Երեմիա 44։1-30

44  Սա է այն խոսքը, որ եղավ Երեմիային բոլոր այն հրեաների համար, որոնք ապրում էին Եգիպտոսում+՝ Մագդոլում+, Տափնասում+, Նոֆում+ և Պաթուրեսի երկրում+.  «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Դուք ինքներդ տեսաք այն բոլոր չարիքները, որ բերեցի Երուսաղեմի+ և Հուդայի բոլոր քաղաքների վրա։ Ահա դրանք այսօր ամայի վայրեր են դարձել, և դրանցում բնակիչ չի մնացել+։  Դա եղավ այն չարությունների պատճառով, որ դուք գործեցիք ինձ վիրավորելու համար. քանի որ գնացիք զոհերի ծուխը վեր հանելու+ և ծառայեցիք ուրիշ աստվածների, որոնց չէիք ճանաչում ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր հայրերը+։  Ես ձեզ մոտ էի ուղարկում իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, կանուխ վեր էի կենում և ուղարկում էի+՝ ասելով. «Մի՛ արեք, խնդրում եմ, այդ նողկալի գործերը, որոնք ես ատում եմ»+։  Բայց դուք չլսեցիք+ և ձեր ականջները չխոնարհեցրիք, որպեսզի հետ դառնաք ձեր չարություններից և զոհերի ծուխը վեր չհանեք ուրիշ աստվածներին+։  Այդ պատճառով էլ իմ ցասումն ու բարկությունը թափվեց ու վառվեց Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում+, այնպես որ դրանք ամայացան ու անբնակ վայր դարձան, ինչպես որ այսօր է»+։  Եվ հիմա այսպես է ասում Եհովան՝ Զորքերի Աստվածը՝ Իսրայելի Աստվածը. «Ինչո՞ւ եք այս մեծ չարիքը պատճառում ձեր հոգիներին+, որ Հուդայի երկրի միջից ջնջե՞ք տղամարդուն ու կնոջը, երեխային ու կաթնակեր մանկանը+ և որ ձեզ համար մնացորդ չթողնե՞ք։  Ձեր ձեռքի գործերով ինձ վիրավորում եք, ուրիշ աստվածների+ համար զոհերի ծուխն եք վեր հանում Եգիպտոսում, ուր գնացել եք պանդխտանալու։ Դրա համար էլ դուք բնաջինջ կլինեք և անեծքի ու նախատինքի առարկա կդառնաք երկրի բոլոր ազգերի մեջ+։  Մի՞թե մոռացել եք ձեր հայրերի չար գործերը+, Հուդայի թագավորների չար գործերը+, նրանց կանանց չար գործերը+, ինչպես նաև ձեր չար գործերն ու ձեր կանանց չար գործերը+, որ նրանք կատարել են Հուդայի երկրում և Երուսաղեմի փողոցներում։ 10  Մինչև այսօր դուք չեք զղջացել+, դուք չեք վախենում+ ու չեք քայլում իմ օրենքով+ և իմ կանոններով, որոնք ձեզ ու ձեր հայրերին էի տվել»+։ 11  Դրա համար էլ այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ահա ես իմ երեսը ձեր դեմ եմ ուղղում, որ ձեզ վրա չարիք բերեմ և ամբողջ Հուդան բնաջինջ անեմ+։ 12  Ես կվերցնեմ Հուդայի մնացորդին, որոնք իրենց երեսները դեպի Եգիպտոս դարձրին այնտեղ պանդխտանալու համար+, և նրանք բոլորը կմահանան Եգիպտոսի երկրում+։ Նրանք՝ փոքրից մինչև մեծը, սրից կընկնեն և սովից կկործանվեն+։ Սրից ու սովից կմեռնեն։ Նրանք զարհուրելի տեսարան կդառնան, անեծքի, նզովքի ու նախատինքի առարկա+։ 13  Ես հաշվեհարդար կտեսնեմ նրանց հետ, ովքեր Եգիպտոսում են բնակվում, ինչպես որ հաշվեհարդար տեսա Երուսաղեմի հետ՝ նրանց վրա սուր, սով և համաճարակ ուղարկելով+։ 14  Հուդայի մնացորդից, ովքեր Եգիպտոս են գնացել+ այնտեղ պանդխտանալու, ոչ մի փախչող ու փրկվող չի լինի։ Ոչ մեկը չի վերադառնա Հուդայի երկիր, ուր նրանք ամբողջ հոգով փափագում են հետ դառնալ և այնտեղ բնակվել+։ Նրանցից ոչ մեկը չի վերադառնա, բացի մի քանի փախչողներից»»։ 15  Եվ բոլոր այն տղամարդիկ, ովքեր գիտեին, որ իրենց կանայք զոհերի ծուխն են վեր հանում ուրիշ աստվածներին+, նաև այնտեղ գտնվող բոլոր կանայք՝ մի մեծ ժողով, և Եգիպտոսի երկրում+՝ Պաթուրեսում+ բնակվող ողջ ժողովուրդը պատասխան տվեցին Երեմիային. 