Երեմիա 48։1-47

48  Մովաբի+ մասին այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը+. «Վա՜յ Նաբավին+, որովհետև ավերվել է։ Կարիաթեմը+ ամաչել է, նրան զավթել են։ Ապահով բարձունքը ամաչել ու զարհուրել է+։  Մովաբի համար այլևս գովաբանություն չկա+։ Եսեբոնում+ նրա դեմ չարիք են խորհում. «Եկեք գնանք, կոտորենք նրան, որ դադարի ազգ լինելուց»+։ Դո՛ւ էլ, Մադմե՛ն, պիտի լռես։ Քո հետևից սուր է գալիս։  Որոնայիմից+ աղաղակի ձայն է գալիս, ավերում և մեծ կոտորած կա այնտեղ։  Մովաբն ավերվել է+։ Լսվում է նրա փոքրիկների հեծկլտոցը։  Լուիթ+ տանող ճանապարհը լացով են բարձրանում, այնտեղ լացի ձայն կա։ Որոնայիմից իջնող ճանապարհից դառնագին աղաղակ է լսվում ավերածի համար+։  Փախե՛ք, ազատե՛ք ձեր հոգիները+, և դուք անապատի գիհու պես կլինեք+։  Քանի որ ապավինում ես քո գործերին ու քո գանձերին, դու էլ պիտի նվաճվես+։ Քամոսը+ գերի պիտի գնա+, նրա հետ միասին նաև իր քահանաներն ու իշխանները+։  Կողոպտիչը կգա ամեն քաղաքի վրա+, և ոչ մի քաղաք չի ազատվի+։ Հովիտը կկործանվի, և հարթավայրը կոչնչանա։ Այդպես է ասել Եհովան։  Մովաբին ճանապարհի նշան տվեք, որովհետև ավերակների վերածվելով՝ նա պիտի գնա+, նրա քաղաքները զարհուրելի տեսարան պիտի դառնան, և նրանցում բնակվող չի լինի+։ 10  Անիծյալ լինի Եհովայի հանձնարարությունը անփութորեն կատարողը+, և անիծյալ լինի իր սուրը արյունից հետ պահողը։ 11  Հանգիստ էր Մովաբը իր մանկությունից ի վեր+ և գինու պես հանդարտ նստել էր իր մրուրի վրա+։ Ամանից աման նրան չէին լցրել, և նա գերության չէր գնացել։ Դրա համար էլ նրա համն իր մեջ էր մնացել, և նրա հոտը չէր փոխվել։ 12  «Ահա թե ինչու օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ ես նրանց մոտ փոխադրողներ կուղարկեմ, և նրանք կփոխադրեն նրանց+։ Նրանք կդատարկեն նրանց ամանները ու մեծ սափորները ջարդուփշուր կանեն։ 13  Մովաբացիները պիտի ամաչեն Քամոսի պատճառով+, ինչպես որ Իսրայելի տունը ամաչեց իր ապավինած Բեթելի պատճառով+։ 14  Ինչպե՞ս եք համարձակվում ասել. «Մենք ուժեղ ենք+ և պատերազմի համար զորավոր մարդիկ ենք»»։ 15  «Մովաբն ավերվել է, նրա քաղաքների դեմ են հարձակվում+։ Նրա ամենաընտիր երիտասարդները մորթվելու են գնացել»+,– ասում է Թագավորը, որի անունը Զորքերի Տեր Եհովա է+։ 16  Շուտով մովաբացիների վրա դժբախտություն է գալու, և նրանց աղետը խիստ շտապում է+։ 17  Բոլոր նրանց շուրջը եղողները և բոլոր նրանց անունով իմացողները կցավակցեն նրանց+։ Այսպես ասացեք. «Ինչպե՜ս կոտրվեց զորության գավազանը՝ գեղեցկության ցուպը»+։ 