Եսայիա 22։1-25
22 Տեսիլքի+ հովտի մասին պատգամը։ Ի՞նչ է պատահել քեզ, որ քո ողջ ժողովուրդը տանիք է բարձրացել+։
2 Դու լի էիր խռովությամբ, ո՛վ աղմկոտ քաղաք, ո՛վ հրճվող քաղաք+։ Քո կոտորվածները ո՛չ սրով են կոտորվել, ո՛չ էլ պատերազմում են սպանվել+։
3 Քո բոլոր բռնակալները+ միաժամանակ են փախել+։ Նրանց գերի են վերցրել առանց աղեղի։ Քո մարդկանցից բոլոր նրանց, ում գտել են, միասին գերի են վերցրել+, թեև նրանք հեռու էին փախել։
4 Ահա թե ինչու ասացի. «Հեռացրեք ինձնից ձեր հայացքը։ Ես դառնապես լաց եմ լինելու+։ Մի՛ ջանացեք ինձ մխիթարել իմ ժողովրդի դստեր կողոպտվելու համար+։
5 Գերիշխան Տիրոջ՝ Զորքերի Տեր Եհովայի օրն է տեսիլքի հովտում՝ խառնաշփոթի+, ոտնակոխ անելու+ և շփոթմունքի օրը+։ Այնտեղ է պարիսպը քանդողը+, և աղաղակը հասնում է մինչև լեռը+։
6 Էլամը+ նժույգներ լծած մարտակառքի մեջ կապարճ է վերցրել, և Կիրը+ պատրաստել է* վահանը։
7 Քո ամենաընտիր հարթավայրերը կլցվեն մարտակառքերով, և նժույգները դարպասի մոտ անպատճառ պատրաստ դիրքում կլինեն։
8 Հուդայի պաշտպանիչ վարագույրը կհեռացվի։ Այդ օրը կնայես անտառի տան+ զինանոցին+։
9 Դուք կտեսնեք Դավթի քաղաքի ճեղքերը, քանի որ դրանք շատ կլինեն+, և կհավաքեք ստորին ավազանի ջրերը+։
10 Կհաշվեք Երուսաղեմի տները և կքանդեք դրանք, որպեսզի պարիսպն+ անմատչելի դարձնեք։
11 Երկու պարիսպների միջև հին ավազանի+ ջրերի համար ջրամբար կշինեք։ Սակայն չեք նայի դրա Մեծ Ստեղծչին ու չեք տեսնի նրան, ով վաղուց ի վեր շինել է այն։
12 Այդ օրը Գերիշխան+ Տերը՝ Զորքերի Տեր Եհովան, լաց լինելու+, սուգ անելու, գլուխ սափրելու և քուրձ հագնելու կոչ կանի+։
13 Բայց ահա ցնծություն և ուրախություն է. անասուններ եք սպանում ու ոչխարներ մորթում, միս եք ուտում և գինի խմում+՝ ասելով. «Եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»»+։
14 Ահա թե ինչ հայտնեց ինձ Զորքերի Տեր Եհովան+. ««Այս հանցանքի համար քավություն չի լինի+, մինչև որ դուք չմահանաք»+,– ասում է Գերիշխան Տերը՝ Զորքերի Տեր Եհովան»։
15 Այսպես է ասում Գերիշխան Տերը՝ Զորքերի Տեր Եհովան. «Գնա՛, մտի՛ր այդ տնտեսի՝ Սեբնայի+ մոտ, որը տան վրա է նշանակված+, և ասա.
16 «Ի՞նչն է այստեղ քեզ պատկանում, և ո՞վ է այստեղ քոնը, որ դու քեզ համար գերեզման+ ես փորել այստեղ»։ Իր գերեզմանը նա բարձրության վրա է փորում և ժայռի մեջ իր համար բնակվելու տեղ է շինում։
17 «Ահա Եհովան ուժգնորեն նետելու է քեզ, ո՛վ ամրակազմ տղամարդ, և անպատճառ պինդ սեղմելու է քեզ։
18 Նա, անշուշտ, ձիգ փաթաթելու է քեզ ու գնդակի պես գլորելու է դեպի լայնարձակ երկիրը։ Այնտեղ դու կմահանաս, և քո փառքի կառքերը տիրոջդ տան համար անարգանք կդառնան։
19 Ես կհանեմ քեզ քո պաշտոնից, և քո դիրքից կզրկեն քեզ+։
20 Այդ օրը ես կկանչեմ իմ ծառային+՝ Քեղկիայի+ որդի Եղիակիմին+։
21 Նրան քո պատմուճանը կհագցնեմ, քո գոտին ամուր կկապեմ նրան+ և իշխանությունդ նրա ձեռքը կտամ։ Նա Երուսաղեմի բնակչի և Հուդայի տան համար հայր կդառնա+։
22 Դավթի տան բանալին+ կդնեմ նրա ուսին։ Նա կբացի, և ոչ ոք չի փակի, նա կփակի, և ոչ ոք չի բացի+։
23 Ես նրան որպես սեպ+ կխրեմ ամուր տեղում, և նա իր հոր տան համար փառքի գահ կդառնա+։
24 Նրա վրա կկախեն իր հոր տան ողջ փառքը՝ սերունդներին ու շառավիղներին՝ ամեն տեսակ փոքր անոթները, գավաթի տեսքով անոթները, ինչպես նաև մեծ սափորների տեսքով բոլոր անոթները։
25 Այդ օրը,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– կհանեն+ ամուր տեղում խրված սեպը+, կկտրեն, և այն կընկնի, իսկ նրա վրա եղող բեռը ջարդուխուրդ կլինի, քանի որ Եհովան է դա ասել»»+։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «մերկացրել է»։