Եսայիա 28։1-29
28 Վա՜յ Եփրեմի+ հարբեցողների վեհ պսակին և նրա զարդարանքի գեղեցկության թառամող ծաղկին, որը գինուց հաղթվածների պարարտ հովտի վրա է բարձրանում։
2 Ահա Եհովան ունի ուժեղ և զորեղ մեկին+։ Որոտալի, կարկուտ+ բերող կործանարար փոթորկի պես, զորեղ, հորդահոս ջրերի+ հեղեղի պես նա այն ուժգին նետելու է երկրի վրա։
3 Եփրեմի հարբեցողների վեհ պսակները ոտքերով կոխկռտվելու են+։
4 Նրա զարդարանքի գեղեցկության թառամող ծաղիկը+, որը պարարտ հովտի վրա է բարձրանում, ամռանից առաջ հասնող վաղահաս թզի+ պես կլինի. այն տեսնողն անմիջապես ձեռքն է վերցնում ու կուլ տալիս։
5 Այդ օրը Զորքերի Տեր Եհովան իր ժողովրդից մնացածների+ համար զարդարանքի պսակ+ ու գեղեցկության ծաղկեպսակ կլինի+,
6 արդարության ոգի՝ նրա համար, ով պիտի նստի դատելու+, և հզորություն՝ դարպասի մոտից թշնամիներին հետ մղողների համար+։
7 Սրանք էլ են գինու պատճառով շեղվել ճանապարհից և թափառում են ոգելից խմիչքի պատճառով։ Քահանան ու մարգարեն+ շեղվել են ճանապարհից ոգելից խմիչքի պատճառով, խառնաշփոթի մեջ են գինու պատճառով, թափառում են+ ոգելից խմիչքի պատճառով։ Նրանք մոլորվել են իրենց տեսիլքների մեջ, օրորվում են որոշումներ կայացնելիս։
8 Բոլոր սեղանները լիքն են գարշելի փսխունքով+. մաքուր տեղ չկա։
9 «Ո՞ւմ է նա գիտելիք տալու+ և ո՞ւմ է բացատրելու լսածը+։ Կաթից կտրվածների՞ն, կրծքից կտրվածների՞ն+։
10 Թե չէ՝ «հրաման հրամանի վրա, հրաման հրամանի վրա, չափման լար չափման լարի վրա, չափման լար չափման լարի վրա, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ»»*+։
11 Ուստի նա կակազողների միջոցով+ և ուրիշ լեզվով+ կխոսի այս ժողովրդի հետ+՝
12 նրանց հետ, ում ասել էր. «Սա է հանգստի վայրը։ Հանգստություն տվեք հոգնածին։ Սա է հանգիստ առնելու վայրը»։ Բայց նրանք չուզեցին լսել+։
13 Նրանց համար Եհովայի խոսքը կդառնա «հրաման հրամանի վրա, հրաման հրամանի վրա, չափման լար չափման լարի վրա, չափման լար չափման լարի վրա+, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ», որպեսզի նրանք գնան ու մեջքի վրա ընկնեն, ջարդուխուրդ լինեն, որոգայթն ընկնեն ու բռնվեն+։
14 Ուրեմն լսեցեք Եհովայի խոսքը, ո՛վ պարծենկոտներ՝ Երուսաղեմում եղող այս ժողովրդի իշխաննե՛ր+։
15 Քանի որ դուք ասում եք՝ «մենք ուխտ ենք կապել Մահվան հետ և Գերեզմանի* հետ+ միևնույն տեսիլքն+ ունենք, և եթե հորդահոս ջրհեղեղ էլ լինի, մեզ չի հասնի, որովհետև սուտը մեր ապաստանն ենք դարձրել+ և թաքնվել ենք կեղծիքի մեջ»+,
16 դրա համար էլ այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես Սիոնում+ մի քար եմ դնում+ որպես հիմք՝ փորձված քար+, ամուր հիմքի+ թանկարժեք անկյունաքար+։ Նրան հավատացողը խուճապի չի մատնվի+։
17 Ես արդարությունը չափման լար կդարձնեմ+ և արդարադատությունը+՝ հարթաչափ։ Կարկուտը+ կոչնչացնի ստի ապաստանը+, և ջրերը կխորտակեն թաքստոցը+։
18 Մահվան հետ ձեր ուխտը կխափանվի+, և Գերեզմանի* հետ ձեր ունեցած տեսիլքը չի կատարվի+։ Երբ հորդահոս ջրհեղեղ լինի+, դուք նրա համար կոխկռտված տեղ կդառնաք+։
19 Ամեն անգամ այն կքշի կտանի ձեզ+, որովհետև դա կլինի ամեն առավոտ, գիշեր-ցերեկ։ Այն սարսուռ կառաջացնի+, որպեսզի ուրիշները հասկանան լսածը»։
20 Չափազանց կարճ է մահիճը՝ նրա վրա մարմնով մեկ ձգվելու համար, և չափազանց նեղ է գործված ծածկոցը՝ նրանով փաթաթվելու համար։
21 Եհովան վեր կկենա, ինչպես Փարասին+ լեռան վրա վեր կացավ, նա կբորբոքվի, ինչպես Գաբաոնի+ հարթավայրում, որպեսզի կատարի իր գործը՝ իր տարօրինակ գործը, որպեսզի անի իր գործը՝ իր արտասովոր գործը+։
22 Ուստի այժմ դադարեք ծաղրելուց+, որ ձեր կապանքները ավելի ուժեղ չձգվեն, քանի որ ես լսեցի Գերիշխան+ Տեր, Զորքերի Տեր Եհովայից, որ ողջ երկրի համար կործանում է որոշված+։
23 Ականջ դրեք, ո՛վ մարդիկ, լսեցեք իմ ձայնին, ուշադրություն դարձրեք ու լսեցեք իմ խոսքը։
24 Մի՞թե հերկողը սերմ ցանելու համար ամբողջ օրն է+ հողը հերկում, փխրեցնում ու տափանում+։
25 Մի՞թե դրա երեսը հարթեցնելուց հետո չէ, որ ցանում է սև չամանը և շաղ է տալիս չամանը+։ Մի՞թե ցորենը, կորեկն+ ու գարին չի սերմանում իրենց համար սահմանված տեղում+, և հաճարը+՝ իր արտի սահմանին+։
26 Նրա Աստվածը ուղղում է+ նրան, որպեսզի նա ճիշտ վարվի, և ուսուցանում է նրան+։
27 Չէ՞ որ սև չամանը կամնով+ չեն ծեծում և չամանի վրա սայլակառքի անիվ չեն պտտեցնում, այլ սև չամանը գավազանով+ են ծեծում և չամանը՝ ցուպով։
28 Մի՞թե հացահատիկը փշրում են։ Այն երբեք անդադար+ չեն տրորում+։ Նրա վրայով տանում են սայլակառքի անիվը և անցկացնում նժույգներին, բայց չեն փշրում այն+։
29 Սա նույնպես Զորքերի Տեր Եհովայից է+, որի մտադրությունները հրաշալի են և որի գործերը մեծապես հաջողվում են+։
Ծանոթագրություններ
^ Մարգարեի խոսքի ձայնային նմանակումը։ Եբր.՝ կի ցավ լացավ ցավ լացավ, քավ լաքավ քավ լաքավ, զեեր շամ զեեր շամ։
^ Եբր.՝ Շեոլ։ Տե՛ս հավելված 11։
^ Եբր.՝ Շեոլ։ Տե՛ս հավելված 11։