Երեմիա 31։1-40

31  «Այդ ժամանակ,– ասում է Եհովան,– ես Աստված կլինեմ Իսրայելի բոլոր տոհմերի համար, և նրանք իմ ժողովուրդը կլինեն»+։  Այսպես է ասում Եհովան. «Սրից վերապրած ժողովուրդը անապատի մեջ հաճություն գտավ+, երբ Իսրայելը գնում էր հանգստություն գտնելու»+։  Հեռվից Եհովան ինձ երևաց ու ասաց. «Հավիտենական սիրով ես քեզ սիրեցի+։ Դրա համար էլ քեզ դեպի ինձ քաշեցի սիրառատ բարությամբ+։  Քեզ պիտի վերաշինեմ, և դու պիտի վերաշինվես+, ո՜վ Իսրայելի կույս։ Դու դեռ պիտի զարդարվես քո դափերով և պիտի դուրս գաս ուրախացողների հետ պար բռնելու+։  Դու դեռ խաղողի այգիներ պիտի տնկես Սամարիայի լեռներում+։ Տնկողները պիտի տնկեն ու դրանց պտուղը ուտեն+։  Կգա օրը, երբ Եփրեմի լեռների պահապանները կկանչեն. «Վեր կացեք, և բարձրանանք Սիոն՝ մեր Աստված Եհովայի մոտ»»+։  Այսպես է ասում Եհովան. «Բարձր ձայնով և ցնծությամբ կանչե՛ք Հակոբին, աղաղակե՛ք, որովհետև բարձր եք ազգերից+։ Հրապարակե՛ք+, գովաբանե՛ք ու ասացե՛ք. «Փրկի՛ր, ո՛վ Եհովա, քո ժողովրդին՝ Իսրայելի մնացորդին»+։  Ահա ես կբերեմ նրանց հյուսիսի երկրից+ ու երկրի ամենահեռավոր ծայրերից նրանց կհավաքեմ+. նրանց հետ նաև կույրին ու կաղին, հղիին ու ծննդաբերողին՝ բոլորին միասին+։ Իբրև մեծ ժողով նրանք կվերադառնան այստեղ+։  Նրանք լացով կգան+ և հաճությունս ստանալու համար կաղաչեն, մինչ ես կբերեմ նրանց։ Նրանց դեպի ջրերի գետահովիտները կառաջնորդեմ+, կտանեմ ճիշտ ճանապարհով, որտեղ չեն սայթաքի, որովհետև ես դարձա Իսրայելի Հայրը+, և Եփրեմը իմ անդրանիկն է»+։ 10  Լսեցե՛ք Եհովայի խոսքը, ո՛վ ազգեր, հեռավոր կղզիներին պատմեք+ ու ասացեք. «Իսրայելին ցրիվ տվողը ինքն էլ կհավաքի նրան+ ու կպահպանի, ինչպես  հովիվն է պահպանում իր հոտը+։ 11  Եհովան կփրկագնի Հակոբին+ և հետ կպահանջի նրա ձեռքից, ով նրանից ուժեղ է+։ 12  Նրանք կգան և ուրախությունից կաղաղակեն Սիոնի բարձրության վրա+ ու կշողան՝ տեսնելով Եհովայի բարությունը+՝ հացահատիկը, նոր գինին+, յուղը, հոտի գառները ու հորթերը+։ Նրանց հոգին լավ ոռոգված պարտեզի նման կլինի+, և նրանք այլևս չեն նվաղի»+։ 13  «Այդ ժամանակ կույսը պար բռնելով պիտի ուրախանա, նաև երիտասարդներն ու ծերերը՝ բոլորը միասին+։ Նրանց սուգը ցնծության կփոխեմ, կմխիթարեմ նրանց, ուրախություն կտամ և տրտմությունը կհեռացնեմ նրանցից+։ 14  Քահանաների հոգիները առատ կերակուրով կկշտացնեմ+, և իմ ժողովուրդը իմ բարությամբ կհագենա»+,– ասում է Եհովան։ 15  «Այսպես է ասում Եհովան. «Մի ձայն է լսվում Ռամայում+՝ ողբի և դառնագին լացի ձայն+. Ռաքելը+ լաց է լինում իր որդիների վրա+։ Նա չի ուզում մխիթարվել+, որովհետև իր որդիներն այլևս չկան»»+։ 16  Այսպես է ասում Եհովան. ««Զսպիր ձայնդ, որ լաց չլինես, և աչքերդ, որ չարտասվես+, որովհետև վարձատրություն կա քո գործերի համար,– ասում է Եհովան,– և նրանք կվերադառնան թշնամու երկրից»+։ 17  «Քո ապագայի համար հույս կա+,– ասում է Եհովան,– և որդիները կվերադառնան իրենց տարածքները»»+։ 18  «Լսեցի, թե ինչպես էր Եփրեմը ողբում+. «Դու ինձ ուղղեցիր, ինչպես անվարժ հորթի+, որպեսզի ես ուղղվեմ+։ Ինձ հետ դարձրու, և ես անմիջապես հետ կդառնամ+, որովհետև դու Եհովան ես՝ իմ Աստվածը+։ 19  Հետ դառնալով՝ ես զղջացի+, և երբ խելքի եկա, հարվածեցի ազդրիս+։ Ես ամաչեցի ու ինձ նվաստացած զգացի+, որովհետև պատանեկությանս անարգանքը կրեցի»»+։ 20  «Մի՞թե Եփրեմը թանկագին որդի չէ ինձ համար կամ սիրված զավակ+։ Ինչ չափով որ ես խոսում եմ նրա դեմ, նույն չափով էլ պիտի հիշեմ նրան+։ Այդ պատճառով էլ աղիքներս գալարվում