Եսայիա 10։1-34
10 Վա՜յ նրանց, ովքեր վնասաբեր կանոններ են սահմանում+, նրանց, ովքեր անդադար գրում են այն, ինչ վիշտ է պատճառում,
2 որպեսզի չլսեն խեղճի իրավական գործը և արդարությունը խլեն իմ ժողովրդի հարստահարվածներից+, որ այրիներին ավար դարձնեն և նույնիսկ որբերին*+ կողոպտեն։
3 Ի՞նչ եք անելու այն օրը, երբ ձեզ ուշադրություն դարձվի+, երբ կործանումը հեռվից գա+։ Ո՞ւմ մոտ եք փախչելու օգնության համար+ և որտե՞ղ եք թողնելու ձեր փառքը+։
4 Դուք կկռանաք բանտարկյալների մեջ, սպանվածների մեջ* կընկնեք+։ Ահա թե ինչու նրա բարկությունը չի դադարում, և նրա ձեռքը դեռ մեկնած է+։
5 «Ահա՛, ասորեստանցին+ իմ բարկությունը թափելու գավազանն է+, և նրա ձեռքի փայտը իմ դատապարտությունն իրագործելու համար է։
6 Նրան կուղարկեմ հավատուրաց+ ազգի դեմ և կհրամայեմ+, որ շատ ավար վերցնի իմ ցասման ժողովրդից, կողոպտի ու կոխկռտի նրան, ինչպես փողոցի ցեխը+։
7 Թեև նա այդպիսին չէ, բայց կուզենա դա անել, թեև նրա սիրտը այդպիսին չէ, բայց ծրագրեր կկազմի, քանի որ իր սրտում դրել է, որ ոչնչացնի+ ու բնաջինջ անի շատ ազգերի+։
8 Նա կասի. «Մի՞թե իմ իշխանները թագավորներ չեն+։
9 Մի՞թե Քալնոն+ Կարքեմիշի+ պես չէ։ Մի՞թե Եմաթը+ Արփադի+ պես չէ։ Մի՞թե Սամարիան+ Դամասկոսի+ պես չէ։
10 Ինչպես որ իմ ձեռքը հասավ փուչ աստվածների թագավորություններին, որտեղ նրանց քանդակված պատկերները ավելի շատ են, քան Երուսաղեմում և Սամարիայում+,
11 և ինչպես որ կվարվեմ Սամարիայի ու նրա փուչ աստվածների հետ+, մի՞թե նույն կերպ չեմ վարվի Երուսաղեմի ու նրա կուռքերի+ հետ»։
12 Երբ Եհովան վերջացնի իր ամբողջ գործը Սիոն լեռան վրա ու Երուսաղեմում, ես հաշիվ կտեսնեմ Ասորեստանի թագավորի հետ՝ նրա գոռոզ սրտի պտուղների և մեծամիտ աչքերի ինքնահավանության համար+,
13 որովհետև նա ասում է. «Ես իմ ձեռքի զորությամբ+ և իմ իմաստությամբ կգործեմ, քանի որ հասկացողություն ունեմ։ Ես կվերացնեմ ժողովուրդների սահմանները+, կթալանեմ այն, ինչ նրանք դիզել են+, և զորավորի պես կտապալեմ նրա բնակիչներին+։
14 Իմ ձեռքը+ կհասնի ժողովուրդների հարստությանը+, ինչպես մի բնի, և ես կվերցնեմ ողջ երկիրը այնպես, ինչպես վերցնում են թողնված ձվերը։ Ոչ ոք չի թափահարի իր թևերը, չի բացի իր բերանը ու չի ծվծվա»»։
15 Մի՞թե կացինը ինքն իրեն կմեծարի նրա առաջ, ով կտրում է իրենով, կամ մի՞թե սղոցը կպարծենա նրա առաջ, ով սղոցում է իրենով, մի՞թե ցուպն է շարժում նրան, ով բարձրացնում է իրեն, կամ մի՞թե փայտն է բարձրացնում նրան, ով բռնում է իրեն+։
16 Այդ պատճառով էլ ճշմարիտ Տերը՝ Զորքերի Տեր Եհովան, հյուծող հիվանդություն կուղարկի նրա* ամրակազմ տղամարդկանց վրա+, և նրա փառքի տակ հուր կբորբոքի վառվող կրակի պես+։
