Եսայիա 27։1-13

27  Այդ օրը Եհովան+ իր ամուր, մեծ ու զորեղ սրով+ կպատժի լևիաթանին+՝ սողացող օձին+, լևիաթանին՝ գալարվող օձին, և կսպանի ծովում բնակվող ծովահրեշին+։  Այդ օրը երգեք+, ո՛վ մարդիկ. «Օ՜, փրփրող գինու խաղողի այգի+։  Ես՝ Եհովաս եմ պահպանում նրան+։ Ամեն վայրկյան պիտի ջրեմ նրան+։ Ես պիտի պահպանեմ նրան օր ու գիշեր, որպեսզի ոչ ոք չավերի այն+։  Ես բարկացած չեմ+։ Ո՞վ իմ դեմ փշոտ թփեր+ ու որոմներ կհանի պատերազմի ժամանակ։ Ես կտրորեմ և անմիջապես կայրեմ դրանք+։  Ավելի լավ է, որ նա կառչի իմ ամրոցից և խաղաղություն հաստատի ինձ հետ։ Թող նա խաղաղություն հաստատի ինձ հետ»+։  Գալիք օրերին Հակոբը արմատ կգցի, Իսրայելը+ կծաղկի ու շիվեր կտա, և նրանք երկրի երեսը պտուղներով կլցնեն+։  Պե՞տք է արդյոք նրան հարվածել այնպես, ինչպես նրան հարվածողն է հարված հասցնում։ Պե՞տք է արդյոք նա սպանվի այնպես, ինչպես նրա զոհվածներն են սպանվել+։  Ահ ներշնչող գոչյունով դու կպայքարես նրա դեմ, երբ վռնդես նրան։ Նա արևելյան քամու+ օրը դուրս կգցի նրան սաստիկ պոռթկումով։  Հակոբի հանցանքը+ կքավվի, երբ նա հեռացնի նրա մեղքը+ և երբ զոհասեղանի բոլոր քարերը մանրացված կրաքարի պես դարձնի, այնպես որ սուրբ ձողերն+ ու խնկանոթները այլևս չեն կանգնեցվի+։ 10  Բերդաքաղաքը անմարդաբնակ կդառնա, արոտավայրը անապատի պես լքված ու թողնված կլինի+։ Այնտեղ հորթը կարածի ու կպառկի. նա կուտի դրա ոստերը+։ 11  Երբ ընձյուղները չորանան, կանայք կգան, կկոտրեն ու կայրեն դրանք+։ Այս ժողովուրդը հասկացողություն չունի+, ահա թե ինչու նրան Ստեղծողը ողորմություն չի ցուցաբերի նրա հանդեպ, և նրան Կազմավորողը՝ հաճություն+։ 12  Այդ օրը Եհովան թափ կտա պտուղը+ Գետի+ հորձանքից մինչև Եգիպտոսի գետահովիտը+, և դուք, ո՛վ Իսրայելի որդիներ, իրար հետևից կհավաքվեք+։ 13  Այդ օրը մեծ եղջյուր կփչեն+, և նրանք, ովքեր կործանվում են Ասորեստանում+, և ովքեր ցրված են Եգիպտոսում+, կգան ու կխոնարհվեն+ Եհովայի առաջ՝ սուրբ լեռան վրա՝ Երուսաղեմում+։

Ծանոթագրություններ