Երեմիա 42։1-22

42  Այդ ժամանակ բոլոր զորագլուխները, Կարեի որդի Հոհանանը+, Օսեիայի+ որդի Հեզանիան*+ և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, մոտեցան  Երեմիա մարգարեին ու ասացին. «Խնդրում ենք, լսիր մեր աղաչանքը և քո Աստված Եհովային աղոթք արա մեզ համար+ ու այս ողջ մնացորդի համար, որովհետև շատ էինք, բայց քչերս ենք մնացել+, ինչպես որ քո աչքերը տեսնում են։  Եվ թող քո Աստված Եհովան մեզ ասի, թե որ ճանապարհով պիտի ընթանանք և ինչ պիտի անենք»+։  Եվ Երեմիա մարգարեն ասաց նրանց. «Լսեցի. ահա ես ձեր Աստված Եհովային աղոթք կանեմ ձեր խոսքերի համեմատ+, և բոլոր խոսքերը, որ Եհովան որպես պատասխան ձեզ կտա, կհայտնեմ ձեզ+։ Ոչ մի խոսք ձեզանից չեմ թաքցնի»+։  Նրանք էլ ասացին Երեմիային. «Թող Եհովան ճշմարիտ ու հավատարիմ վկա լինի մեր դեմ+, եթե մենք ճշգրտորեն չկատարենք բոլոր խոսքերը, որոնցով Եհովան քեզ կուղարկի մեզ մոտ+։  Լինի բարի թե չար, մեր Աստված Եհովայի ձայնին պիտի հնազանդվենք, որի մոտ ուղարկում ենք քեզ, որպեսզի մեր Աստված Եհովայի ձայնին հնազանդվենք, որ մեզ լավ լինի»+։  Տասը օրից հետո Եհովայի խոսքը եղավ Երեմիային+։  Ուստի նա կանչեց Կարեի որդի Հոհանանին, նրա հետ եղող բոլոր զորագլուխներին և ամբողջ ժողովրդին՝ փոքրից մինչև մեծը+,  ու ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Աստված Եհովան, որի մոտ դուք ինձ ուղարկեցիք ձեր աղաչանքը նրա առաջ մատուցելու համար+. 10  «Եթե շարունակեք այս երկրում բնակվել+, ձեզ կշենացնեմ և ոչ թե կքանդեմ, ձեզ կտնկեմ և ոչ թե արմատախիլ կանեմ+, որովհետև կափսոսամ այն բանի համար, որ ձեզ վրա այդ աղետը բերեցի+։ 11  Մի՛ վախեցեք Բաբելոնի թագավորից, որի պատճառով դուք երկյուղի մեջ եք»+։ «Մի՛ վախեցեք նրանից+,– ասում է Եհովան,– որովհետև ես ձեզ հետ եմ, որ փրկեմ ու ազատեմ ձեզ նրա ձեռքից+։ 12  Ձեր հանդեպ ողորմած կլինեմ, և նա էլ ձեր հանդեպ ողորմած կլինի ու ձեզ կվերադարձնի ձեր հողը+։ 13  Բայց եթե ասեք՝ «ո՛չ, մենք չենք մնա այս երկրում» և չհնազանդվեք ձեր Աստված Եհովայի ձայնին+՝ 14  ասելով՝ «մենք կգնանք Եգիպտոսի երկիր+, որտեղ պատերազմ չենք տեսնի, փողի ձայն չենք լսի, հացի կարոտ չենք լինի և այնտեղ կապրենք»+, 15  այդ դեպքում լսիր Եհովայի խոսքը, ո՛վ Հուդայի մնացորդ։ Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Եթե դուք որոշեք գնալ Եգիպտոս, մտնեք այդ երկիրն ու այնտեղ պանդուխտ լինեք+, 16  այդ ժամանակ սուրը, որից դուք վախենում եք, Եգիպտոսի երկրում ձեզ վրա կգա+, և սովը, որից դուք սարսափում եք, մինչև Եգիպտոս ձեզ կրնկակոխ կհետևի+, և դուք այնտեղ կմեռնեք+։ 17  Եվ կլինի այնպես, որ բոլոր նրանք, ովքեր իրենց երեսներն ուղղել են դեպի Եգիպտոս, որպեսզի գնան ու այնտեղ պանդուխտ լինեն, սրից, սովից ու համաճարակից կմեռնեն+։ Փրկվող կամ ազատվող չի լինի այն աղետից, որ բերելու եմ նրանց վրա»»+։ 18  Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ինչպես որ իմ զայրույթն ու բարկությունը թափվեց Երուսաղեմի բնակիչների վրա+, այնպես էլ իմ զայրույթը ձեզ վրա կթափվի, երբ գնաք Եգիպտոս, և դուք զարհուրելի տեսարան կդառնաք, անեծքի, նզովքի ու նախատինքի առարկա+ և այս տեղը այլևս չեք տեսնի»+։ 19  Եհովան ձեր դեմ է խոսել, ո՛վ Հուդայի մնացորդ։ Մի՛ մտեք Եգիպտոս+։ Լավ իմացեք, որ այսօր ես վկայեցի ձեր դեմ+, 20  որ դուք ձեր հոգիների դեմ մեղք գործեցիք+՝ ինձ ուղարկելով ձեր Աստված Եհովայի մոտ և ասելով. «Մեզ համար աղոթիր մեր Աստված Եհովային ու հայտնիր մեզ այն ամենը, ինչ որ մեր Աստված Եհովան քեզ կասի, և մենք այդպես կանենք»+։ 21  Այսօր ես հայտնում եմ ձեզ այս խոսքերը, բայց դուք չեք հնազանդվելու ձեր Աստված Եհովայի ձայնին և այն ամենին, ինչի համար նա ինձ ձեզ մոտ է ուղարկել+։ 22  Եվ հիմա իմացած եղեք, որ դուք սրից+, սովից ու համաճարակից պիտի մեռնեք այն վայրում, ուր որ ուզում եք գնալ և պանդուխտ լինել»+։

Ծանոթագրություններ

43։2-ում՝ «Ազարիա», իսկ 2Թգ 25։23-ում՝ «Հեզոնիա»։