Եսայիա 8։1-22
8 Եհովան ասաց ինձ. «Մի մեծ տախտակ+ վերցրու և դրա վրա սովորական գրչով գրիր՝ «Մահեր-Շալալ-Հաշ-Բազ»*։
2 Թող այն ինձ համար հաստատեն+ հավատարիմ վկաներ+ Ուրիա քահանան+ և Հեբարաքիայի որդի Զաքարիան»։
3 Դրանից հետո ես մերձեցա մարգարեուհուն, և նա հղիացավ ու մի որդի ծնեց+։ Ապա Եհովան ասաց ինձ. «Նրա անունը Մահեր-Շալալ-Հաշ-Բազ դիր,
4 որովհետև մինչև տղան կսկսի ասել+ հայրիկ և մայրիկ, Դամասկոսի հարստությունը և Սամարիայի ավարը կտարվի Ասորեստանի թագավորի մոտ»+։
5 Եհովան շարունակեց խոսել ինձ հետ՝ ասելով.
6 «Քանի որ այս ժողովուրդը մերժել է+ Սիլոայի հանդարտ հոսող ջրերը+ և ցնծում է+ Ռասինով ու Ռոմելիայի որդիով+,
7 Եհովան էլ նրա դեմ կբերի+ Գետի+ հզոր ու շատ ջրերը՝ Ասորեստանի թագավորին+ ու նրա ողջ փառքը+։ Գետը դուրս կգա իր հունից և իր բոլոր ափերից
8 ու կհոսի Հուդայի միջով։ Այն կհեղեղի ու կանցնի+, կհասնի մինչև պարանոցը+։ Նրա տարածված թևերը+ կծածկեն քո երկրի լայնությունը, ո՛վ Էմմանուել»+։
9 Վնա՛ս հասցրեք, ո՛վ ժողովուրդներ, բայց դուք կործանվելու եք։ Ակա՛նջ դրեք, բոլո՛րդ, որ բնակվում եք երկրի հեռավոր մասերում+։ Զինվե՛ք+, բայց կործանվելու եք+։ Զինվե՛ք, բայց կործանվելու եք։
10 Ծրագի՛ր կազմեք, բայց այն խափանվելու է+։ Որևէ խո՛սք ասացեք, բայց այն չի կատարվելու, որովհետև Աստված մեզ հետ է+։
11 Ահա թե ինչ ասաց ինձ Եհովան իր ձեռքի զորությամբ, որպեսզի ես չքայլեմ այս ժողովրդի ճանապարհով.
12 «Մի՛ ասացեք՝ «միանանք դավադրությանը», երբ այս ժողովուրդն ասում է՝ «դավադրություն կազմակերպենք»+։ Մի՛ վախեցեք այն բանից, ինչից նրանք են վախենում, և մի՛ սարսռեք+։
13 Ընդունեք Զորքերի Տեր Եհովայի՛ սրբությունը+, նրանի՛ց վախեցեք+ ու նրանի՛ց երկյուղեք»+։
14 Նա սուրբ վայր կդառնա+, բայց Իսրայելի երկու տների համար՝ քար, որի պատճառով կսայթաքեն+, ժայռ, որին կբախվեն, և որոգայթ ու թակարդ Երուսաղեմի բնակիչների համար+։
15 Նրանցից շատերը կսայթաքեն, կընկնեն ու ջարդուփշուր կլինեն, թակարդը կընկնեն ու կբռնվեն+։
16 Փաթաթիր վկայությունը+ և կնքիր օրենքը իմ աշակերտների մեջ+։
17 Ես կսպասեմ Եհովային+, որը թաքցնում է իր երեսը Հակոբի տնից+, և նրան կհուսամ+։
18 Ես ու իմ երեխաները, որոնց Եհովան տվել է ինձ+, Իսրայելում որպես նշան+ և հրաշք ենք Զորքերի Տեր Եհովայից, որը բնակվում է Սիոն լեռան վրա+։
19 Եթե ձեզ ասեն՝ «դիմեք ոգեհարցներին+, գուշակության ոգիներ ունեցողներին, որոնք ծվծվում+ ու շշնջում են», ապա մի՞թե ամեն ժողովուրդ իր Աստծուն չպետք է դիմի+։ Մի՞թե կենդանի եղողների համար մահացածներին պետք է դիմել+։
20 Դիմեք օրենքին ու վկայությանը+։
Անշուշտ, նրանք կասեն այն, ինչը համապատասխանում է այս խոսքերին+, բայց նրանց համար արշալույս չի բացվի+։
21 Յուրաքանչյուրը ճնշված ու սոված+ կքայլի երկրով։ Սովի ու վրդովմունքի պատճառով նա կանիծի իր թագավորին և իր Աստծուն+ ու վեր կնայի։
22 Կնայի երկրին, բայց ահա նեղություն, խավար+, մշուշ, ծանր ժամանակներ ու անթափանց մթություն է+։
Ծանոթագրություններ
^ Նշ. է «շտապի՛ր, ո՛վ ավար [կամ դեպի ավարը]։ Նա արագ եկավ կողոպուտի համար»։