Եսայիա 35։1-10

35  Անապատն ու անջուր վայրը կցնծան+, և անապատային հարթավայրը կուրախանա ու կծաղկի զաֆրանի պես+։  Այն անպատճառ կծաղկի+, ուրախությամբ կցնծա և հրճվանքով կբացականչի+։ Նրան կտրվի Լիբանանի փառքը+, Կարմեղոսի+ ու Սարոնի+ շքեղությունը։ Մարդիկ կտեսնեն Եհովայի փառքը+, մեր Աստծու շքեղությունը+։  Զորացրե՛ք թույլ ձեռքերը, ամրացրե՛ք դողդոջուն ծնկները+։  Անհանգիստ սիրտ ունեցողներին+ ասացե՛ք. «Ուժե՛ղ եղեք+։ Մի՛ վախեցեք+։ Ձեր Աստվածը կգա, որ վրեժ առնի+։ Աստված կգա, որ հատուցի+։ Նա կգա ու կփրկի ձեզ»+։  Այդ ժամանակ կույրերի աչքերը+ և խուլերի ականջները կբացվեն+։  Այդ ժամանակ կաղը եղջերուի պես կցատկոտի+, և համրի լեզուն ուրախությամբ կբացականչի+։ Անապատում ջրեր կժայթքեն, և անապատային հարթավայրում՝ հեղեղատներ։  Տապից չորացած երկիրը եղեգնաշատ լճի պես կդառնա, ու ծարավուտ երկիրը՝ աղբյուրների պես+։ Շնագայլերի բնակատեղում+՝ նրանց հանգստանալու վայրում, կանաչ խոտ, եղեգ ու պապիրուս+ կաճի։  Այնտեղ մի մեծ ճանապարհ կլինի+, մի ճանապարհ կբացվի, որը Սրբության ճանապարհ կկոչվի+։ Անմաքուրը չի անցնի դրանով+։ Այն կլինի նրանց համար, ովքեր հետևում են դրան, և հիմարները չեն թափառի այդ ճանապարհով։  Այնտեղ առյուծ չի լինի, և գիշատիչ գազաններ դուրս չեն գա այդ ճանապարհի վրա+. դրանք չեն լինի այնտեղ+։ Այդ ճանապարհով կքայլեն փրկագնվածները+։ 10  Եհովայի կողմից ազատագրվածներն ուրախ բացականչություններով կվերադառնան+ ու կգան Սիոն+։ Ուրախությունը նրանց պսակը կլինի հավիտյան+։ Նրանք ցնծություն և ուրախություն կգտնեն, իսկ տրտմությունն ու հառաչանքը կանհետանան+։

Ծանոթագրություններ