Երեմիա 17։1-27

17  «Հուդայի մեղքը երկաթե գրչով է գրված+, ադամանդե գրչածայրով փորագրված է նրանց սրտերի տախտակների+ և նրանց զոհասեղանների եղջյուրների վրա+։  Նույնիսկ նրանց որդիներն են հիշում նրանց զոհասեղաններն ու սուրբ ձողերը սաղարթախիտ ծառերի կողքին, բարձր բլուրների վրա+,  դաշտի միջի լեռների վրա։ Քո հարստությունը, քո բոլոր գանձերը ավարի պիտի մատնեմ+, նաև քո բարձունքները՝ մեղքերիդ պատճառով, որ գործում ես քո բոլոր սահմաններում+։  Քո կամքով դու զրկվեցիր այն ժառանգությունից, որը քեզ էի տվել+։ Քեզ ծառայեցնել կտամ քո թշնամիներին այն երկրում, որը դու չգիտես+, որովհետև դուք կրակի պես վառվում եք իմ զայրույթի մեջ+, և այն դարեդար չպիտի հանգչի»։  Այսպես է ասում Եհովան. «Անիծված է այն մարդը, որն իր հույսը մարդու վրա է դնում+ և մարմինը իր ապավենն* է դարձնում+, և որի սիրտը հեռանում է Եհովայից+։  Նա կլինի ինչպես միայնակ ծառը անապատում, և երբ բարիք գա, չի նկատի+, կբնակվի անապատի այրված տեղերում, մի անբնակ ու աղուտային երկրում+։  Օրհնված է այն մարդը, որն իր հույսը Եհովայի վրա է դնում, և որի ապավենը Եհովան է+։  Նա նման կլինի ջրերի մոտ տնկված ծառի, որն իր արմատները ջրի հոսանքի մոտ է գցում։ Տոթը նա չի տեսնի, և նրա տերևները միշտ խիտ կլինեն+։ Երաշտի+ տարում չի անհանգստանա և չի դադարի պտուղ տալուց։  Նենգավոր է սիրտը ամեն բանից առավել և անհուսալի+։ Ո՞վ կարող է հասկանալ նրան։ 10  Ես՝ Եհովաս, քննում եմ սիրտը+ և զննում եմ երիկամները+, որպեսզի յուրաքանչյուրին իր ճանապարհի+ ու իր գործերի պտղի համեմատ հատուցեմ+։ 11  Անարդար ճանապարհով հարստություն դիզողը+ իր չածածը հավաքող* կաքավի պես է։ Իր օրերի կեսին նա պիտի թողնի այն+, և իր վախճանի ժամանակ կերևա նրա անմտությունը»+։ 12  Ի սկզբանե փառավոր գահը բարձրում է+. այն մեր սրբարանի տեղն է+։ 13  Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ հույս+, բոլոր նրանք, ովքեր թողնում են քեզ, պիտի ամաչեն+։ Քեզ* ուրացողների+ անունները հողի վրա են գրվելու, որովհետև նրանք թողեցին կենդանի ջրի աղբյուրին՝ Եհովային+։ 14  Բուժի՛ր ինձ, ո՛վ Եհովա, և ես կապաքինվեմ+։ Փրկի՛ր ինձ, և ես կփրկվեմ+, որովհետև դու ես իմ գովաբանությունը+։ 15  Նրանք ինձ ասում են. «Ո՞ւր է Եհովայի խոսքը+. թող կատարվի»։ 16  Բայց ես հետ չքաշվեցի քո հետևից եկող հովիվ լինելուց և աղետալի օրվան չփափագեցի։ Դու ինքդ գիտես իմ շրթունքներից դուրս եկածը. այն քո երեսի առաջ է։ 17  Ինձ համար արհավիրք մի՛ եղիր+։ Դու ես իմ ապավենը նեղության օրը+։ 18  Ինձ հալածողները թող ամաչեն+, բայց ես չամաչեմ+, թող նրանք զարհուրեն, բայց ես չզարհուրեմ։ Նեղության օր բեր նրանց գլխին+ և կրկնակի կոտորածով կոտորիր+։ 19  Եհովան ինձ այսպես ասաց. «Գնա և կանգնիր ժողովրդի որդիների դարպասների մոտ, որոնցով Հուդայի թագավորները մտնում ու դուրս են գալիս, և Երուսաղեմի բոլոր դարպասների մոտ+։ 20  Ու ասա նրանց. «Լսեցե՛ք Եհովայի խոսքը, ո՛վ Հուդայի թագավորներ, ո՛վ ամբողջ Հուդա և Երուսաղեմի բոլո՛ր բնակիչներ, որ մտնում եք այս դարպասներով+։ 21  Այսպես է ասում Եհովան. «Զգուշացե՛ք ձեր հոգիների համար+, եթե բեռ ունեք, որ պիտի բերեք Երուսաղեմի դարպասներով, ապա մի՛ արեք դա շաբաթ օրը+։ 22  Ձեր տներից շաբաթ օրը բեռ մի՛ հանեք ու ոչ մի գործ մի՛ արեք+։ Շաբաթ օրը սուրբ պահեք, ինչպես որ ձեր հայրերին պատվիրեցի+, 23  բայց նրանք չլսեցին և իրենց ականջը չխոնարհեցրին+, այլ համառություն արեցին*+, որպեսզի չլսեն ու խրատ* չընդունեն»»+։ 24  «Եվ եթե ամբողջությամբ հնազանդվեք ինձ+,– ասում է Եհովան,– շաբաթ օրը այս քաղաքի դարպասներով բեռ չբերեք+ և սուրբ պահեք այդ օրը՝ ոչ մի գործ չանելով+, 25  այդ ժամանակ այս քաղաքի դարպասներով ներս կմտնեն Դավթի գահին նստող+ թագավորներ ու իշխաններ+՝ կառքեր նստած ու ձիեր հեծած, իրենք ու իրենց իշխանները, Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները։ Եվ այս քաղաքը դարեդար բնակեցված կլինի։ 26  Հուդայի քաղաքներից, Երուսաղեմի շրջակայքից, Բենիամինի երկրից+, դաշտավայրից+, լեռնային շրջանից+ և Նեգևից+ մարդիկ կգան և ողջակեզ+, զոհ+, հացի ընծա+ ու կնդրուկ+ կբերեն և երախտագիտության զոհ կբերեն Եհովայի տուն+։ 27  Իսկ եթե շաբաթ օրը սրբացնելու և բեռներ չբերելու իմ պատվերին չհնազանդվեք+ ու Երուսաղեմի դարպասներով շաբաթ օրը բեռներ ներս բերեք, ես էլ նրա դարպասների մեջ կրակ կվառեմ+, և այն կլափի Երուսաղեմի բնակելի աշտարակներն+ ու չի հանգչի»»+։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «բազուկը»։
Կամ.՝ «չածածի վրա թուխս նստող»։
Բառացի՝ «ինձ»։ Հվնբր վերաբ. է Եհովային։
Տե՛ս Առ 1։2-ի ծնթ.։
Բառացի՝ «խստացրին իրենց պարանոցը»։