Եսայիա 16։1-14

16  Սելայից խոյ ուղարկեք երկրի իշխանին+՝ անապատով մինչև Սիոնի դստեր լեռը+։  Մովաբի դուստրերը Առնոնի+ ծանծաղուտներում փախչող թռչնի պես կլինեն, որին քշել են իր բնից+։  «Խորհուրդ տվեք, որոշումն ի կատար ածեք+։ Կեսօրվա քո ստվերը գիշերվա պես դարձրու+։ Թաքցրու ցրվածներին+, փախչողներից ոչ մեկին մի՛ մատնիր+։  Թող իմ ցրվածները պանդխտանան քեզ մոտ, ո՛վ Մովաբ+։ Նրանց համար թաքստոց դարձիր կողոպտչից+։ Չէ՞ որ հարստահարողի վերջը եկել է, կողոպուտը ավարտվել է, ուրիշներին ոտնակոխ անողները վերացել են երկրի վրայից+։  Գահը սիրառատ բարությամբ* կհաստատվի+։ Դավթի վրանում դրա վրա թագավորը ճշմարտությամբ կնստի+։ Նա կդատի ու արդարություն կփնտրի և առանց հապաղելու՝ արդարադատություն կգործադրի»+։  Մենք լսել ենք Մովաբի հպարտության մասին. նա շատ հպարտ է+։ Նա ամբարտավան է, հպարտ ու ցասումով լի+, բայց նրա դատարկ խոսքերը երբեք չեն իրականանա+։  Ուստի Մովաբը կողբա իր աղետի վրա, բոլորը կողբան Մովաբում+։ Խոցվածները կհեծեծան Կիր-​Հարեսեթի+ չամիչի բլիթների համար,  որովհետև Եսեբոնի+ դարավանդները չորացել են։ Ազգերի տերերը ոչնչացրել են Սեբամայի+ որթատունկի ալ կարմիր ճյուղերը։ Դրանք հասել էին մինչև Հազեր+, թափառել էին անապատում։ Նրա ընձյուղները թողնվել էին, որ փարթամանան, և դրանք մինչև ծով էին հասել։  Դրա համար ես լաց կլինեմ Սեբամայի որթատունկի համար+, ինչպես Հազերի համար եմ լաց լինում։ Արցունքներով կթրջեմ ձեզ, ո՛վ Եսեբոն+ ու Ելեալե+, քանի որ ամառվա ձեր այգեկութի ու բերքահավաքի ժամանակ աղաղակ է լինում+։ 10  Ուրախությունն ու զվարճությունը վերցվել է այգուց, և խաղողի այգիներում չկա ուրախ բացականչություն ու ցնծություն+։ Հնձանում խաղող չեն տրորում+։ Ես վերջ եմ դրել ցնծությանը+։ 11  Ահա թե ինչու քնարի լարերի պես ներսս դողում է Մովաբի համար+, և իմ որովայնը՝ Կիր-​Հարեսեթի+ համար։ 12  Երևում էր, որ Մովաբը հոգնել էր բարձունքի վրա+։ Նա եկավ իր սրբարանը՝ աղոթելու+, բայց ապարդյուն+։ 13  Սա է այն խոսքը, որ Եհովան նախկինում ասել էր Մովաբի վերաբերյալ։ 14  Իսկ այժմ այսպես է ասում Եհովան. «Երեք տարի չանցած՝ ըստ վարձու աշխատողի տարիների+՝ Մովաբի փառքը+ կանարգվի բազում ցնցումների պատճառով։ Իսկ ովքեր մնան, շատ քիչ կլինեն և հզոր չեն լինի»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «նվիրված սիրով»։