որպես սեփականություն+։ Ես Եհովան եմ»»+։  Մովսեսն այս ամենը ասաց Իսրայելի որդիներին, բայց հուսահատության ու տաժանակիր ստրկության պատճառով նրանք չլսեցին Մովսեսին+։ 10  Ուստի Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 11  «Գնա՛, խոսի՛ր փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի+ հետ ու ասա՛, որ նա իր երկրից արձակի Իսրայելի որդիներին»+։ 12  Սակայն Մովսեսն ասաց Եհովային. «Եթե ինձ Իսրայելի որդիները չեն լսում+, փարավոնն ինչպե՞ս կլսի ինձ+, քանի որ ես ծանրալեզու*+ եմ»։ 13  Բայց Եհովան շարունակեց խոսել Մովսեսի ու Ահարոնի հետ և նրանց միջոցով հրամաններ տալ Իսրայելի որդիներին ու փարավոնին՝ Եգիպտոսի թագավորին, որպեսզի Իսրայելի որդիներին հանի Եգիպտոսից+։ 14  Սրանք են նրանց ազգատոհմերի գլուխները. Իսրայելի առաջնեկ Ռուբենի+ որդիներն էին Հանոքն ու Փալլուսը, Եսրոնն ու Քարմին+։ Սրանք են Ռուբենի տոհմերը+։ 15  Շմավոնի որդիներն էին Համուելը, Համինը, Օհադը, Հաքինը, Սահառը և Շաուլը+՝ քանանացի կնոջ որդին։ Սրանք են Շմավոնի տոհմերը+։ 16  Սրանք են Ղևիի որդիների+ անունները՝ ըստ իրենց տոհմերի+՝ Գերսոն, Կահաթ ու Մերարի+։ Ղևին ապրեց հարյուր երեսունյոթ տարի։ 17  Գերսոնի որդիներն էին Լոբենն ու Սեմեին+՝ ըստ իրենց տոհմերի+։ 18  Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը, Քեբրոնը և Օզիելը+։ Կահաթն ապրեց հարյուր երեսուներեք տարի։ 19  Մերարիի որդիներն էին Մոողին ու Մուսին+։ Սրանք են ղևտացիների տոհմերը+՝ ըստ իրենց ծագման։ 20  Ամրամը կնության առավ իր հորաքրոջը՝ Հոքաբեթին+։ Հետագայում նա նրա համար ծնեց Ահարոնին ու Մովսեսին+։ Ամրամն ապրեց հարյուր երեսունյոթ տարի։ 21  Իսահառի որդիներն էին Կորխը+, Նաֆեկը և Զեքրին։ 22  Օզիելի որդիներն էին Միսայելը, Ելիսաֆանը և Սեթրին+։ 23  Ահարոնը կնության առավ Ամինադաբի աղջիկ ու Նաասոնի+ քույր Եղիսաբեթին։ Հետագայում նա նրա համար ծնեց Նադաբին ու Աբիուին, Եղիազարին ու Իթամարին+։ 24  Կորխի որդիներն էին Ասիրը, Եղկանան և Աբիասափը+։ Սրանք են Կորխյանների տոհմերը+։ 25  Ահարոնի որդի Եղիազարը+ կնության առավ Փուտիելի աղջիկներից մեկին։ Հետագայում նա նրա համար ծնեց Փենեհեսին+։ Սրանք են ղևտական տոհմերի գլուխները՝ ըստ իրենց տոհմերի+։ 26  Սա է Ահարոնի ու Մովսեսի տոհմածառը։ Նրանց Եհովան ասաց+. «Եգիպտոսից հանեք Իսրայելի որդիներին՝ ըստ իրենց զորքերի»+։ 27  Նրանք էին, որ խոսեցին փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի հետ, որպեսզի Իսրայելի որդիներին հանեն Եգիպտոսից+։ Սրանք են Մովսեսն ու Ահարոնը։ 28  Այն օրը, երբ Եհովան խոսեց Մովսեսի հետ Եգիպտոսում+, 29  Եհովան ասաց Մովսեսին. «Ես Եհովան եմ+։ Փարավոնին՝ Եգիպտոսի թագավորին, հայտնիր այն ամենը, ինչ ասում եմ քեզ»։ 30  Այդ ժամանակ Մովսեսն ասաց Եհովային. «Ես ծանրալեզու* եմ, էլ ինչպե՞ս փարավոնը կլսի ինձ»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «շուրթերով անթլփատ»։
Բռց.՝ «շուրթերով անթլփատ»։