Եսայիա 2։1-22

2  Ահա թե տեսիլքում ինչ տեսավ Ամոզի որդի Եսայիան Հուդայի ու Երուսաղեմի մասին+.  վերջին օրերում+ Եհովայի տան+ լեռը կհաստատվի լեռների գագաթներից վեր+ ու կբարձրանա բլուրներից վեր+, և բոլոր ազգերը կհորդեն դեպի այն+։  Շատ ժողովուրդներ կգնան ու կասեն. «Եկե՛ք+, վե՛ր գնանք Եհովայի լեռը՝ Հակոբի Աստծու տունը։ Նա կսովորեցնի մեզ իր ճանապարհները, և մենք կքայլենք նրա ուղիներով»+։ Չէ՞ որ Սիոնից օրենք է դուրս գալու, և Երուսաղեմից՝ Եհովայի խոսքը+։  Նա դատավոր կլինի ազգերի մեջ+ և ամեն ինչ կշտկի+ հօգուտ շատ ժողովուրդների+։ Նրանք իրենց սրերից խոփեր պիտի կոփեն և իրենց նիզակներից՝ էտոցներ+։ Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել+։  Ո՛վ Հակոբի տան մարդիկ, եկե՛ք քայլենք Եհովայի լույսի մեջ+։  Դու թողել ես քո ժողովրդին՝ Հակոբի տունը+։ Նրանք շատ բաներ են որդեգրել Արևելքից+, նրանք փղշտացիների պես մոգությամբ զբաղվողներ են+, և նրանց մեջ օտարականների շատ երեխաներ կան+։  Նրանց երկիրը լի է արծաթով ու ոսկով, և նրանց գանձերին վերջ չկա+։ Նրանց երկիրը լի է ձիերով, և նրանց կառքերին վերջ չկա+։  Նրանց երկիրը լի է փուչ աստվածներով+։ Մարդու ձեռքի գործերի առաջ են խոնարհվում՝ այն բաների առաջ, որոնք մարդու մատներն են շինել+։  Մարդը նվաստանում ու խոնարհվում է. դու չես կարող ներել նրանց+։ 10  Ժա՛յռը մտիր ու թաքնվի՛ր հողի մեջ Եհովայի հանդեպ սարսափի և նրա փառահեղ գերազանցության պատճառով+։ 11  Մարդու ամբարտավան աչքերը կխոնարհվեն, մարդկանց գոռոզությունը կնվաստանա+, և միայն Եհովան կբարձրանա այդ օրը+, 12  քանի որ այդ օրը Զորքերի Տեր Եհովայինն է+։ Այն գալու է բոլոր հպարտ ու գոռոզ, անվանի ու հասարակ մարդկանց վրա+, 13  Լիբանանի բոլոր բարձր ու սլացիկ մայրիների+ վրա և Բասանի բոլոր վիթխարի ծառերի վրա+, 14  բոլոր բարձր լեռների ու բոլոր վեր խոյացած բլուրների վրա+, 15  բոլոր բարձր աշտարակների ու բոլոր ամուր պարիսպների վրա+, 16  Թարսիսի բոլոր նավերի+ ու բոլոր ցանկալի նավակների վրա։ 17  Մարդու ամբարտավանությունը կխոնարհվի, մարդկանց գոռոզությունը կնվաստանա+, և միայն Եհովան կբարձրանա այդ օրը+։ 18  Փուչ աստվածները ամբողջովին բնաջինջ կլինեն+։ 19  Մարդիկ կմտնեն քարայրերի ու փոսերի մեջ Եհովայի հանդեպ սարսափի և նրա փառահեղ գերազանցության պատճառով+, երբ նա վեր կենա երկիրը ցնցելու+։ 20  Այդ օրը մարդը սրընչակների* ու չղջիկների առաջ կնետի խոնարհվելու համար շինած իր արծաթե ու ոսկե փուչ աստվածները+, 21  որպեսզի մտնի ժայռերի խորշերի և ապառաժների խոռոչների մեջ Եհովայի հանդեպ սարսափի և նրա փառահեղ գերազանցության պատճառով+, երբ նա վեր կենա երկիրը ցնցելու։ 22  Հօգուտ ձեզ հեռու մնացեք մարդուց, որի շունչը իր քթանցքների մեջ է+. արժե՞ նրան հաշվի առնել+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «փոքր, մկան նման կենդանիների»։