Երեմիա 46։1-28

46  Ահա Եհովայի խոսքը, որ եղավ Երեմիա մարգարեին ազգերի մասին+.  Եգիպտոսի մասին+, Եգիպտոսի+ թագավոր Նեքաո փարավոնի զորքերի մասին, որը Եփրատ գետի մոտ էր՝ Կարքեմիշում+, և որին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը պարտության մատնեց Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Հովակիմի+ չորրորդ տարում.  «Ասպար ու վահա՛ն պատրաստեք և կռվի մե՛ջ մտեք+։  Լծե՛ք ձիերը ու հեծե՛ք, ո՛վ ձիավորներ, և շարվե՛ք սաղավարտներով։ Փայլեցրե՛ք նիզակները, զրահնե՛ր հագեք+։  «Ինչո՞ւ եմ նրանց զարհուրած տեսնում։ Նրանք հետ են դառնում, և նրանց քաջազունները ջարդուփշուր են եղել։ Նրանք փախչում են և հետ չեն նայում+։ Ամեն կողմից վախ կա+,– ասում է Եհովան։–  Թող արագաշարժը չփորձի փախչել, և թող ուժեղը չփորձի ազատվել+։ Հյուսիսում+՝ Եփրատ գետի ափին, նրանք սայթաքել ու ընկել են»+։  Ո՞վ է սա, որ բարձրանում է Նեղոս գետի պես, այն գետերի պես, որոնց ջրերը ծփում են+։  Եգիպտոսն է բարձրանում Նեղոս գետի+ պես, և գետերի պես ջրերը ծփում են+։ Նա ասում է. «Բարձրանամ, երկիրը ծածկեմ, քաղաքն ու նրա բնակիչներին բնաջինջ անեմ»+։  Ելե՛ք, ո՛վ նժույգներ, սլացե՛ք, ո՛վ կառքեր։ Թող դուրս գան զորավորները՝ վահան բռնող Քուշն*+ ու Փութը+ և աղեղ բռնող ու լարող Լուդը+։ 10  Այդ օրը Գերիշխան Տեր, Զորքերի Տեր Եհովայի օրն է, վրեժխնդրության օր է՝ իր թշնամիներից վրեժ առնելու համար+։ Սուրը պիտի խժռի ու կշտանա, նրանց արյունից հագենա, որովհետև Գերիշխան+ Տերը՝ Զորքերի Տեր Եհովան, զոհ ունի+ հյուսիսի երկրում՝ Եփրատ գետի մոտ+։ 11  Բարձրացի՛ր Գաղաադ և բալասա՛ն+ առ, ո՛վ Եգիպտոսի կույս դուստր+։ Զուր ես շատացրել դեղերը, ոչ մի սպեղանի չկա քեզ համար+։ 12  Ազգերը լսեցին քո անպատվությունը+, և քո աղաղակը երկիրը լցրեց+։ Նրանք սայթաքեցին՝ զորավորը զորավորին բախվելով+, և երկուսը միասին վայր ընկան»։ 13  Ահա այն խոսքը, որ Եհովան ասաց Երեմիա մարգարեին այն մասին, որ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը գալու է, որպեսզի հարվածի Եգիպտոսին+. 14  «Պատմեք այդ մասին Եգիպտոսում, հրապարակեք Մագդոլում+, հրապարակեք Նոֆում+ ու Տափնասում+։ Ասացեք. «Կանգնի՛ր ու պատրա՛ստ եղիր+, որովհետև սուրը բոլոր կողմերից պիտի խժռի քեզ+։ 15  Ինչո՞ւ հոսանքը սրբեց տարավ քո զորավորներին+։ Նրանք չկարողացան կանգնել, որովհետև Եհովան ինքը նրանց վայր գցեց+։ 16  Սայթաքողները մեծ թիվ են կազմում։ Նրանք ընկնում են ու իրար ասում. «Վե՛ր կաց, մեր ժողովրդի մոտ և մեր հայրենի երկիրը վերադառնանք, որպեսզի փրկվենք կործանող սրից»»։ 17  Այնտեղ կանչում էին. «Փարավոնը՝ Եգիպտոսի թագավորը, պարզապես աղմկոտ սնապարծ է+։ Նա բաց է թողել տոնի ժամանակը»+։ 18  «Կենդանի եմ ես,– ասում է Թագավորը, որի անունը Զորքերի Տեր Եհովա է+,– նա կգա և կլինի ինչպես Թաբորը+ լեռների մեջ և ինչպես Կարմեղոսը+ ծովի մոտ։ 19  Հավաքիր իրերդ, որ գերության գնաս+, ո՛վ բնակչուհի, Եգիպտոսի՛ դուստր+, որովհետև Նոֆը+ զարհուրելի տեսարան պիտի դառնա, պիտի այրվի ու առանց բնակչի մնա+։ 20  Եգիպտոսը մի շատ գեղեցիկ երինջ է։ Հյուսիսից կործանարար մոծակներ պիտի գան նրա վրա+։ 21  Եվ թեպետ նրա վարձու զինվորները նրա մեջ պարարտ հորթերի են նման+, բայց նրանք էլ հետ դարձան+, միասին փախան, չկանգնեցին+, որովհետև նրանց վրա եկավ կորստյան օրը, պատժվելու ժամանակը»+։ 22  «Նրա ձայնը օձի ձայնի է նման+։ Զորավոր մարդիկ կգնան և փայտահատների նման կացիններով նրա վրա կգան։ 23  Նրա անտառը կկտրեն+,– ասում է Եհովան,– որովհետև այն անանցանելի է։ Մորեխից էլ շատ են նրանք դարձել+, նրանց թիվ չկա։ 24  Եգիպտոսի դուստրը+ ամոթով կմնա, նա հյուսիսի ժողովրդի ձեռքը կմատնվի»+։ 25  Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածն ասում է. «Ես պիտի պատժեմ նովացի+ Ամոնին+, փարավոնին, Եգիպտոսին, նրա աստվածներին+ ու թագավորներին+, այսինքն՝ փարավոնին ու բոլոր նրանց, ովքեր ապավինում են նրան»+։ 26  «Նրանց պիտի մատնեմ իրենց հոգին փնտրողների ձեռքը՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքն+ ու նրա ծառաների ձեռքը։ Իսկ ավելի ուշ Եգիպտոսը կբնակեցվի հին օրերի պես»+,– ասում է Եհովան։ 27  «Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ, և մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել+, որովհետև ահա ես ազատելու եմ քեզ հեռու տեղից և քո սերնդին՝ իրենց գերության երկրից+։ Հակոբը կվերադառնա, հանդարտ ու հանգիստ կլինի, և նրան վախեցնող չի լինի+։ 28  Դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,– ասում է Եհովան,– որովհետև ես քեզ հետ եմ+։ Ես բնաջինջ կանեմ այն բոլոր ազգերին, որոնց մեջ ցրել եմ քեզ+, բայց քեզ բնաջինջ չեմ անի+, այլ չափավորությամբ կխրատեմ+ և քեզ բնավ անպատիժ չեմ թողնի»»+։

Ծանոթագրություններ

LXXVg-ում՝ «Եթովպիան»։