Երեմիա 2։1-37

2  Եհովայի խոսքը ինձ եղավ+.  «Գնա և բարձր ձայնով ասա Երուսաղեմին. «Այսպես է ասում Եհովան+. «Հիշում եմ քո երիտասարդության սիրառատ բարությունը*+, քո սերը, երբ դու դեռ նշանված էիր+, թե ինչպես էիր իմ հետևից քայլում անապատում՝ այն հողի վրա, որտեղ սերմ չի ցանվում+։  Իսրայելը սուրբ էր Եհովայի համար+, նրա առաջին պտուղն էր»»+։ «Բոլոր նրան խժռողները հանցավոր կդառնան+։ Աղետ է գալու նրանց վրա»,– ասաց Եհովան»+։  Լսեցե՛ք Եհովայի խոսքը, ո՛վ Հակոբի տուն+ և Իսրայելի տան բոլոր տոհմեր+։  Այսպես է ասում Եհովան. «Ձեր հայրերը ի՞նչ անիրավություն գտան իմ մեջ+, որ հեռացան ինձանից+, ունայն կուռքերի հետևից գնացին+ և իրենք էլ ունայն դարձան+։  Նրանք չասացին. «Ո՞ւր է Եհովան՝ մեզ Եգիպտոսից հանողը+, ով մեզ առաջնորդեց անապատում, տափաստանների+ ու փոսերի երկրում, անջուր+ ու թանձր խավարի+ երկրում, մի երկրում, որտեղով ոչ ոք չի անցել, և որտեղ ոչ մի մարդ չի ապրել»։  Ես ձեզ այգիների երկիր բերեցի, որ նրա պտուղն ու նրա բարիքը ուտեք+։ Բայց դուք եկաք ու պղծեցիք իմ երկիրը և իմ ժառանգությունը նողկալի բան դարձրիք+։  Քահանաները չասացին. «Ո՞ւր է Եհովան»+։ Օրենքի ուսուցիչները չճանաչեցին ինձ+, հովիվները մեղք գործեցին իմ դեմ+, և նույնիսկ մարգարեները Բահաղի անունից մարգարեացան+ ու գնացին նրանց հետևից, ովքեր ոչ մի օգուտ չեն կարող բերել+։  «Դրա համար էլ ես դեռ դատելու եմ ձեզ+,– ասում է Եհովան,– և ձեր որդիների որդիներին էլ եմ դատելու»+։ 10  «Գնացեք Կիտիմի+ ծովափնյա շրջանները ու նայեք։ Մարդ ուղարկեք Կեդար+, լավ տեղեկացեք ու տեսեք, թե արդյոք նման բան եղած կա՞+։ 11  Թե արդյոք մի ազգ փոխե՞լ է իր աստվածներին+, թեև նրանք աստվածներ էլ չեն+։ Բայց իմ ժողովուրդը իմ փառքը փոխանակեց մի այնպիսի բանով, որը չի կարող օգուտ բերել+։ 12  Ապշած մնա դրա վրա, ո՛վ երկինք, և սարսռա մեծ սոսկումով,– ասում է Եհովան+,– 13  որովհետև երկու չար բան արեց իմ ժողովուրդը. ինձ՝ կենաց ջրի աղբյուրիս+, լքեց+ և ջրամբարներ փորեց՝ կոտրված ջրամբարներ, որոնք չեն կարող ջուրը պահել»։ 14  «Մի՞թե Իսրայելը ծառա է+ կամ տանը ծնված ստրուկ։ Ինչո՞ւ նա ավար դարձավ։ 15  Նրա վրա առյուծներն են մռնչում+ և իրենց ձայներն արձակում+։ Նրա երկիրը զարհուրելի տեսարան դարձրին. նրա քաղաքներն այրվեցին, և այնտեղ բնակվող չկա+։ 16  Նույնիսկ Նոֆի*+ ու Տափնասի+ որդիներն էին արածում գլխիդ գագաթին+։ 17  Չէ՞ որ դու սա բերեցիր քեզ վրա՝ լքելով քո Աստված Եհովային+, երբ նա ճանապարհի մեջ առաջնորդում էր քեզ+։ 18  Եվ հիմա ինչո՞ւ գնաս Եգիպտոսի ճանապարհով+ և Սիորի*+ ջրերը խմես։ Կամ ինչո՞ւ գնաս Ասորեստանի ճանապարհով+ և Գետի* ջրերը խմես։ 19  Քո չարությունը պիտի խրատի քեզ+, և քո անհավատարմությունը պիտի հանդիմանի քեզ+։ Ուրեմն՝ իմացիր ու տես, որ վատ ու դառը բան է քո Աստված Եհովային թողնելը+, և իմ վախը չկա քեզ վրա»+,– ասում է Գերիշխան+ Տերը՝ Զորքերի Տեր Եհովան։ 20  «Վաղուց եմ կոտրել քո լուծը+ ու պատռել եմ քո կապանքները։ Բայց դու ասացիր՝ «չեմ ծառայելու» և ամեն բարձր բլրի վրա ու ամեն սաղարթախիտ ծառի+ տակ փռվում էիր գետնին+ ու մարմնավաճառությամբ էիր զբաղվում+։ 21  Իսկ ես քեզ տնկել էի իբրև ընտիր կարմիր որթատունկ+, որն