Եսթեր 10։1-3

10  Ասուերոս թագավորը հարկադիր աշխատանքի+ դրեց այդ երկրում և ծովի կղզիներում+ բնակվող մարդկանց։  Իսկ ինչ վերաբերում է նրա բոլոր սխրագործություններին ու հզորությանը, ինչպես նաև մանրամասն պատմությանը Մուրթքեի+ մեծության մասին, ինչով թագավորը պատվի էր արժանացրել նրան+, գրված են Մարաստանի ու Պարսկաստանի+ թագավորների տարեգրության գրքում+,  որովհետև հրեա Մուրթքեն Ասուերոս թագավորից հետո երկրորդն էր+։ Նա հրեաների մեջ ազդեցիկ մարդ էր և իր եղբայրների հավանությունն էր վայելում, քանի որ գործում էր ի նպաստ իր ժողովրդի և խաղաղություն+ էր հայտարարում նրանց ողջ սերնդի համար։

Ծանոթագրություններ