Երեմիա 33։1-26
33 Եհովայի խոսքը երկրորդ անգամ եղավ Երեմիային, երբ նա Պահակների Գավիթում+ դեռ կալանքի տակ էր.
2 «Այսպես է ասում Եհովան՝ երկիրը ստեղծողը+, Եհովան, որը ձևավորեց+ ու հաստատեց այն+, որի անունը Եհովա է+.
3 «Կանչիր ինձ, ու ես կպատասխանեմ քեզ+ և մեծամեծ ու անհասկանալի բաներ կպատմեմ, որոնք դու չգիտես»»+։
4 «Այսպես է ասում Իսրայելի Աստված Եհովան այս քաղաքի տների և Հուդայի թագավորների տների մասին, որոնք քանդվեցին պատնեշների ու սրի համար+,
5 և այն մարդկանց մասին, ովքեր գալիս են քաղդեացիների դեմ պատերազմելու և տները մարդկանց դիակներով լցնելու, որոնց հարվածել եմ իմ բարկությամբ և իմ զայրույթով+ և որոնց չար գործերի պատճառով իմ երեսը ծածկել եմ այս քաղաքից+։
6 «Նրան կապաքինեմ ու կառողջացնեմ+, նրանց կբուժեմ և խաղաղության ու ճշմարտության առատություն կտամ+։
7 Ես հետ կբերեմ Հուդայի գերիներին ու Իսրայելի գերիներին+ և կվերականգնեմ նրանց, ինչպես որ առաջ էին+։
8 Կմաքրեմ նրանց իրենց բոլոր անօրենություններից, որոնցով մեղք գործեցին իմ դեմ+, և կներեմ նրանց բոլոր անօրենությունները, որոնցով մեղք գործեցին իմ դեմ և որոնցով ապստամբեցին իմ դեմ+։
9 Նա ինձ համար կդառնա ցնծության անուն+, գովաբանություն ու գեղեցկություն երկրի բոլոր ազգերի առաջ, որոնք պիտի լսեն այն ողջ բարության մասին, որ ցույց կտամ նրանց հանդեպ+։ Նրանք վախի մեջ կընկնեն+ և կդողան+ այն բարության ու խաղաղության պատճառով, որ կտամ նրան»»+։
10 «Այսպես է ասում Եհովան. «Այս վայրում, որի համար դուք ասում եք, թե ամայացել է, ուր ո՛չ մարդ կա, ո՛չ էլ անասուն, Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում, որոնք ավերակ են դարձել+ ու մնացել առանց մարդու, առանց բնակչի և անասունի, դեռ կլսվի+
11 ցնծության և ուրախության ձայնը+, փեսայի և հարսի ձայնը, նրանց ձայնը, որոնք կասեն. «Գովերգե՛ք Զորքերի Տեր Եհովային, որովհետև Եհովան բարի է+, որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է»»+։
«Նրանք երախտագիտության ընծաներ կբերեն Եհովայի տուն+, որովհետև ես հետ եմ բերելու երկրի գերիներին, և կլինի այնպես, ինչպես որ առաջ էր»+,– ասում է Եհովան»։
12 «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Այս ամայի վայրում, ուր ո՛չ մարդ կա, ո՛չ անասուն+, և նրա բոլոր քաղաքներում դեռ կլինեն արոտավայրեր, որտեղ հովիվները կմակաղեն հոտերին»+։
13 «Լեռնային քաղաքներում, դաշտավայրի քաղաքներում+, հարավի քաղաքներում+, Բենիամինի երկրում+, Երուսաղեմի շրջակայքում+ և Հուդայի քաղաքներում+ դեռ կանցնեն հոտեր իրենց հաշվողի ձեռքի տակով»+,– ասում է Եհովան»։
14 «Ահա օրեր են գալիս+,– ասում է Եհովան,– երբ ես կկատարեմ Իսրայելի տան+ և Հուդայի տան համար տված խոստումս+։
15 Այն օրերում և այն ժամանակ Դավթի համար մի արդար ընձյուղ կաճեցնեմ+, և նա արդարադատություն ու արդարություն կգործադրի երկրի վրա+։
16 Այն օրերում Հուդան կփրկվի+ և Երուսաղեմը ապահովության մեջ կբնակվի+։ Նա կկոչվի՝ «Եհովան մեր արդարությունն է»»+։
17 «Այսպես է ասում Եհովան. «Դավթից չի պակասի Իսրայելի տան գահի վրա նստողը+,
18 և ղևտացի քահանաներից չի պակասի ամեն ժամանակ իմ առջև ողջակեզ, հացի ընծա ու զոհ մատուցողը»»+։
19 Դարձյալ Եհովայի խոսքը եղավ Երեմիային.
20 «Այսպես է ասում Եհովան. «Եթե կարողանայիք խափանել գիշերվա և ցերեկվա մասին իմ ուխտը, որ ցերեկն ու գիշերը իրենց ժամանակին չլինեին+,
21 ապա կխափանվեր նաև իմ ծառա Դավթի հետ կնքած ուխտս+ (որ նա իր գահի վրա թագավորություն անող որդի չունենար+) և այն ուխտը, որ կնքել եմ ինձ ծառայող ղևտացի քահանաների հետ+։
22 Ինչպես որ անհաշվելի են երկնքի զորքերը, և անթիվ է ծովի ավազը+, այդպես էլ ես պիտի շատացնեմ իմ ծառա Դավթի սերունդը և ինձ ծառայող ղևտացիներին»»+։
23 Եհովան շարունակեց ասել Երեմիային.
24 «Չե՞ս լսել, թե ինչ են ասում այս ժողովրդի մարդիկ, թե՝ «Եհովան պիտի մերժի այն երկու տոհմերին, որոնց նա ընտրել է»+։ Այդպիսով նրանք անարգում են իմ ժողովրդին+, ասես նա արդեն դադարել է նրանց համար ազգ լինելուց։
25 Այսպես է ասում Եհովան. «Եթե ես հաստատած չլինեի գիշերվա ու ցերեկվա մասին իմ ուխտը+ և երկնքի ու երկրի համար կանոններ դրած չլինեի+,
26 ապա Հակոբի և իմ ծառա Դավթի սերունդն էլ պիտի մերժեի+, որ նրա սերնդից իշխաններ չնշանակեի Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդի վրա։ Բայց ես պիտի հավաքեմ նրանց գերիներին+ և պիտի խղճամ նրանց»»+։