Եսայիա 45։1-25

45  Այսպես է ասում Եհովան իր օծյալին+՝ Կյուրոսին, որի աջ ձեռքից նա բռնում է+, որպեսզի ազգերը նրան հպատակեցնի+, թագավորների մեջքից հանի գոտին, նրա առաջ բացի երկփեղկ դռները, այնպես որ նույնիսկ դարպասները չփակվեն.  «Ես ինքս կգնամ քո առջևից+ և կհարթեցնեմ բարձունքները+։ Պղնձե դռները կփշրեմ ու երկաթե նիգերը կկոտրեմ+։  Մթության մեջ եղող գանձերը+ և թաքստոցներում պահված գանձերը քեզ կտամ, որպեսզի իմանաս, որ ես Եհովան եմ՝ Նա, ով անունով է կանչում քեզ+, Իսրայելի Աստվածը։  Հանուն իմ ծառա Հակոբի և իմ ընտրյալ Իսրայելի+ քեզ անունով կանչեցի, պատվարժան անուն տվեցի քեզ, թեև ինձ չէիր ճանաչում+։  Ես Եհովան եմ, և ուրիշը չկա+։ Ինձանից բացի, Աստված չկա+։ Ես կզորացնեմ* քեզ, թեև դու ինձ չես ճանաչում,  որպեսզի արևելքից մինչև արևմուտք* մարդիկ իմանան, որ ինձանից բացի, մեկն էլ չկա+։ Ես Եհովան եմ, և ուրիշը չկա+։  Ես ստեղծում եմ լույսը+ և արարում եմ խավարը+, խաղաղություն եմ հաստատում+ և աղետ եմ բերում+։ Ես՝ Եհովաս եմ անում այդ ամենը+։  Ո՛վ երկինք, վերևից արդարություն+ կաթեցրու+, և ամպոտ երկինքը թող ցողի այն։ Թող բացվի երկիրը, փրկության պտուղ բերի, ու թող արդարություն աճի+ նրա վրա։ Ես՝ Եհովաս եմ ստեղծում դա»+։  Վա՜յ նրան, ով վիճում է իրեն Կազմավորողի հետ+, ինչպես որ կավե բեկորներն են վիճում երկրի այլ կավե բեկորների հետ։ Մի՞թե կավը+ կասի իրեն ձևավորողին. «Ի՞նչ ես շինում»։ Քո շինածը կասի՞ արդյոք. «Նա ձեռքեր չունի»։ 10  Վա՜յ նրան, ով իր հորն ասում է՝ «ո՞ւմ ես հայր դառնում», և նրա կնոջը՝ «ո՞ւմ համար ես երկունքի ցավեր քաշում»+։ 11  Այսպես է ասում Եհովան՝ Իսրայելի Սուրբը+՝ նրան Կազմավորողը+. «Հարցրեք ինձ իմ որդիների+ ապագայի մասին+ և իմ ձեռքի գործերի+ մասին ինձնից պատասխան պահանջեք։ 12  Ես եմ ստեղծել երկիրը+ և նրա վրա մարդ արարել+։ Իմ, իմ ձեռքերն են տարածել երկինքը+, ու ես եմ հրաման տալիս նրա ողջ զորքին»+։ 13  «Ես, արդարությամբ վարվելով+, մարդ եմ կանչել և նրա բոլոր ճանապարհներն ուղիղ եմ դարձնելու+։ Նա է շինելու իմ քաղաքը+ և իմ աքսորյալներին բաց է թողնելու+ առանց փողի+ և առանց կաշառքի»,– ասում է Զորքերի Տեր Եհովան։ 14  Այսպես է ասում Եհովան. «Եգիպտոսի+ աշխատողները, ովքեր վարձ չեն ստանում, Եթովպիայի վաճառականներն ու սաբայեցիները+, որոնք բարձրահասակ մարդիկ են+, կգան քեզ* մոտ ու քոնը կլինեն+։ Նրանք քո հետևից կքայլեն, շղթայակապ+ ոտքերով կգան ու կխոնարհվեն քո առաջ+։ Կաղաչեն քեզ ու կասեն. «Իրոք որ, Աստված միության մեջ է քեզ հետ+, և ուրիշը չկա։ Ուրիշ Աստված չկա»»+։ 15  Իսկապես, դու քեզ թաքցնող Աստված ես+, Իսրայելի Աստվածն ես, Փրկիչ ես+։ 16  Նրանք բոլորը կամաչեն, կնվաստանան։ Բոլոր կուռք շինողները նվաստացած կքայլեն+։ 17  Իսկ Իսրայելը Եհովայի+ հետ միավորված լինելու շնորհիվ կփրկվի հավիտենական փրկությամբ+։ Դուք չեք ամաչի+ ու չեք նվաստանա+ հավիտյանս հավիտենից։ 18  Այսպես է ասում Եհովան՝ երկնքի Արարիչը+՝ ճշմարիտ Աստվածը+՝ երկիրը Կազմավորողն ու Ստեղծողը+, Նա, ով հաստատեց այն+, զուր տեղը չարարեց, այլ բնակվելու համար ստեղծեց այն+. «Ես Եհովան եմ, և ուրիշը չկա+։ 19  Ես չխոսեցի ծածուկ տեղում+, երկրի մութ տեղում, ոչ էլ ասացի Հակոբի սերնդին, թե՝ «փնտրեք ինձ, բայց դա զուր կլինի»+։ Ես Եհովան եմ, որ ասում եմ այն, ինչ արդար է, և հայտնում եմ ճշմարիտ բաները+։ 20  Հավաքվեք ու եկեք+։ Մոտեցեք, ո՛վ ազգերից ազատվածներ+։ Նրանք, ովքեր փայտե փորագրված պատկեր են տանում, գիտելիք չունեն, ինչպես նաև նրանք, ովքեր աղոթում են մի աստծու, որը չի կարող փրկել+։ 21  Խոսեք ու ներկայացրեք ձեր փաստերը+։ Թող նրանք իրար հետ խորհրդակցեն։ Ո՞վ է լսել տվել այդ մասին վաղեմի ժամանակներից+։ Ո՞վ է հայտնել այդ մասին այն ժամանակներից+։ Մի՞թե ոչ ես՝ Եհովաս։ Ինձանից բացի, ուրիշ Աստված չկա+։ Ես արդար Աստված եմ ու Փրկիչ եմ+, և ինձանից բացի, ուրիշը չկա+։ 22  Ինձ մոտ դարձեք ու փրկվեք+, դուք բոլո՛րդ, որ երկրի ծայրերում եք, որովհետև ես եմ Աստված, և ուրիշը չկա+։ 23  Ինձնով եմ երդվել+, իմ բերանից արդարությամբ է դուրս եկել խոսքը+, որը հետ չի դառնա+. իմ առաջ ամեն ծունկ կխոնարհվի+, և ամեն լեզու կերդվի+՝ 24  ասելով. «Արդարև, Եհովան լիակատար արդարություն ու զորություն ունի+։ Բոլոր նրանք, ովքեր բորբոքվում են նրա դեմ, կգան նրա մոտ ու կամաչեն+։ 25  Իսրայելի ողջ սերունդը+ Եհովայո՛վ արդար կլինի+ ու կպարծենա»»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ձիգ կգոտևորեմ»։
Կամ՝ «արևածագից մինչև արևամուտ»։
Վերաբ. է ժողովրդին կամ քաղաքին։