Եսայիա 18։1-7

18  Վա՜յ սվսվացող թևավոր միջատների երկրին, որը Եթովպիայի+ գետերի շրջանում է։  Նա պատգամաբերներ+ է ուղարկում ծովով ու ջրի վրայով գնացող պապիրուսե նավերով և ասում. «Արագընթա՛ց պատգամաբերներ, գնացե՛ք բարձրահասակ ու հարթ մաշկ ունեցող ազգի մոտ, ամենուրեք վախ ներշնչող ժողովրդի մոտ, դիմացկուն և ոտնակոխ անող ազգի մոտ, որի երկիրը գետերը սրբել-​տարել են»+։  Ո՛վ երկրի բնակիչներ+ ու նրանում ապրողներ, դուք կտեսնեք այն նույն բանը, ինչը կարելի է տեսնել լեռների վրա նշանասյուն կանգնեցնելիս+, և կլսեք այն նույն ձայնը, որը կարելի է լսել եղջյուր փչելիս+։  Եհովան ասաց ինձ. «Ես հանդարտ կլինեմ ու կնայեմ իմ հաստատված տեղին+։ Այն նման կլինի շլացնող լույսի ու տաքության+, նաև ամպի, որը ցող է բերում շոգ ժամանակ՝ բերքահավաքին+։  Բերքահավաքից առաջ, երբ ավարտվի ծաղկունքի շրջանը, և ծաղիկը հասունացող խաղող դառնա, հողագործը պիտի էտի ընձյուղները, հեռացնի ուռերը և կտրի դրանք+։  Նրանք կթողնվեն սարերի գիշատիչ թռչնին ու երկրի գազանին+։ Գիշատիչ թռչունը ամռանը կուտի դրանք, և երկրի ամեն գազան բերքահավաքի ժամանակ դրանցով կսնվի+։  Այդ ժամանակ բարձրահասակ ու հարթ մաշկ ունեցող ժողովրդից+, ամենուրեք վախ ներշնչող ժողովրդից, դիմացկուն և ոտնակոխ անող ազգից, որի երկիրը գետերը սրբել-​տարել են, նվեր կբերեն Զորքերի Տեր Եհովային+՝ այնտեղ, որտեղ Զորքերի Տեր Եհովայի անունն է՝ Սիոն լեռան վրա»+։

Ծանոթագրություններ