Երեմիա 4։1-31

4  «Եթե վերադառնալու լինես, ո՛վ Իսրայել,– ասում է Եհովան,– կարող ես դեպի ինձ վերադառնալ+։ Եթե հանուն ինձ հեռացնես քո նողկալի բաները+, թափառական չես լինի։  Եվ եթե երդվես+, թե՝ «կենդանի է Եհովան, ճշմարիտ է+, արդար ու արդարադատ»+, ապա նրանով ազգերը կօրհնվեն և նրանով կպարծենան»+։  Այսպես է ասում Եհովան Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին. «Ձեզ համար վարելահող հերկեք և այլևս մի՛ ցանեք փշերի մեջ+։  Թլփատվեք Եհովայի համար և հեռացրեք ձեր սրտի թլիփը+, ո՛վ Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներ, որ չլինի թե ձեր չար գործերի պատճառով իմ բարկությունը կրակի պես բորբոքվի ու այրի, և մի հանգցնող չլինի»+։  Խոսեք այս մասին Հուդայում, պատմեք Երուսաղեմում+, հռչակեք ու փող փչեք երկրով մեկ+։ Բարձրաձայն կանչեք ու ասացեք՝ «մեկտեղ հավաքվեք, և եկեք մտնենք բերդաքաղաքները+։  Սիոնի ճանապարհը ցույց տվող նշան դրեք։ Ապաստան փնտրեք։ Կանգ մի՛ առեք», որովհետև հյուսիսից աղետ եմ բերելու+՝ մեծ կոտորած։  Նա դուրս է եկել, ինչպես առյուծը՝ մացառուտից+։ Ազգերը կործանողը ճանապարհ է ընկել+։ Նա դուրս է եկել իր տեղից, որ քո երկիրը զարհուրելի տեսարան դարձնի։ Քո քաղաքները ավերակ են դառնալու, և այնտեղ բնակվող չի լինելու+։  Ուրեմն քուրձ հագեք+, կուրծք ծեծեք ու ողբացեք+, որովհետև Եհովայի բորբոքված բարկությունը մեզանից հետ չի դարձել+։  «Այդ օրը,– ասում է Եհովան,– թագավորի սիրտը, ինչպեսև իշխանների սրտերը կնվաղեն+։ Քահանաները կզարհուրեն, և մարգարեները կապշեն»+։ 10  Եվ ես ասացի. «Ավա՜ղ, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, իսկապես, դու խաբեցիր այս ժողովրդին+ ու Երուսաղեմը՝ ասելով՝ «ձեզ խաղաղություն պիտի լինի»+, մինչդեռ սուրը մինչև նրանց հոգին է հասել»։ 11  Այդ ժամանակ այս ժողովրդին ու Երուսաղեմին պիտի ասվի. «Անապատի ճանապարհներին իմ ժողովրդի դստեր+ ուղղությամբ այրող քամի է փչում+, որը ոչ քամհարելու համար է, ոչ էլ մաքրելու։ 12  Այնտեղից սաստիկ քամի է փչում ինձ վրա։ Հիմա ես էլ եմ նրանց դեմ դատաստաններով խոսելու+։ 13  Ահա փոթորկաբեր ամպերի պես է թշնամին գալու, և նրա կառքերը՝ մրրիկի պես+։ Նրա ձիերը արծիվներից էլ սրընթաց են+։ Վա՜յ մեզ, որովհետև մենք կողոպտվել ենք։ 14  Սիրտդ մաքրիր չարությունից, ո՛վ Երուսաղեմ, որպեսզի փրկվես+։ Մինչև ե՞րբ պիտի արատավոր մտքերդ քո մեջ մնան+։ 15  Մի ձայն իմաց է տալիս Դանից+ և վատ լուր է ազդարարում Եփրեմի լեռներից+։ 16  Ասացե՛ք այդ մասին ազգերին։ Ազդարարե՛ք Երուսաղեմի դեմ»։ «Հեռավոր երկրից+ հետախույզներ են