ամբողջությամբ ճշմարիտ սերմ էր։ Ինչպե՞ս փոխվեցիր իմ հանդեպ ու օտար որթատունկի վայրի ընձյուղներ դարձար»+։ 22  «Սակայն նույնիսկ եթե դու կալաքարով* լվացվես ու մեծ քանակությամբ մոխրաջուր լցնես վրադ+, միևնույնն է, քո մեղքը իմ առաջ իբրև արատ կմնա»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։ 23  Այդ ինչպե՞ս ես ասում. «Ես չեմ պղծվել+։ Բահաղների հետևից չեմ գնացել»+։ Նայիր հովտի մեջ քո ճանապարհին+։ Հասկացիր, թե ինչ ես արել։ Մի արագաշարժ մատակ ուղտ, որ աննպատակ դեսուդեն է վազում իր ճանապարհներում, 24  անապատին վարժված մի զեբր+, որն իր հոգու տռփանքի մեջ քամի է շնչում+։ Երբ գա նրա զուգավորման ժամանակը, ո՞վ կարող է նրան կանգնեցնել։ Բոլոր նրան փնտրողները չեն հոգնի. իր ամսվա մեջ կգտնեն նրան։ 25  Զգուշացիր, որ ոտքդ չբոբիկանա և կոկորդդ չչորանա+։ Բայց դու ասացիր. «Ո՛չ, հույս չունենաս+։ Ես օտարներին սիրեցի+ ու նրանց հետևից եմ գնալու»+։ 26  Ինչպես որ գողն է ամաչում, երբ բռնվում է, այնպես էլ Իսրայելի տանը եղողներն են ամաչում+. իրենք, իրենց թագավորներն ու իշխանները, իրենց քահանաներն ու մարգարեները+։ 27  Նրանք ասում են ծառին՝ «իմ հայրը դու ես»+ և քարին՝ «դո՛ւ ծնեցիր ինձ»։ Նրանք իրենց թիկունքը դարձրին դեպի ինձ, ոչ թե երեսը+։ Բայց աղետի ժամանակ ասելու են. «Վե՛ր կաց ու փրկի՛ր մեզ»+։ 28  Հապա ո՞ւր են քո աստվածները, որ քեզ համար շինեցիր+։ Թող վեր կենան, եթե կարող են աղետի ժամանակ փրկել քեզ+, որովհետև քո աստվածները քո քաղաքների թվի չափ եղան, ո՛վ Հուդա+։ 29  «Ինչո՞ւ եք շարունակում վիճել ինձ հետ+։ Ինչո՞ւ եք դուք, դուք բոլորդ մեղք գործում իմ դեմ»+,– ասում է Եհովան։ 30  Զուր ծեծեցի ձեր որդիներին+։ Նրանք չխրատվեցին*+։ Կործանում բերող առյուծի նման՝ ձեր սուրը խժռեց ձեր մարգարեներին+։ 31  Ո՛վ սերունդ, ակա՛նջ դիր Եհովայի խոսքին+։ Մի՞թե ես Իսրայելի համար անապատ եմ դարձել+ կամ անթափանց խավարի երկիր։ Ինչո՞ւ է իմ ժողովուրդն ասում. «Ուր որ ուզում ենք, այնտեղ ենք գնում։ Մենք այլևս չենք գա քեզ մոտ»+։ 32  Մի՞թե կույսը կմոռանա իր զարդարանքները, կամ հարսնացուն՝ իր լանջագեղ գոտին։ Մինչդեռ իմ ժողովուրդը... անհաշիվ օրեր է արդեն, ինչ մոռացել է ինձ+։ 33  Ինչո՞ւ ես, ո՛վ կին, քո ճանապարհն այնպես պատրաստում, որ սեր որոնես, հանուն որի ինքդ քեզ չար ճանապարհների ես սովորեցրել+։ 34  Քո հագուստի քղանցքներում անմեղ աղքատների հոգիների արյան+ հետքեր գտնվեցին+։ Ես դրանք ոչ թե սպանության վայրում գտա, այլ քո հագուստի բոլոր ծալքերում+։ 35  Բայց դու ասում ես. «Ես անմեղ եմ մնացել։ Նրա բարկությունը անշուշտ հետ է դարձել ինձանից»+։ Ահա ես վեճի եմ բռնվում քեզ հետ այն պատճառով, որ դու ասում ես. «Ես մեղք չեմ գործել»+։ 36  Ինչո՞ւ ես այդքան թեթևամտորեն վերաբերվում քո ճանապարհը փոխելուն+։ Դու պիտի Եգիպտոսից էլ ամաչես+, ինչպես որ Ասորեստանից ամաչեցիր+։ 37  Հենց այս պատճառով էլ դու կգնաս՝ ձեռքերդ գլխիդ դրած+, որովհետև Եհովան մերժել է նրանց, որոնց դու վստահում ես, և նրանց հետ հաջողություն չես ունենա»։

Ծանոթագրություններ

Կամ՝ «նվիրված սերը»։
Մեմֆիսի անվանումը ԵԳ-ում։
Կամ՝ «Նեղոսի վտակի»։
Այսինքն՝ Եփրատի։
Սա վերաբ. է սոդայի կարբոնատին։
Տե՛ս Առ 1։2-ի ծնթ.։