16  «Մենք չենք լսի քո խոսքը, որ Եհովայի անունով մեզ ասացիր+, 17  այլ մեր բերանից դուրս եկած ամեն խոսք կկատարենք+. զոհերի ծուխը վեր կհանենք «երկնքի թագուհուն»+ և ըմպելիքի ընծաներ կթափենք նրա առաջ+, ինչպես որ արել ենք մենք+ ու մեր հայրերը+, մեր թագավորներն+ ու մեր իշխանները Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմի փողոցներում, երբ կշտանում էինք հացով, ապահովված էինք և ընդհանրապես չարիք չէինք տեսնում+։ 18  Սակայն այն ժամանակից ի վեր, երբ դադարեցրինք «երկնքի թագուհուն» զոհերի ծուխը վեր հանելը+ ու նրա առաջ ըմպելիքի ընծաներ թափելը, ամեն բանի կարոտ մնացինք և սրով ու սովով կոտորվեցինք+։ 19  Երբ «երկնքի թագուհուն» զոհերի ծուխն էինք վեր հանում+ և ըմպելիքի ընծաներ էինք թափում+, ինչ է, առանց մեր ամուսիններին հարցնելո՞ւ էինք նրա պատկերով զոհաբերության բլիթներ թխում և ըմպելիքի ընծաներ թափում նրա համար»+։ 20  Եվ Երեմիան իրեն պատասխան տվող ողջ ժողովրդին՝ տղամարդկանց, կանանց ու բոլոր մարդկանց, ասաց. 21  «Զոհերի ծուխը, որ վեր էիք հանում Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմի փողոցներում+ դուք+ ու ձեր հայրերը+, ձեր թագավորները+, ձեր իշխաններն+ ու երկրի ժողովուրդը, չէ՞ որ դրա մասին Եհովան հիշեց ու իր միտքը* բերեց+։ 22  Վերջիվերջո, Եհովան այլևս չկարողացավ դա հանդուրժել ձեր չար գործերի՝ ձեր արած նողկալի բաների պատճառով+, ուստի ձեր երկիրն ամայացավ, զարհուրելի տեսարան ու անեծքի առարկա դարձավ՝ առանց բնակչի, ինչպես որ այսօր է+։ 23  Քանի որ դուք զոհերի ծուխը վեր հանեցիք+ և դրանով իսկ Եհովայի դեմ մեղք գործեցիք+, չհնազանդվեցիք Եհովայի ձայնին+, չընթացաք նրա օրենքի մեջ+, նրա կանոնների ու հիշեցումների մեջ, դրա համար էլ այս աղետը ձեզ վրա հասավ, ինչպես որ այսօր է»+։ 24  Երեմիան շարունակեց ողջ ժողովրդին ու բոլոր կանանց ասել. «Լսի՛ր Եհովայի խոսքը, ո՛ղջ Հուդա, որ Եգիպտոսի երկրում ես+։ 25  Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ինչ վերաբերում է ձեզ ու ձեր կանանց+, ապա դուք, կանա՛յք, ձեր բերանով ասում եք (և ձեր խոսքերը ձեր ձեռքերով իրագործում եք). «Անշուշտ, մեր տված երդումները պիտի կատարենք+. զոհերի ծուխը պիտի վեր հանենք «երկնքի թագուհուն»+ և նրա համար ըմպելիքի ընծաներ թափենք»+։ Այո՛, կանա՛յք, դուք անպատճառ կպահեք ձեր երդումները և անպատճառ կկատարեք ձեր երդումները»։ 26  Դրա համար էլ լսի՛ր Եհովայի խոսքը, ո՛ղջ Հուդա, որ Եգիպտոսում ես բնակվում+. «Ահա ես երդում եմ տվել իմ մեծ անունով+,– ասում է Եհովան,– որ Եգիպտոսի ամբողջ երկրով մեկ Հուդայի մարդկանցից ոչ մեկը չի կանչի իմ անունը+՝ ասելով. «Կենդանի է Գերիշխան Տեր Եհովան»+։ 27  Ես կհսկեմ նրանց չարիքի համար և ոչ թե բարիքի+, և Եգիպտոսում գտնվող Հուդայի ժողովուրդը կկործանվի սրով ու սովով, մինչև որ վերջանա+։ 28  Իսկ սրից ազատվածները՝ սակավաթիվ մարդիկ, Եգիպտոսի երկրից հետ կդառնան Հուդայի երկիր+։ Եվ Հուդայի ողջ մնացորդը, որ գնացել է Եգիպտոս պանդխտանալու, պիտի իմանա, թե ո՛ւմ խոսքն է կատարվում՝ ի՞մ, թե՞ իրենց»»+։ 29  «Եվ սա թող նշան լինի ձեզ+,– ասում է Եհովան,– որ այս վայրում ուշադրությունս պիտի դարձնեմ ձեզ, որպեսզի իմանաք, որ իմ խոսքերը ձեզ վրա անպատճառ պիտի կատարվեն չարիքի համար+։ 30  Այսպես է ասում Եհովան. «Վափառ փարավոնին՝ Եգիպտոսի թագավորին+, պիտի մատնեմ նրա թշնամիների ձեռքը և նրա հոգին փնտրողների ձեռքը+, ինչպես որ Հուդայի Սեդեկիա թագավորին մատնեցի Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի՝ նրա թշնամու և նրա հոգին փնտրողի ձեռքը»»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «սիրտը»։