են նրա համար+։ Անպատճառ պիտի խղճամ նրան»+,– ասում է Եհովան։ 21  «Քեզ համար ճանապարհի նշաններ դիր։ Նշանասյուներ կանգնեցրու+։ Սիրտդ ուղղիր դեպի այն ճանապարհը, այն ուղին, որով դու պիտի գնաս+։ Հե՛տ դարձիր, ո՛վ Իսրայելի կույս։ Հե՛տ դարձիր քո քաղաքները+։ 22  Դեռ երկա՞ր պիտի թափառես+, ո՛վ անհավատարիմ դուստր+։ Եհովան նոր բան է ստեղծել երկրի վրա. կինը պիտի տղամարդու շուրջը պտտվի»։ 23  Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Հուդայի երկրում և նրա քաղաքներում դեռ պիտի այս խոսքը ասեն, երբ նրանց գերիներին հավաքեմ. «Թող Եհովան օրհնի քեզ+, ո՛վ արդար բնակարան+, սո՛ւրբ լեռ»+։ 24  Նրանում պիտի բնակվեն Հուդան և նրա բոլոր քաղաքները, հողագործներն ու հոտերի հետ չվողները+։ 25  Հոգնած հոգին ես պիտի հագեցնեմ և ամեն նվաղած հոգի պիտի կշտացնեմ»+։ 26  Այդ ժամանակ ես զարթնեցի, բացեցի աչքերս, և իմ քունը քաղցր էր ինձ համար։ 27  «Ահա օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ Իսրայելի տունը և Հուդայի տունը մարդու և անասունի սերմով պիտի սերմանեմ»+։ 28  «Ինչպես հսկում էի նրանց վրա+, որ արմատախիլ անեմ, քանդեմ, ավերեմ, կործանեմ ու վնասեմ+, այդպես էլ հսկելու եմ, որ շինեմ ու տնկեմ+,– ասում է Եհովան։– 29  Այն օրերին այլևս չեն ասի. «Հայրերը խակ խաղող կերան, որդիների ատամներն առան»+։ 30  Այլ ամեն մարդ իր իսկ անօրենության պատճառով պիտի մեռնի+։ Ով որ խակ խաղող ուտի, նրա ատամներն էլ պիտի առնեն»։ 31  «Ահա օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ Իսրայելի տան հետ+ և Հուդայի տան հետ+ նոր ուխտ պիտի կապեմ+. 32  ոչ այն ուխտի պես, որ կապեցի նրանց հայրերի հետ այն օրը, երբ բռնեցի նրանց ձեռքից, որ դուրս հանեմ Եգիպտոսից+։ «Նրանք խախտեցին իմ այդ ուխտը+, թեպետ ես նրանց համար ամուսին ու տեր էի»+,– ասում է Եհովան»։ 33  «Սա է այն ուխտը+, որ կկապեմ Իսրայելի տան հետ այդ օրերից հետո+,– ասում է Եհովան։– Իմ օրենքը նրանց ներսում կդնեմ+ և նրանց սրտերի վրա կգրեմ+։ Ես նրանց Աստվածը կլինեմ, և նրանք իմ ժողովուրդը կլինեն»+։ 34  «Եվ նրանցից ոչ մեկը իր ընկերոջը կամ իր եղբորը այլևս չի սովորեցնի+՝ ասելով՝ «ճանաչե՛ք Եհովային»+, քանի որ նրանք բոլորը՝ փոքրից մինչև մեծը, պիտի ճանաչեն ինձ+,– ասում է Եհովան։– Ես կներեմ նրանց անօրենությունը և նրանց մեղքն այլևս չեմ հիշի»+։ 35  Այսպես է ասում Եհովան, որը արևը տվել է ցերեկը լուսավորելու համար+ և լուսնին+ ու աստղերին կանոններ է հաստատել+ գիշերը լուսավորելու համար+, որն ալեկոծում է ծովը այնպես, որ աղմկում են նրա ալիքները+, Նա, ում անունը Զորքերի Տեր Եհովա է+. 36  «Եթե այս կանոնները դադարեն իմ առաջ գործելուց+,– ասում է Եհովան,– ապա Իսրայելի սերունդն էլ ընդմիշտ կդադարի իմ առաջ ազգ լինելուց»+։ 37  Այսպես է ասում Եհովան. «Եթե կարելի լինի երկինքը վերևում չափել և երկրի հիմքերը ներքևում քննել+, ապա ես էլ կարող եմ Իսրայելի ողջ սերնդին մերժել նրա բոլոր արածների համար+,– ասում է Եհովան»։ 38  «Ահա օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ քաղաքը Եհովայի համար պիտի կառուցվի+ Անանայելի աշտարակից+ մինչև Անկյան դարպասը+։ 39  Եվ դեռ պիտի ձգվի չափման լարը+ ուղիղ դեպի առաջ մինչև Գարեբ բլուրը և շրջվի դեպի Գոաթ։ 40  Դիակների+ ու ճարպոտ մոխիրների ամբողջ հովիտը+ և բոլոր դարավանդները մինչև Կեդրոն հեղեղատը+, ընդհուպ մինչև Ձիերի դարպասի+ անկյունը՝ դեպի արևածագ, սուրբ կլինեն Եհովայի համար+։ Դրանք այլևս արմատախիլ չեն լինի և չեն քանդվի դարեդար»+։

Ծանոթագրություններ