Եսայիա 23։1-18

23  Տյուրոսի մասին պատգամը+։ Ողբացե՛ք, ո՛վ Թարսիսի նավեր+, որովհետև այն կողոպտվել է. նավահանգիստ չկա, մտնելու տեղ չկա+։ Նրանց այդ մասին Կիտիմի+ երկրից են հայտնել։  Լռե՛ք, ո՛վ ծովափի բնակիչներ։ Սիդոնի+ վաճառականները, որոնք կտրում-​անցնում են ծովը, հարստացրել էին քեզ։  Սիորի+ սերմը՝ Նեղոսի հունձը՝ քո եկամուտը, շատ ջրերով էր բերվել և ազգերի շահույթն էր դարձել+։  Ամաչի՛ր, ո՛վ Սիդոն+, ամաչի՛ր, ո՛վ ծովային ամրոց, որովհետև ծովն ասում է. «Ես երկունքի ցավեր չեմ ունեցել ու չեմ ծնել, երիտասարդներ չեմ դաստիարակել և կույսեր չեմ մեծացրել»+։  Տյուրոսի մասին լուրը մարդկանց սաստիկ ցավ կպատճառի+, ինչպես Եգիպտոսի մասին լուրը+։  Թարսի՛ս անցեք։ Ողբացե՛ք, ո՛վ ծովափի բնակիչներ։  Մի՞թե սա ձեր քաղաքն է, որը ցնծում էր վաղուց ի վեր՝ իր երիտասարդության ժամանակներից։ Նրա ոտքերը հեռու տեղ էին տանում նրան, որ բնակվի որպես պանդուխտ։  Ո՞վ է այս որոշումը կայացրել+ Տյուրոսի դեմ, որը պսակներ էր դնում, որի վաճառականները իշխաններ էին և որի առևտրականները երկրի պատվարժան մարդիկ էին+։  Զորքերի Տեր Եհովան է կայացրել այս որոշումը+, որ պղծի հպարտությունն ու ողջ գեղեցկությունը+, որ անարգի երկրի բոլոր պատվարժան մարդկանց+։ 10  Ո՛վ Թարսիսի+ դուստր, Նեղոս գետի պես անցիր քո երկրով։ Այլևս նավամատույց չկա+։ 11  Նա մեկնել է իր ձեռքը ծովի վրա, տագնապահար է արել թագավորությունները+։ Եհովան ինքն է հրաման տվել Փյունիկիայի դեմ, որպեսզի ոչնչացնի նրա ամրոցները+։ 12  Նա ասում է. «Էլ երբեք չես ցնծա+, ո՛վ Սիդոնի+ հարստահարված կույս դուստր։ Վե՛ր կաց, անցի՛ր Կիտիմ+, բայց այնտեղ էլ հանգիստ չես ունենա»։ 13  Ահա քաղդեացիների+ երկիրը։ Այս ժողովուրդն է այն հիմնել անապատի բնակիչների համար+, և ոչ թե Ասորեստանը+։ Նրանք կանգնեցրել են պաշարման աշտարակները+ և մերկացրել են նրա բնակելի աշտարակները+. այն դարձրել են քայքայվող ավերակ+։ 14  Ողբացե՛ք, ո՛վ Թարսիսի նավեր, քանի որ ձեր ամրոցը կողոպտվել է+։ 15  Այդ օրը Տյուրոսը կմոռացվի յոթանասուն տարով+, ինչպես որ մեկ թագավորի օրերն են։ Յոթանասուն տարվա վերջում Տյուրոսը կլինի մարմնավաճառի պես, որի մասին երգվում է. 16  «Քնա՛ր վերցրու, պտտվի՛ր քաղաքով մեկ, ո՛վ մոռացված մարմնավաճառ+։ Լա՛վ նվագիր լարերի վրա։ Շատ երգե՛ր երգիր, որ հիշեն քեզ»։ 17  Յոթանասուն տարվա վերջում Եհովան ուշադրություն կդարձնի Տյուրոսին։ Տյուրոսը նորից կսկսի իր վարձը+ ստանալ ու մարմնավաճառություն կանի երկրի բոլոր թագավորությունների հետ+։ 18  Նրա շահույթն ու վարձը+ սուրբ կդառնան Եհովայի համար։ Դրանք ո՛չ կհավաքեն, ո՛չ էլ մի կողմ կդնեն, քանի որ նրա վարձը Եհովայի առաջ բնակվողների համար կլինի+, որպեսզի նրանք կուշտ ուտեն ու նրբագեղ հագնվեն+։

Ծանոթագրություններ