Երեմիա 25։1-38

25  Ահա այն խոսքը, որ եղավ Երեմիային Հուդայի ամբողջ ժողովրդի մասին Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում+, այսինքն՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի առաջին տարում,  այն խոսքը, որ Երեմիա մարգարեն ասաց Հուդայի ամբողջ ժողովրդի և Երուսաղեմի բոլոր բնակիչների մասին.  «Հուդայի թագավոր՝ Ամոնի որդի Հովսիայի տասներեքերորդ տարուց+ սկսած մինչև այսօր քսաներեք տարի է, ինչ Եհովայի խոսքը տրվում է ինձ, և ես խոսում եմ ձեզ հետ՝ կանուխ վեր կենալով ու խոսելով, բայց դուք չեք լսում+։  Եհովան ձեզ մոտ ուղարկեց իր բոլոր ծառաներին՝ մարգարեներին՝ կանուխ վեր կենալով ու նրանց ուղարկելով, բայց դուք չլսեցիք+, ոչ էլ ձեր ականջը խոնարհեցրիք, որ լսեք+։  Նրանք ասում էին. «Հե՛տ դարձեք, խնդրում եմ, ամեն մեկդ ձեր չար ճանապարհից և ձեր չար գործերից+ ու շարունակեք ապրել այն հողի վրա, որը Եհովան վաղուց ի վեր տվել է ձեզ ու ձեր հայրերին, որ երկար ժամանակ ապրեք այնտեղ+։  Մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու և նրանց առաջ խոնարհվելու, և մի՛ վիրավորեք ինձ ձեր ձեռքի գործերով, որպեսզի ես աղետ չբերեմ ձեզ վրա»+։  «Բայց դուք չլսեցիք ինձ,– ասում է Եհովան,– և ձեր ձեռքի գործերով ինձ վիրավորեցիք ու աղետ բերեցիք ձեզ վրա»+։  Այդ պատճառով այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Քանի որ դուք չհնազանդվեցիք իմ խոսքին,  ահա ես ուղարկում եմ հյուսիսի բոլոր ազգատոհմերի հետևից+,– ասում է Եհովան,– ուղարկում եմ իմ ծառայի՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի հետևից+։ Նրանց պիտի բերեմ այս երկրի վրա+, նրա բնակիչների և շրջակա այս բոլոր ազգերի վրա+։ Նրանց կործանման կմատնեմ և զարհուրելի տեսարան կդարձնեմ, նրանց նայելով՝ մարդիկ զարմանքից կսուլեն+։ Նրանց դարեդար կամայացնեմ+։ 10  Կկորցնեմ նրանց միջից ցնծության և ուրախության ձայնը+, փեսայի և հարսի ձայնը+, երկանքի ձայնը+ և ճրագի լույսը+։ 11  Այս ամբողջ երկիրը ամայի վայր կդառնա, զարհուրելի տեսարան, և այս ազգերը յոթանասուն տարի Բաբելոնի թագավորին կծառայեն»+։ 12  «Եվ երբ յոթանասուն տարին լրանա+, ես հաշվեհարդար կտեսնեմ Բաբելոնի թագավորի և այդ ազգի հետ+ նրանց անօրենությունների պատճառով,– ասում է Եհովան,– նաև քաղդեացիների երկրի հետ+ և այնպես կանեմ, որ այն դարեդար ամայի լինի+։ 13  Այդ երկրի վրա պիտի բերեմ իմ բոլոր խոսքերը, որ խոսել եմ նրա դեմ, այս գրքի մեջ այն ամեն գրվածը, որ Երեմիան մարգարեացավ բոլոր ազգերի դեմ+, 14  որովհետև նրանք՝ շատ ազգեր ու մեծ թագավորներ+, իրենց են ծառայեցրել նրանց+։ Ուստի ես պիտի հատուցեմ նրանց իրենց արածների և իրենց ձեռքի գործերի համեմատ»»+։ 15  Այսպես ասաց ինձ Իսրայելի Աստված Եհովան. «Ձեռքիցս վերցրու բարկության այս գինու բաժակը և խմեցրու բոլոր ազգերին, որոնց մոտ կուղարկեմ քեզ+։ 16  Նրանք կխմեն, կճոճվեն և խելացնորի պես իրենց կպահեն այն սրի պատճառով, որ կուղարկեմ նրանց մեջ»+։ 17  Եվ ես Եհովայի ձեռքից վերցրի բաժակն ու խմեցրի այն բոլոր ազգերին, որոնց մոտ Եհովան ուղարկեց ինձ+, 18  այսինքն՝ Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, նրա թագավորներին ու իշխաններին, որ նրանց ամայի վայր դարձնեմ, զարհուրելի տեսարան+, որոնց նայելով՝ մարդիկ զարմանքից կսուլեն, և