Եսայիա 61։1-11
61 Գերիշխան Տեր Եհովայի ոգին ինձ վրա է+, որովհետև Եհովան օծել է ինձ+, որ հեզերին բարի լուր հայտնեմ+։ Նա ուղարկել է ինձ, որ կոտրված սրտերին վիրակապ դնեմ+, հռչակեմ, որ գերիներն ազատ են արձակվելու+, և բանտարկյալների աչքերը բացվելու են+,
2 հռչակեմ Եհովայի բարեհաճության տարին+ և մեր Աստծու վրեժխնդրության օրը+, մխիթարեմ բոլոր սգավորներին+,
3 Սիոնի համար սգացողներին մոխրի փոխարեն գլխի ծածկոց տամ+, սգի փոխարեն՝ ցնծության յուղ+, վհատված ոգու փոխարեն՝ գովաբանության թիկնոց+։ Նրանք կկոչվեն արդարության մեծ ծառեր+, Եհովայի տնկիներ+, որոնք կզարդարեն նրան+։
4 Նրանք կվերականգնեն հնամյա ավերակները+, կկանգնեցնեն վաղեմի ամայի տեղերը+, կվերակառուցեն ավերակ դարձած քաղաքները+՝ սերնդեսերունդ ավերակ եղած վայրերը։
5 «Օտարները կգան ու կհովվեն ձեր հոտերը+, և ձեր հողագործներն ու խաղողագործները օտարականները+ կլինեն+։
6 Դուք կկոչվեք Եհովայի քահանաներ+, ու ձեր մասին կասեն, որ մեր Աստծու ծառաներն եք+։ Ազգերի հարստությունը կուտեք+ և նրանց փառքով կպանծաք+։
7 Ամոթի փոխարեն իմ ժողովուրդը կրկնապատիկ բաժին կունենա+, նվաստացման փոխարեն նա ուրախությունից կաղաղակի իր բաժնի համար+։ Իր երկրում կրկնակի բաժին կստանա+, ու նրա ուրախությունը հավիտյան* կլինի+։
8 Ես՝ Եհովաս, արդարություն եմ սիրում+, ատում եմ կողոպուտն ու անարդարությունը+։ Ես հավատարիմ եմ ու կտամ նրանց վարձը+ և նրանց հետ հավիտենական ուխտ կկապեմ+։
9 Նրանց սերունդը ճանաչված կլինի ազգերի մեջ+, իսկ հետնորդները՝ ժողովուրդների մեջ։ Բոլոր նրանց տեսնողները կճանաչեն նրանց+ ու կիմանան, որ Եհովայի կողմից օրհնված սերունդ են»+։
10 Ես անպատճառ կցնծամ Եհովայով+։ Հոգիս կուրախանա իմ Աստծով+, որովհետև նա փրկության հանդերձներ է հագցրել ինձ+, արդարության վերնահագուստ է գցել վրաս+, ինչպես մի փեսայի, որը քահանայի պես գլխի ծածկոց է դնում+ ու հարսի պես զուգվում է զարդերով+։
11 Ինչպես որ երկիրն է ընձյուղ տալիս, և ինչպես որ պարտեզն է աճեցնում իր մեջ սերմանվածը+, այնպես էլ Գերիշխան Տեր Եհովան արդարություն+ ու գովաբանություն կաճեցնի բոլոր ազգերի առաջ+։