17 Իսրայելի Լույսը+ կրակ+ կդառնա, և նրա Սուրբը՝ բոց+։ Այն մեկ օրում կբորբոքվի ու կլափի նրա մոլախոտերն ու փշոտ թփերը+։
18 Նրա անտառի և այգու փառքին Նա վերջ կդնի+՝ թե՛ հոգուն, թե՛ մարմնին, և այն նման կլինի հալումաշ եղող հիվանդի+։
19 Նրա անտառում այնքան ծառեր կմնան, որ նույնիսկ տղան կկարողանա գրի առնել դրանք+։
20 Այդ օրը Իսրայելի մնացածներն+ ու Հակոբի տան փրկվածները ընդմիշտ կդադարեն իրենց հարվածողին ապավինելուց+ և հավատարմորեն կապավինեն Եհովային+՝ Իսրայելի Սրբին+։
21 Միայն մնացորդը կվերադառնա* Հզոր Աստծու մոտ՝ Հակոբի մնացորդը+։
22 Թեև քո ժողովուրդը, ո՛վ Իսրայել, ծովի ավազահատիկների չափ լինի+, միայն նրա մնացորդը կվերադառնա+։ Սահմանված բնաջնջումը+ կհորդի արդարությամբ+,
23 որովհետև Գերիշխան Տերը՝ Զորքերի Տեր Եհովան, կործանում է բերելու+ և իրագործելու է իր խիստ որոշումը ամբողջ երկրով մեկ+։
24 Դրա համար այսպես է ասում Գերիշխան+ Տերը՝ Զորքերի Տեր Եհովան. «Ո՛վ իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիոնում+, մի՛ վախեցիր ասորեստանցուց, որը փայտով հարվածում էր քեզ+ և իր գավազանը քո դեմ էր բարձրացնում այնպես, ինչպես Եգիպտոսն էր անում+։
25 Մի քիչ ժամանակ էլ, և դատապարտությանը+ վերջ կդրվի, ու իմ բարկությունը նրանց դեմ կուղղվի, որպեսզի նրանք կորչեն+։
26 Զորքերի Տեր Եհովան նրա վրա մտրակ կթափահարի+, ինչպես այն ժամանակ, երբ Մադիանը ջախջախվեց Օրեբ ժայռի մոտ+։ Նա իր ցուպը դեպի ծովը կմեկնի+. նա կբարձրացնի այն, ինչպես բարձրացրեց Եգիպտոսի վրա+։
27 Այդ օրը նա կհեռացնի նրա բեռը քո ուսերի վրայից+ և նրա լուծը քո պարանոցի վրայից+, և այդ լուծը կկոտրվի+ յուղի* պատճառով»։
28 Նա եկել է Այիաթի+ վրա, անցել է Մագրոնի միջով, Մաքմասում+ դնում է իր իրերը։
29 Նա անցավ ծանծաղուտը, Գեբան+ նրա համար գիշերելու տեղ է, Ռաման+ սարսռաց, Սավուղի Գաբաան+ փախավ։
30 Բարձրաձայն բղավի՛ր, ո՛վ Գալլիմի+ դուստր։ Ուշադրությո՛ւն դարձրու, ո՛վ Լայիս։ Օ՜, խե՜ղճ Անաթոթ+։
31 Մադմենան փախավ։ Գեբիմի բնակիչները ապաստան են փնտրում։
32 Դեռ ցերեկը նա կկանգնի Նոբում+, բռունցքով կսպառնա Սիոնի դստեր լեռանը՝ Երուսաղեմի բլրին+։
33 Ահա ճշմարիտ Տերը՝ Զորքերի Տեր Եհովան, սարսափելի ճայթյունով կտրում է ճյուղերը+. երկարները կտրվում են, բարձրերը՝ ցածրանում+։
34 Նա երկաթե գործիքով հարվածում է անտառի մացառուտներին. Լիբանանը զորավորի ձեռքով կընկնի+։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «անհայր տղաներին»։
^ Բռց.՝ «տակ»։
^ Այսինքն՝ ասորեստանցու, որի մասին հիշատակվում է 5 և 24-րդ համարներում։
^ Եբր. տեքստում այս արտահայտ-ը հմպտ. է Սեար-Հասուբ անվանը։ Տե՛ս 7։3-ի ծնթ.։
^ Հվնբր խոսքը այն յուղի մասին է, որը լցնում էին ճրագակալի մեջ կամ գործածվ. էին թագավորներին օծելու համար։