Երեմիա 39։1-18

39  Հուդայի Սեդեկիա թագավորի իններորդ տարում՝ տասներորդ ամսին+, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը իր ողջ զորքով եկավ Երուսաղեմ և պաշարեց այն+։  Սեդեկիայի տասնմեկերորդ տարում՝ չորրորդ ամսվա իններորդ օրը, քաղաքի պարիսպը ճեղքվեց+։  Բաբելոնի թագավորի բոլոր իշխանները մտան ու նստեցին Մեջտեղի դարպասի մոտ+։ Նրանք էին՝ Ներգելսարասարը, Սամեգարնաբավը, Սարսեքիմը, ռաբսարիսը*, Ներգելսարասար ռաբմագը* և Բաբելոնի թագավորի մնացած բոլոր իշխանները։  Տեսնելով նրանց՝ Հուդայի Սեդեկիա թագավորը և բոլոր ռազմիկները փախուստի դիմեցին+։ Գիշերը արքունական պարտեզի ճանապարհով՝ երկու պարիսպների միջև գտնվող դարպասով, նրանք դուրս եկան քաղաքից+ և գնացին Արաբա+ տանող ճանապարհով։  Քաղդեացիների զորքը նրանց հետևից ընկավ+ և հասավ Սեդեկիային Երիքովի անապատային հարթավայրերում+։ Նրան բռնեցին ու տարան Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի մոտ՝ Ռեբլա+, որ Եմաթի երկրում է+, որպեսզի նա դատավճիռ կայացնի նրա դեմ+։  Ռեբլայում Բաբելոնի թագավորը Սեդեկիայի որդիներին մորթեց+ նրա աչքի առաջ+, և Բաբելոնի թագավորը Հուդայի բոլոր իշխանավորներին էլ մորթեց+։  Նա կուրացրեց Սեդեկիայի աչքերը+, ապա կապեց նրան պղնձե շղթաներով, որ տանի Բաբելոն։  Քաղդեացիները կրակով այրեցին թագավորի տունն ու ժողովրդի տները+ և քանդեցին Երուսաղեմի պարիսպները+։  Իսկ մնացած ժողովրդին, որոնք դեռ քաղաքում էին, նրա կողմն անցած փախստականներին և մնացած ժողովրդի մնացորդին թիկնապահների պետ+ Նաբուզարդանը+ գերի տարավ Բաբելոն+։ 10  Ժողովրդից ոմանց, ովքեր աղքատ էին ու ոչինչ չունեին, թիկնապահների պետ Նաբուզարդանը Հուդայի երկրում թողեց+։ Այդ օրը նա խաղողի այգիներ տվեց նրանց և հարկադիր աշխատանքի դրեց+։ 11  Բացի այդ, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը թիկնապահների պետ Նաբուզարդանի միջոցով Երեմիայի մասին կարգադրություն արեց՝ ասելով. 12  «Վերցրու նրան, աչքդ թող նրա վրա լինի, և ոչ մի վատ բան նրան չանես+։ Այլ ինչ որ քեզ ասի, այնպես կանես»+։ 13  Թիկնապահների պետ Նաբուզարդանը+, Նաբուսազաբան ռաբսարիսը, Ներգելսարասար ռաբմագը և Բաբելոնի թագավորի բոլոր մեծամեծները 14  մարդիկ ուղարկեցին և Երեմիային Պահակների գավիթից+ դուրս բերեցին ու հանձնեցին Սաֆանի+ որդի Աքիկամի+ որդի Գոդողիային+, որպեսզի նրան իր տուն տանի և նա ժողովրդի մեջ ապրի։ 15  Երբ Երեմիան բանտարկված էր Պահակների գավիթում+, Եհովայի խոսքը նրան եղավ. 16  «Գնա և ասա եթովպացի Աբդիմելեքին+. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Այս քաղաքի մասին ասած իմ խոսքերը կատարելու եմ չարիքի և ոչ թե բարիքի համար+։ Եվ այդ օրը դրանք քո աչքերի առաջ պիտի կատարվեն»»+։ 17  «Իսկ քեզ ես կազատեմ այդ օրը+,– ասում է Եհովան,– և դու չես տրվի այն մարդկանց ձեռքը, որոնցից վախենում ես»+։ 18  «Քեզ անպատճառ կազատեմ, և դու սրով չես ընկնի։ Քո հոգին քեզ համար իբրև ավար կլինի+, որովհետև դու ապավինեցիր ինձ»+,– ասում է Եհովան»։

Ծանոթագրություններ

Կամ՝ «գլխավոր պալատականը»։
Կամ՝ «գլխավոր մոգը (գուշակություն անող, աստղագուշակ, մեծերի վրա գլխավորը)»։