գալիս, որոնք իրենց ձայնն են արձակելու Հուդայի քաղաքների դեմ։ 17  Դաշտի պահապանների պես նրանք բոլոր կողմերից շրջապատել են Երուսաղեմը+, քանի որ նա ապստամբել է իմ դեմ+,– ասում է Եհովան։– 18  Քո ճանապարհի ու քո գործերի դիմաց դու քո հատուցումը կստանաս+։ Դա աղետ է լինելու քեզ համար, որովհետև դառն է, որովհետև մինչև քո սիրտն է հասնելու»։ 19  Փո՜րս, փո՜րս*։ Սրտիս պատերը նվվում են անտանելի ցավից+։ Սիրտս փոթորկվել է իմ ներսում+։ Չեմ կարող լռել, որովհետև հոգիս փողի ձայն է լսել, պատերազմի ազդանշան+։ 20  Կոտորած կոտորածի վրա. ահա թե ինչ է ազդարարվում, որովհետև ամբողջ երկիրն ավերվել է+։ Հանկարծակի ավերվեցին վրաններս+, վրանիս պաստառները՝ մեկ ակնթարթում։ 21  Մինչև ե՞րբ պիտի նշանասյունը տեսնեմ և փողի ձայնը լսեմ+։ 22  «Իմ ժողովուրդը հիմար է+։ Նրանք ուշադրություն չեն դարձնում ինձ+։ Նրանք անմիտ որդիներ են և հասկացողություն չունեն+։ Իմաստուն են չարն անելու համար, իսկ բարին անելու համար գիտելիք չունեն»+։ 23  Ես նայեցի երկրին, և ահա այն դատարկ էր ու ամայի+։ Նայեցի երկնքին, և նրա լույսը չկար+։ 24  Նայեցի լեռներին, և ահա լեռները ցնցվում էին, բոլոր բլուրները դողում էին+։ 25  Նայեցի, և ահա մարդ չկար, երկնքի բոլոր թռչունները թռել գնացել էին+։ 26  Նայեցի, և ահա պտղաբեր երկիրը անապատ էր դարձել, բոլոր քաղաքները քարուքանդ էին եղել+։ Այս ամենը եղել էր Եհովայի ձեռքով, նրա բորբոքված բարկության պատճառով։ 27  Այսպես է ասում Եհովան. «Ողջ երկիրը ամայի պիտի դառնա+, և ես այն ամբողջովին բնաջինջ կանեմ+։ 28  Այդ պատճառով էլ երկիրը կսգա+, և երկինքը կխավարի+, որովհետև ես ասել եմ ու ամեն բան լավ կշռադատել եմ, ես չեմ ափսոսա ու դրանից հետ չեմ կանգնի+։ 29  Ձիավորների և աղեղնավորների ձայնից փախչում է ողջ քաղաքը+։ Նրանք թաքնվում են մացառուտների մեջ և բարձրանում են ժայռերը+։ Բոլոր քաղաքները լքված են, և դրանցում բնակվող մարդ չկա»։ 30  Հիմա, երբ ավերակ ես դարձել, ի՞նչ պիտի անես, դո՛ւ, որ ալ կարմիր էիր հագնում, զարդարվում էիր ոսկե զարդերով և աչքերդ սև ներկով էիր ներկում+։ Զուր էիր քեզ գեղեցկացնում+։ Քո հանդեպ կրքով բորբոքվողները մերժել են քեզ։ Նրանք քո հոգին են փնտրում+։ 31  Ես մի ձայն լսեցի, որ հիվանդ կնոջ ձայնի է նման, ցավ, որ անդրանիկ երեխա ծնողի երկունքի ցավի է նման+՝ Սիոնի դստեր ձայնը։ Նա հևալով է շնչում ու ձեռքերը տարածելով+՝ հառաչում է. «Վա՜յ ինձ, որովհետև հոգիս նվաղել է սպանողներից»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «աղիքներս»։ Համարվում էին խոր զգացմունքների կենտրոնը։