Երեմիա 10։1-25

10  Ո՛վ Իսրայելի տուն, լսեցե՛ք Եհովայի խոսքը, որն ասել է ձեր դեմ։  Այսպես է ասում Եհովան. «Մի՛ սովորեք ազգերի ճանապարհները+ և մի՛ զարհուրեք երկնքի նշաններից, քանի որ դրանցից ազգերն են զարհուրում+,  որովհետև ժողովուրդների սովորությունները+ ունայնություն են։ Ինչ-​որ մեկը անտառում ծառ+ է կտրում, իսկ արհեստավորի ձեռքը հատիչով փորագրում է+։  Արծաթով ու ոսկով այն զարդարում են+, մեխերով ու մուրճերով դրանք ամրացնում են, որ չշարժվեն+։  Այդ կուռքերն ասես խրտվիլակ լինեն վարունգի արտում, որոնք չեն կարող խոսել+։ Դրանց տանում են, որովհետև իրենք մի քայլ անգամ չեն կարող անել+։ Մի՛ վախեցեք դրանցից, քանի որ չարիք չեն կարող անել, ոչ էլ բարիք կարող են անել»+։  Քեզ նման ոչ մեկը չկա, ո՛վ Եհովա+։ Մեծ ես դու, և մեծ ու հզոր է քո անունը+։  Ո՞վ չի վախենա քեզանից+, ո՛վ ազգերի Թագավոր+, չէ՞ որ դու արժանի ես դրան։ Ազգերի բոլոր իմաստունների մեջ և նրանց բոլոր թագավորությունների մեջ քեզ նման մեկը չկա+։  Նրանք անխոհեմ են ու հիմար+։ Ծառը, ունայն բաներից բացի, ուրիշ ոչինչ չի սովորեցնում+։  Թարսիսից+ ծեծած արծաթ են բերում և Օֆազից+՝ ոսկի՝ արհեստավորի և մետաղագործի ձեռքի գործեր։ Դրանց հագուստը կապույտ թելից է և ծիրանիով ներկված բրդից։ Դրանք բոլորն էլ հմուտ վարպետների ձեռքի գործեր են+։ 10  Սակայն Եհովան, իսկապես, Աստված է+։ Նա կենդանի Աստված է+ և հավիտենական Թագավոր+։ Նրա բարկությունից երկիրը կցնցվի+, և ոչ մի ազգ չի դիմանա նրա դատապարտությանը+։ 11  Այսպես կասեք նրանց. «Այն աստվածները+, որոնք երկինքն ու երկիրը չեն ստեղծել, վերանալու են երկրի վրայից+ ու երկնքի տակից»։ 12  Նա է, որ իր զորությամբ ստեղծել է երկիրը+, իր իմաստությամբ հաստատել է պտղաբեր երկիրը+ և իր հասկացողությամբ տարածել է երկինքը+։ 13  Նրա ձայնից ջրերը շառաչում են երկնքում+, նա գոլորշի է բարձրացնում երկրի ծայրերից+։ Անձրևի համար ջրարգելակներ է պատրաստել+, քամի է հանում իր շտեմարաններից+։ 14  Ամեն մարդ անխոհեմ է վարվում, ասես գիտելիք չունի+։ Ամեն մետաղագործ պիտի ամաչի իր կուռքի պատճառով+, որովհետև նրա ձուլածո պատկերը ստություն է+, և ոգի չկա դրանցում+։ 15  Դրանք ունայնություն են, ծաղրանքի արժանացած գործեր+։ Դրանց ուշադրություն դարձնելու ժամանակ դրանք կվերանան+։ 16  Սակայն Հակոբի Բաժինը+ սրանց նման չէ, որովհետև նա ամեն բանի Ստեղծողն է+, և Իսրայելը նրա ժառանգության ցուպն է+։ Զորքերի Տեր Եհովա է նրա անունը+։ 17  Հավաքիր քո ապրանքները երկրից+, ո՛վ նեղության մեջ եղող կին+, 18  որովհետև այսպես է ասում Եհովան. «Ահա ես այս անգամ երկրի բնակիչներին պարսատիկի քարերի նման դուրս եմ նետելու+ ու նրանց վրա չարիք եմ բերելու, որ նրանք հասկանան»+։ 19  Վա՜յ ինձ, ես կոտրված եմ+։ Ինձ հասցված հարվածն անդարմանելի է։ Ես ասացի. «Արդարև, սա իմ ցավն է, և ես պետք է տանեմ+։ 20  Իմ վրանը կործանվեց, իսկ վրանիս պարանները երկու մասի բաժանվեցին+։ Որդիներս հեռացան ինձանից և այլևս չկան+։ Վրանս կանգնեցնող և վրանիս պաստառները բարձրացնող չկա։ 21  Հովիվներն իրենց անխոհեմ պահեցին+ և չփնտրեցին Եհովային+։ Այդ պատճառով էլ նրանք հասկացողությամբ չվարվեցին, և նրանց ամբողջ հոտը ցիրուցան եղավ»+։ 22  Լսեցե՛ք, ահա լուր է գալիս և մեծ դղրդոց հյուսիսի երկրից+, որպեսզի Հուդայի քաղաքներն ամայի վայր դարձնի՝ շնագայլերի որջ+։ 23  Գիտեմ, ո՛վ Եհովա, որ մարդու ճանապարհը իր ձեռքում չէ։ Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին+։ 24  Ուղղի՛ր ինձ, ո՛վ Եհովա, սակայն քո արդարությամբ+, այլ ոչ քո բարկությամբ+, որ չլինի թե ինձ ոչնչի վերածես+։ 25  Թափի՛ր ցասումդ քեզ արհամարհող+ ազգերի վրա+ և այն ազգատոհմերի վրա, որոնք քո անունը չեն կանչում+, որովհետև նրանք կերան Հակոբին+։ Կերան նրան ու ոչնչացրին+, իսկ նրա բնակավայրը ամայացրին+։

Ծանոթագրություններ