Եսայիա 24։1-23

24  Ահա Եհովան դատարկում է երկիրը և ամայացնում է այն+։ Նա տակնուվրա է արել այն+ և ցիրուցան է արել նրա բնակիչներին+։  Ժողովրդին կպատահի այն, ինչ քահանային, ծառային այն, ինչ իր տիրոջը, աղախնին այն, ինչ իր տիրուհուն, գնորդին այն, ինչ վաճառողին, պարտատիրոջը այն, ինչ պարտապանին, տոկոսառուին այն, ինչ տոկոս վճարողին+։  Երկիրն անպատճառ կդատարկվի և կկողոպտվի+, քանի որ Եհովան է ասել այս խոսքը+։  Երկիրը սգում է+, այն թառամել է։ Պտղաբեր երկիրը չորացել ու թոշնել է։ Թուլացել են երկրի ժողովրդի մեծամեծները+։  Երկիրն ապականվել է իր բնակիչների տակ+, քանի որ նրանք շրջանցում են օրենքները+, փոխում են կանոնը+, դրժում են դարեդար տևող ուխտը+։  Այդ պատճառով անեծքը խժռում է երկիրը+, և նրանում բնակվողները հանցավոր են համարվում։ Այդ պատճառով երկրի բնակիչների թիվը պակասել է, և շատ քիչ մարդ է մնացել+։  Սգում է նոր գինին, չորացել է որթատունկը+, հառաչում են բոլոր նրանք, ովքեր ուրախ սիրտ ունեին+։  Դադարել է դափերի ցնծությունը, լռել է հրճվողների աղմուկը, դադարել է քնարի ցնծությունը+։  Նրանք առանց երգի են գինի խմում, ոգելից խմիչքը դառն է խմողների համար։ 10  Լքված քաղաքը կործանվել է+, բոլոր տները փակ են՝ հնարավոր չէ մտնել։ 11  Փողոցներում լաց են լինում գինի չլինելու պատճառով։ Ողջ ուրախությունը կորել է, երկրի ցնծությունը վերացել է+։ 12  Քաղաքը թողնվել է աննկարագրելի վիճակում։ Դարպասը ջարդուփշուր է եղել և ավերակների կույտի վերածվել+։ 13  Իմ ժողովուրդը երկրի ու ժողովուրդների մեջ կլինի թափ տված ձիթենու+, խաղողաքաղի ավարտին ճռաքաղ արված ողկույզների պես+։ 14  Նրանք կբարձրացնեն իրենց ձայները և ուրախությամբ կաղաղակեն։ Եհովայի գերազանցությունը տեսնելով՝ ծովից ցնծությամբ կբացականչեն+։ 15  Ահա թե ինչու լույսի+ շրջանում* նրանք կփառաբանեն Եհովային+ և Իսրայելի Աստծու՝ Եհովայի անունը՝ ծովի կղզիներում+։ 16  Երկրի ծայրից երգեր ենք լսում+. «Շքեղությո՜ւն Արդարին»+։ Բայց ես ասում եմ. «Ես հյուծվել եմ+, ես հյուծվել եմ։ Վա՜յ ինձ։ Դավաճանները դավաճանում են+։ Այո՛, դավաճանները դավաճանորեն են դավաճանում»+։ 17  Սարսափ, վիհ ու որոգայթ են հասել քեզ վրա, ո՛վ երկրի բնակիչ+։ 18  Ով որ փախչի սարսափ ներշնչող ձայնից, փոսը կընկնի, իսկ ով որ դուրս գա փոսից, որոգայթը կընկնի+, որովհետև վերևի պատուհանները կբացվեն+, և երկրի հիմքերը կցնցվեն+։ 19  Երկիրն ամբողջությամբ ճեղքվում է, երկիրն ամբողջովին ցնցվում է, երկիրը բոլորովին սասանվում է+։ 20  Երկիրն ամբողջությամբ երերում է հարբած մարդու պես, ճոճվում է հյուղի պես+։ Նրա անօրենությունը ծանրացել է նրա վրա+։ Նա վայր կընկնի և այլևս վեր չի կենա+։ 21  Այդ օրը Եհովան վերևում վերևի զորքերին ուշադրություն կդարձնի, իսկ երկրի վրա՝ երկրի թագավորներին+։ 22  Նրանք բանտարկյալների պես փոսը+ կգցվեն և զնդանում+ կփակվեն։ Շատ օրեր անց նրանց ուշադրություն կդարձվի+։ 23  Լիալուսինը ամաչում է, շիկափայլ արեգակը ամոթ է զգում+, քանի որ Զորքերի Տեր Եհովան Սիոն+ լեռան վրա, Երուսաղեմում և իր ժողովրդի տարեցների առաջ+ փառահեղ թագավոր է դարձել+։

Ծանոթագրություններ

Հվնբր վերաբ. է արևել. շրջանին կամ հորիզոնին։