Երեմիա 34։1-22
34 Սա է այն խոսքը, որ Եհովայի կողմից եղավ Երեմիային, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը+, նրա բոլոր զորքերը+ և երկրի բոլոր թագավորությունները, որ նրա տիրապետության տակ էին+, և բոլոր ժողովուրդները պատերազմում էին Երուսաղեմի ու նրա բոլոր քաղաքների դեմ+.
2 «Այսպես է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Գնա և Հուդայի Սեդեկիա թագավորին+ ասա, այո՛, նրան ասա. «Այսպես է ասում Եհովան. «Այս քաղաքը Բաբելոնի թագավորի ձեռքն եմ մատնելու+, և նա կրակով կայրի այն+։
3 Դու նրա ձեռքից չես ազատվի, որովհետև անպայման կբռնվես ու նրա ձեռքը կմատնվես+։ Քո աչքերը կնայեն Բաբելոնի թագավորի աչքերին+, նա բերան առ բերան կխոսի քեզ հետ. դու Բաբելոն կգնաս»։
4 Սակայն լսիր Եհովայի խոսքը, ո՛վ Հուդայի թագավոր Սեդեկիա+։ Քո մասին այսպես է ասում Եհովան. «Դու սրով չես մեռնելու,
5 խաղաղության մեջ ես մեռնելու+։ Ինչպես որ քեզանից առաջ եղող թագավորների՝ քո հայրերի պատվին էին անուշահոտ համեմունքներ այրում+, այնպես էլ քո պատվին կայրեն+, և քեզ համար կողբան+ ու կասեն՝ «ավա՜ղ, ո՛վ տեր»+, որովհետև «ես եմ ասել այս խոսքը»,– ասում է Եհովան»»»»։
6 Եվ Երեմիա մարգարեն այս բոլոր խոսքերը Երուսաղեմում հայտնեց Հուդայի Սեդեկիա թագավորին+,
7 երբ Բաբելոնի թագավորի զորքերը կռվում էին Երուսաղեմի և Հուդայի մնացած բոլոր քաղաքների դեմ+, նաև Լաքիսի+ և Ազեկայի+ դեմ, որովհետև Հուդայի քաղաքների մեջ+ այս բերդաքաղաքներն+ էին մնացել չնվաճված։
8 Եհովայի խոսքը եղավ Երեմիային այն բանից հետո, երբ Սեդեկիա թագավորը Երուսաղեմում եղող ժողովրդի հետ ազատություն հայտարարելու մասին ուխտ կապեց+,
9 որ ամեն մեկը ազատ արձակի իր ծառային՝ եբրայեցի+ տղամարդուն, ու ամեն մեկը՝ իր աղախնին՝ եբրայեցի կնոջը, որպեսզի ոչ ոք այլևս չծառայեցնի որևէ հրեայի՝ իր եղբորը+։
10 Եվ բոլոր իշխանները+ հնազանդվեցին, նաև ողջ ժողովուրդը, որն ուխտի մեջ մտավ, որ ամեն մեկը իր ծառային ու աղախնին ազատ արձակի և այլևս նրանց չծառայեցնի. նրանք հնազանդվեցին ու ազատ արձակեցին նրանց+։
11 Սակայն հետո մտափոխվեցին+ և իրենց արձակած ծառաներին ու աղախիններին հետ բերեցին՝ ստիպելով նրանց նորից իրենց ծառաներն ու աղախինները դառնալ+։
12 Այդ ժամանակ Եհովայի կողմից Եհովայի խոսքը Երեմիային եղավ.
13 «Այսպես է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Ես ուխտ կնքեցի ձեր հայրերի հետ+ այն օրը, երբ նրանց դուրս բերեցի Եգիպտոսի երկրից+՝ ստրկության տնից+, և ասացի.
14 «Յոթերորդ տարում* ձեզանից ամեն մեկը թող ազատ արձակի իր եբրայեցի+ եղբորը+, որը քեզ է վաճառվել+ և վեց տարի ծառայել է քեզ։ Դու նրան պիտի ազատ արձակես քո մոտից»։ Բայց ձեր հայրերը չլսեցին ինձ և իրենց ականջները չխոնարհեցրին+։
15 Այսօր դուք հետ դարձաք ու արեցիք այն, ինչը ճիշտ է իմ աչքում՝ ամեն մեկն իր ընկերոջը ազատ հայտարարեց, և դուք ուխտ կնքեցիք իմ առաջ+ այն տան մեջ, որն իմ անունով է կոչված+,
16 սակայն հետո մտափոխվեցիք+ ու պղծեցիք իմ անունը+՝ ամեն մեկդ հետ բերելով ձեր ծառային ու ձեր աղախնին, որոնց դուք ազատ էիք արձակել իրենց հոգու ցանկությամբ, և ստիպեցիք նրանց նորից ձեր ծառաներն ու աղախինները դառնալ»+։
17 Դրա համար այսպես է ասում Եհովան. «Դուք չհնազանդվեցիք ինձ, որ ամեն մեկդ ձեր եղբորը և ամեն մեկդ ձեր ընկերոջը ազատություն հայտարարեք+։ Ուստի ահա թե ինչ ազատություն եմ ես հայտարարում ձեզ+,– ասում է Եհովան,– դուք կմեռնեք սրից+, համաճարակից+ ու սովից+։ Ես այնպես կանեմ, որ իմանալով ձեր մասին՝ երկրի բոլոր թագավորությունները սարսափահար կլինեն+։
18 Այն մարդկանց, որոնք զանց արեցին իմ ուխտը+ և չկատարեցին այն ուխտի խոսքերը, որ կապել էին իմ առաջ՝ հորթը երկու մասի բաժանելով+ ու նրա երկու կտորների միջով անցնելով+,
19 այսինքն՝ Հուդայի իշխաններին ու Երուսաղեմի իշխաններին+, պալատականներին, քահանաներին և երկրի ողջ ժողովրդին, որոնք անցան հորթի երկու կտորների միջով,
20 կմատնեմ իրենց թշնամիների ձեռքը և իրենց հոգին փնտրողների ձեռքը+։ Նրանց մարմինները կերակուր կդառնան երկնքի թռչունների ու երկրի գազանների համար+։
21 Հուդայի Սեդեկիա թագավորին+ ու նրա իշխաններին կմատնեմ իրենց թշնամիների ձեռքը, իրենց հոգին փնտրողների ձեռքը և Բաբելոնի թագավորի զորքերի ձեռքը+, որոնք հիմա նահանջում են ձեզանից»+։
22 «Ահա ես հրաման եմ տալիս,– ասում է Եհովան,– և նրանց նորից այս քաղաքը կբերեմ+, նրանք կկռվեն նրա դեմ, կգրավեն այն ու կրակով կայրեն+։ Իսկ Հուդայի քաղաքները ամայի ու անբնակ կդարձնեմ»»+։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «յոթերորդ տարվա վերջում»։