Եսայիա 41։1-29

41  «Լուռ լսեցեք ինձ, կղզինե՛ր*+, և թող ազգությունները+ վերականգնեն իրենց զորությունը։ Թող նրանք մոտենան+ ու խոսեն։ Եկեք միասին դատի+ հավաքվենք։  Ո՞վ է արևելքից*+ մարդ կանչել։ Ո՞վ է արդարությամբ վարվելով՝ նրան իր մոտ ծառայության կանչել, որպեսզի ազգերը նրան տա և այնպես անի, որ նա հպատակեցնի թագավորներին+։ Ո՞վ է նրա սրին մատնել նրանց, որ ցրվեն փոշու պես, և ո՞վ է նրա աղեղին մատնել նրանց, որ քշվեն ծղոտի պես+։  Ո՞վ է հետապնդել նրանց և ոտքով խաղաղ անցել այն ճանապարհով, որով չէր գնացել։  Ո՞վ է գործել+ և արել այս բաները, սկզբից ևեթ սերունդներին կյանքի կոչել+. Ես՝ Եհովաս, որ Առաջինն եմ+։ Վերջինների հանդեպ էլ նույնը կլինեմ»+։  Կղզիները+ տեսան ու վախեցան։ Երկրի ծայրերը դողացին+։ Նրանք հավաքվեցին ու եկան։  Յուրաքանչյուրն օգնում է իր ընկերոջը և ասում իր եղբորը. «Ուժե՛ղ եղիր»+։  Արհեստավորը ոգևորում է մետաղագործին+։ Նա, ով մետաղն ուղղում է դարբնի մուրճով, ոգևորում է զնդանի վրա աշխատողին՝ զոդելու վերաբերյալ ասելով՝ լա՛վ է։ Ի վերջո, կուռքը ամրացնում են մեխերով, որ տեղից չշարժվի+։  «Բայց դու, ո՛վ Իսրայել, իմ ծառան ես+, դու, ո՛վ Հակոբ, որին ես ընտրել եմ+, իմ ընկեր+ Աբրահամի+ սերունդն ես,  դու, որին վերցրի երկրի ծայրերից+ և կանչեցի նրա հեռավոր մասերից+։ Ես ասացի քեզ. «Դու իմ ծառան ես+, ես ընտրեցի քեզ+ ու չմերժեցի+։ 10  Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ+։ Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ+, ես կամրացնեմ+ ու կօգնեմ քեզ+, արդար+ աջովս+ ամուր կբռնեմ քեզ»։ 11  Բոլոր նրանք, ովքեր բորբոքվում են քո դեմ, կամաչեն ու կնվաստանան+։ Քեզ հետ վիճող մարդիկ ոչնչի պես կդառնան ու կկորչեն+։ 12  Կփնտրես նրանց, ովքեր պայքարում են քո դեմ, բայց չես գտնի+։ Քո դեմ պատերազմող մարդիկ ոչնչություն կդառնան+, կարծես թե գոյություն չունեն, 13  որովհետև ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնում եմ քո աջ ձեռքից+ և ասում. «Մի՛ վախեցիր+, ես կօգնեմ քեզ»+։ 14  Մի՛ վախեցիր, ո՛րդ+ Հակոբ, Իսրայելի՛ մարդիկ+։ Ես ինքս կօգնեմ քեզ,– ասում է Եհովան՝ քեզ Փրկագնողը+՝ Իսրայելի Սուրբը։– 15  Ահա ես կամնասայլ+ եմ դարձրել քեզ, երկսայրի ատամներով նոր կամն։ Դու ոտնակոխ կանես լեռները և բնաջինջ կանես դրանք, իսկ բլուրները մղեղի պես կդարձնես+։ 16  Դու կքամհարես+ նրանց, քամին կտանի նրանց+, և փոթորիկը կքշի տարբեր ուղղություններով+։ Դու ուրախ կլինես Եհովայով+ ու կպարծենաս Իսրայելի Սրբով»+։ 17  «Հարստահարվածներն ու աղքատները ջուր են փնտրում+, բայց չկա։ Ծարավից+ նրանց լեզուն չորացել է+։ Ես՝ Եհովաս, կպատասխանեմ նրանց+։ Ես՝ Իսրայելի Աստվածս, չեմ թողնի նրանց+։ 18  Մերկ բլուրների վրա գետեր կբխեցնեմ և դաշտահովիտների մեջ՝ աղբյուրներ+, անապատը եղեգնաշատ լճի կվերածեմ և անջուր երկիրը՝ ջրի աղբյուրների+։ 19  Անապատում ես մայրի, ակացիա, մրտենի ու յուղածառ* կտնկեմ+, անապատային հարթավայրում՝ գիհի կտնկեմ հացենու և նոճու հետ միասին+, 20  որպեսզի բոլոր մարդիկ տեսնեն, իմանան, ուշադրություն դարձնեն ու հասկանան, որ Եհովայի ձեռքն է դա արել, և Իսրայելի Սուրբն է ստեղծել»+։ 21  «Ներկայացրեք ձեր վիճելի գործը+,– ասում է Եհովան,– ձեր փաստարկները բերեք+,– ասում է Հակոբի Թագավորը+։– 22  Բերեք դրանք ու պատմեք մեզ այն մասին, թե ինչ է տեղի ունենալու։ Պատմեք, թե ինչ է եղել սկզբում, որ մենք ի սրտե ուշադրություն դարձնենք և իմանանք ապագան, կամ լսենք, թե ինչ է լինելու+։ 23  Պատմեք, թե ինչ է լինելու առաջիկայում, որպեսզի մենք իմանանք, որ դուք աստված եք+։ Այո՛, որևէ լավ կամ վատ բան արեք, որ մենք բոլորս տեսնենք ու ապշենք+։ 24  Բայց դուք գոյություն չունեք, և ձեր գործը ոչինչ է+։ Յուրաքանչյուր ոք, ով ընտրում է ձեզ, նողկալի է+։ 25  Ես հյուսիսից մարդ եմ կանչել, և նա կգա+։ Արևելքից*+ նա կկանչի իմ անունը։ Նա կհարձակվի փոխանորդների վրա, ասես նրանք կավ+ են, և կտրորի նրանց, ինչպես բրուտը՝ թաց կավը։ 26  Ո՞վ է ինչ-​որ բանի մասին հենց սկզբից ասել, որ մենք իմանանք, կամ որևէ բան՝ անցած ժամանակներից, որ մենք կարողանանք ասել՝ նա ճիշտ է+։ Բայց ոչ ոք չի ասում, ոչ ոք լսել չի տալիս, ոչ ոք չի լսում ձեր խոսքերը»+։ 27  Ես առաջինն եմ, ես ասում եմ Սիոնին. «Տե՛ս, ահա՛ նրանք»+։ Ես Երուսաղեմին բարի լուր բերող կտամ+։ 28  Ես նայեցի, և մի մարդ էլ չկար, նրանց մեջ մեկն էլ չկար, որ խորհուրդ տար+։ Ես խնդրեցի նրանց, որ պատասխանեն։ 29  Ահա նրանք բոլորը ասես գոյություն չունեն։ Նրանց գործերը ոչինչ են։ Նրանց ձուլածո կուռքերը քամի և դատարկություն են+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «ծովափնյա երկրներ», այսինքն՝ Միջերկրական ծովի։
Կամ՝ «արևածագից»։
Հայտնի չէ, թե սա ինչ ծառ է։ Այն գուցե սոճու մի տեսակ է։
Կամ՝ «արևածագից»։