Եսայիա 42։1-25
42 Ահա իմ ծառան+, որին ես աջակցում եմ+, իմ ընտրյալը+, որին իմ հոգին հավանում է+։ Իմ ոգին նրա մեջ եմ դրել+։ Նա ազգերին կբացահայտի, թե ինչ է արդարությունը+։
2 Նա չի աղաղակի ու իր ձայնը չի բարձրացնի, փողոցում իր ձայնը լսել չի տա+։
3 Կոտրված եղեգը չի փշրի+ և թույլ վառվող պատրույգը չի հանգցնի։ Ճշմարտությամբ վարվելով՝ նա կբացահայտի, թե ինչ է արդարությունը+։
4 Նա չի թուլանա ու չի կոտրվի, մինչև որ երկրի վրա արդարություն չհաստատի+։ Կղզիները նրա օրենքին պիտի սպասեն+։
5 Այսպես է ասում ճշմարիտ Աստվածը՝ Եհովան, երկնքի Արարիչը+, Նա, ով սփռել է այն+, Նա, ով տարածել է երկիրն+ ու ամեն բան, ինչ կա նրանում+, Նա, ով շունչ է տալիս+ նրա վրա եղող մարդկանց+ և ոգի՝ նրա վրա քայլողներին+.
6 «Ես՝ Եհովաս, արդարությամբ վարվելով+, կանչել եմ քեզ ու բռնել քո ձեռքից+։ Ես քեզ կպահպանեմ ու քեզ ժողովրդի համար ուխտ կդարձնեմ+ և ազգերի համար՝ լույս+,
7 որպեսզի բացես կույր աչքերը+, զնդանից դուրս բերես բանտարկյալին+ ու բանտից հանես խավարի մեջ նստածներին+։
8 Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը+։ Ես իմ փառքը ոչ ոքի չեմ տա+, ոչ էլ ինձ պատկանող գովքը+՝ կուռքերին+։
9 Սկզբում ասված բաները կատարվել են+, և հիմա ես նոր բաների մասին եմ պատմում։ Մինչ կատարվելը ձեզ լսել եմ տալիս դրանց մասին»+։
10 Ո՛վ դուք, որ օգտվում եք ծովից+ և այն ամենից, ինչով լցված է այն, ո՛վ կղզիներ և նրանում բնակվողներ+, նոր երգ երգեք+ Եհովայի համար, գովք՝ երկրի ծայրերից+։
11 Թող անապատը+ և նրա քաղաքները, ավանները, որում բնակվում է Կեդարը+, բարձրացնեն իրենց ձայնը։ Թող ապառաժոտ տեղերում+ բնակվողներն ուրախ բացականչեն, ժողովուրդը լեռների գագաթներից բարձրաձայն կանչի։
12 Թող նրանք փառք տան Եհովային+ և կղզիներում գովաբանեն նրան+։
13 Եհովան դուրս կգա զորավոր մարդու պես+, կբորբոքի իր նախանձախնդրությունը մարտիկի պես+։ Նա կբղավի, մարտական կոչ կարձակի+ և ցույց կտա, որ իր թշնամիներից զորեղ է+։
14 «Ես երկար ժամանակ հանդարտ եմ եղել+, լուռ եմ մնացել+, ինքնատիրապետում եմ դրսևորել+։ Բայց հիմա ծննդաբերող կնոջ պես պիտի ցավ քաշեմ, ծանր շնչեմ ու հևամ+։
15 Ես կամայացնեմ+ լեռներն ու բլուրները և նրանց ողջ բուսականությունը կչորացնեմ։ Գետերը կղզիների կվերածեմ ու եղեգնաշատ լճերը կչորացնեմ+։
16 Կույրերին կառաջնորդեմ մի ճանապարհով, որը նրանց ծանոթ չէ+։ Նրանց կտանեմ անծանոթ ուղով+։ Նրանց առաջ խավարը լույսի կվերածեմ+ և խորդուբորդ տեղանքը՝ հարթավայրի+։ Այս ամենը կանեմ նրանց համար ու չեմ թողնի նրանց»+։
17 Նրանք, ովքեր ապավինում են քանդակված պատկերին+, ովքեր ձուլածո պատկերներին ասում են՝ «դուք մեր աստվածներն եք»+, հետ կդառնան ու ամոթահար կլինեն։
18 Լսեցե՛ք, ո՛վ խուլեր, նայե՛ք, որ տեսնեք, ո՛վ կույրեր+։
19 Ո՞վ է կույր, եթե ոչ իմ ծառան, և ո՞վ է խուլ իմ ուղարկած պատգամաբերի պես։ Ո՞վ է վարձատրություն ստացողի պես կույր կամ ո՞վ է Եհովայի ծառայի պես կույր+։
20 Դու շատ բաներ ես տեսել, բայց ուշադրություն չես դարձրել+։ Քո ականջները բաց են եղել, բայց չես լսել+։
21 Եհովան հանուն իր արդարության+ կամեցավ բարձրացնել օրենքը+ ու վեհացնել այն։
22 Բայց սա կողոպտված ու թալանված ժողովուրդ է+։ Նրանք բոլորը փոսն են ընկել՝ ծուղակը, բանտերում են պահված+։ Նրանց կողոպտում են, բայց ազատող չկա+, նրանց թալանում են, բայց ոչ ոք չի ասում՝ վերադարձրո՛ւ։
23 Ձեզնից ո՞վ այս բանին ականջ կդնի, ո՞վ ուշադրություն կդարձնի ու կլսի հետագա ժամանակների համար+։
24 Ո՞վ է Հակոբին մատնել թալանի և Իսրայելին՝ կողոպտիչներին։ Չէ՞ որ Եհովան, Նա, ում դեմ մեղք էին գործում, ում ճանապարհներով չէին ուզում քայլել և ում օրենքին ականջ չէին դնում+։
25 Ուստի Նա իր ցասումը, բարկությունն ու պատերազմի դաժանությունը թափեց Իսրայելի վրա+։ Այն կրակի պես լափեց նրան բոլոր կողմերից+, բայց նա ուշադրություն չդարձրեց+։ Այն բորբոքվեց նրա դեմ, բայց նա իր սրտին մոտ չընդունեց դա+։