Երեմիա 43։1-13
43 Երբ Երեմիան ողջ ժողովրդին հայտնեց իրենց Աստծու՝ Եհովայի բոլոր խոսքերը, որոնցով իրենց Աստված Եհովան նրան ուղարկել էր նրանց մոտ, այսինքն՝ այս բոլոր խոսքերը+,
2 Օսեիայի+ որդի Ազարիան, Կարեի որդի Հոհանանը+ և բոլոր հանդուգն մարդիկ+ ասացին Երեմիային. «Դու սո՛ւտ ես ասում+։ Քեզ մեր Աստված Եհովան չի ուղարկել, որ մեզ ասես. «Մի՛ գնացեք Եգիպտոս՝ իբրև պանդուխտ այնտեղ բնակվելու համար»+։
3 Քեզ Ներիայի որդի Բարուքն+ է մեր դեմ հրահրում, որ մենք քաղդեացիների ձեռքը մատնվենք, որպեսզի մեզ սպանեն կամ էլ գերի տանեն Բաբելոն»+։
4 Եվ Կարեի որդի Հոհանանը, բոլոր զորագլուխներն ու ողջ ժողովուրդը չհնազանդվեցին Եհովայի ձայնին+՝ մնալու Հուդայի երկրում+։
5 Կարեի որդի Հոհանանը և բոլոր զորագլուխները վերցրին Հուդայի ողջ մնացորդին, որը վերադարձել էր այն բոլոր ազգերի միջից, ուր ցիրուցան էր եղել (վերադարձել էր, որ մի որոշ ժամանակ բնակվի Հուդայի երկրում)+՝
6 տղամարդկանց, կանանց, փոքր երեխաներին, թագավորի դուստրերին+ և այն բոլոր հոգիներին, որոնց թիկնապահների պետ Նաբուզարդանը+ թողել էր Սաֆանի+ որդի Աքիկամի+ որդի Գոդողիայի+, նաև Երեմիա մարգարեի ու Ներիայի որդի Բարուքի+ մոտ։
7 Ի վերջո, նրանք գնացին Եգիպտոս+, որովհետև չհնազանդվեցին Եհովայի ձայնին, և հասան Տափնաս+։
8 Տափնասում Եհովայի խոսքը եղավ Երեմիային.
9 «Ձեռքդ մեծ քարեր վերցրու և հրեաների աչքի առաջ թաղիր դրանք շաղախի մեջ՝ աղյուսե քարահատակում, որ Տափնասում փարավոնի տան մուտքի մոտ է+։
10 Հետո ասա նրանց. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես կկանչեմ ու բերել կտամ իմ ծառային+՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին+, ու նրա գահը այս քարերի վրա կդնեմ, որոնք ես թաքցրել եմ, և նա իր շքեղ վրանը դրանց վրա կտարածի։
11 Նա կգա ու կհարվածի Եգիպտոսին+։ Ում որ մահացու հիվանդություն է սպասում, մահացու հիվանդության կդատապարտվի, ում որ գերություն՝ գերության, ում որ սուր՝ սրի+։
12 Ես կրակ կվառեմ Եգիպտոսի աստվածների տներում+, և նա կայրի նրանց տները, իսկ նրանց գերության կտանի։ Նա իր վրա կփաթաթի Եգիպտոսի երկիրը, ինչպես որ հովիվն է իր վրա փաթաթում իր հագուստը+, և այնտեղից խաղաղությամբ դուրս կգա։
13 Նա ջարդուփշուր կանի Բեթսամյուսի* սյուները, որոնք Եգիպտոսում են, ու կրակով կայրի Եգիպտոսի աստվածների տները»»»։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «արևի տան»։