որ անեծքի առարկա դարձնեմ, ինչպես որ այսօր է+, 19  նաև խմեցրի Եգիպտոսի փարավոն թագավորին, նրա ծառաներին, իշխաններին և ամբողջ ժողովրդին+, 20  ողջ բազմազգ ժողովրդին, Հուս+ երկրի բոլոր թագավորներին, փղշտացիների+ երկրի բոլոր թագավորներին, այսինքն՝ Ասկաղոնի+, Գազայի+, Ակկարոնի+ և Ազոտոսի+ մնացորդի թագավորներին, 21  Եդոմին+, Մովաբին+, Ամմոնի որդիներին+, 22  Տյուրոսի+ բոլոր թագավորներին, Սիդոնի+ բոլոր թագավորներին և ծովի այն կողմում եղող կղզու թագավորներին, 23  Դեդանին+, Թեմային+, Բուզին և բոլոր նրանց, որոնց քունքերը խուզած են+, 24  Արաբիայի+ բոլոր թագավորներին, անապատում բնակվող բազմազգ ժողովրդի բոլոր թագավորներին, 25  Զամրիի բոլոր թագավորներին, Էլամի+ բոլոր թագավորներին, մարերի+ բոլոր թագավորներին, 26  մոտիկ և հեռու եղող հյուսիսի բոլոր թագավորներին՝ մեկին մյուսի հետևից, և երկրի երեսի վրա եղող մյուս բոլոր թագավորություններին։ Իսկ նրանցից հետո պիտի խմի Սիսակի*+ թագավորը։ 27  «Նրանց ասա. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Խմեք, հարբեք, փսխեք և ընկեք, որպեսզի չկարողանաք կանգնել+ այն սրի պատճառով, որ ուղարկելու եմ ձեր մեջ»»+։ 28  Եվ եթե նրանք չուզենան քո ձեռքից վերցնել բաժակը, որ խմեն, այն ժամանակ նրանց ասա. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Դուք անպատճառ պիտի խմեք+, 29  որովհետև ահա ես աղետ եմ բերելու՝ սկսելով այն քաղաքից, որն իմ անունով է կոչված+, և մի՞թե դուք անպատիժ եք մնալու»»+։ «Դուք անպատիժ չե՛ք մնա, որովհետև ես սուր եմ կանչում երկրի բոլոր բնակիչների դեմ»,– ասում է Զորքերի Տեր Եհովան։ 30  Իսկ դու նրանց համար մարգարեացիր այս բոլոր խոսքերն ու ասա. «Եհովան բարձր տեղից առյուծի պես մռնչալու է+, իր սուրբ բնակավայրից արձակելու է իր ձայնը+։ Նա մռնչալու է իր բնակության վայրի վրա։ Հնձանում խաղող ճմլողների ձայնի պես տարածվելու է նրա հաղթական երգի ձայնը երկրի բոլոր բնակիչների դեմ»+։ 31  «Աղմուկը հասնելու է մինչև երկրի հեռավոր ծայրը, որովհետև Եհովան վեճ ունի ազգերի հետ+։ Նա պիտի դատաստան տեսնի ամեն մարմնի հետ+։ Նա ամբարիշտներին սրի է մատնելու»+,– ասում է Եհովան։ 32  Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ահա աղետ է դուրս գալու մի ազգից դեպի մյուսը+, և երկրի հեռավոր ծայրերից ուժգին մրրիկ է բարձրանալու+։ 33  Այդ օրը Եհովայի կողմից սպանվածները երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը կլինեն+։ Նրանց վրա սուգ չեն անի, նրանց չեն հավաքի ու չեն թաղի+։ Նրանք հողի երեսին գոմաղբ կդառնան»+։ 34  Ողբացե՛ք, ո՛վ հովիվներ, և աղաղակե՛ք+։ Թավալվե՛ք մոխրի մեջ+, ո՛վ հոտի մեծեր+, որովհետև հասել են ձեր մորթվելու և ցիրուցան լինելու օրերը+, և դուք պիտի ընկնեք իբրև մի ցանկալի անոթ+։ 35  Եվ պիտի անհետանա ապաստանը հովիվներից, և փրկությունը՝ հոտի մեծերից+։ 36  Լսեցե՛ք. հովիվներն աղաղակում են, և հոտի մեծերը ողբում են, որովհետև Եհովան կործանում է նրանց արոտները։ 37  Եհովայի բորբոքված բարկության պատճառով խաղաղ բնակավայրերն անկենդան են դարձել+։ 38  Կատաղի առյուծի պես նա դուրս է եկել իր որջից+, և նրանց երկիրը կործանող սրի և բորբոքված բարկության պատճառով զարհուրելի տեսարանի է վերածվել»+։

Ծանոթագրություններ

Հվնբր նկատի ունի Բաբելոնը։