18  Իջիր փառքից և նստիր ծարավության մեջ, ո՛վ բնակչուհի, Դեբոնի՛+ դուստր+, որովհետև քեզ վրա է եկել Մովաբին կողոպտողը։ Նա քո ամրությունները ավերակների կվերածի+։ 19  Կանգնիր ու նայիր ճանապարհին, ո՛վ Արոերի բնակչուհի+։ Հարցրու փախչողին և ազատվողին. «Ի՞նչ է պատահել»+։ 20  Մովաբը ամոթահար է եղել, նա սարսափի մեջ է ընկել+։ Ոռնացեք ու աղաղակեք։ Պատմեք Առնոնում+, որ Մովաբը ավերվել է։ 21  Դատաստան է եկել հարթավայրի երկրի վրա+, Քոլոնի, Հասսայի+ և Մեֆայաթի+ վրա, 22  Դեբոնի+, Նաբավի+, Բեթ-​Դեբլաթեմի, 23  Կարիաթեմի+, Բեթ-​Գամոլի, Բեթ-​Մաոնի+, 24  Կարիոթի+ և Բոսրայի+ վրա՝ Մովաբի երկրի բոլոր քաղաքների վրա՝ թե՛ հեռու և թե՛ մոտիկ։ 25  «Մովաբի եղջյուրը ջարդվել է+, նրա բազուկը կոտրվել է+,– ասում է Եհովան։– 26  Հարբեցրե՛ք նրան+, որովհետև նա մեծամտացավ Եհովայի դեմ+։ Մովաբը թավալվում է իր փսխածի մեջ+ և իսկապես ծաղրի առարկա է դարձել։ 27  Մի՞թե Իսրայելը ծաղրի առարկա չէր քեզ համար+։ Արդյոք նա գողերի մե՞ջ գտնվեց+, որ ամեն անգամ նրա մասին խոսելիս գլուխդ էիր օրորում։ 28  Ո՛վ Մովաբի բնակիչներ, թողեք քաղաքները և ժայռերում բնակվեք+, դարձեք աղավնու պես, որն իր բույնը քարայրի բերանի մոտ է շինում»»+։ 29  «Մենք լսել ենք Մովաբի հպարտության մասին+ (նա խիստ ամբարտավան է), նրա բարձրամտության, հպարտության, ամբարտավանության և սրտի գոռոզության մասին»+։ 30  ««Ես գիտեմ նրա ցասումը,– ասում է Եհովան,– և նրա պարծենկոտությունը զուր կլինի։ Դատարկ են նրա խոսքերը+, նրանք չեն անի այն, ինչ ասում են+։ 31  Ահա թե ինչու Մովաբի վրա պիտի ողբամ և պիտի աղաղակեմ ողջ Մովաբի համար+։ Կիր-​Հարեսի+ բնակիչների համար պիտի հեծեծան։ 32  Ո՜վ Սեբամայի+ որթատունկ, քեզ համար ավելի շատ պիտի լաց լինեմ, քան Հազերի+ համար։ Քո ծաղկող ընձյուղները ծովից անցել են, մինչև ծովը՝ մինչև Հազեր+ են հասել։ Քո ամառային պտուղների*+ և քո հավաքած խաղողի վրա ավարառուն է հարձակվել+։ 33  Պտղատու այգիներից ու Մովաբի երկրից վերացել են ուրախությունն ու ցնծությունը+։ Հնձաններից գինին դադարեցրել եմ+, ոչ մեկը ուրախ կանչերով հնձան չի կոխի։ Կանչերն այլևս ուրախության կանչեր չեն լինի»»+։ 34  ««Եսեբոնից+ աղաղակը լսվեց մինչև Ելեալե+, մինչև Հասսա+, իրենց ձայնը բարձրացրին+ Սեգորից+ մինչև Որոնայիմ+, մինչև Էգլաթ-​Շելիշա+, որովհետև Նեմերիմի+ ջրերն անգամ պիտի ցամաքեն։ 35  Ես այնպես կանեմ,– ասում է Եհովան,– որ Մովաբում այլևս չի լինի բարձունքների վրա զոհ մատուցող և զոհերի ծուխը իր աստծու համար վեր հանող+։ 36  Այդ պատճառով սիրտս Մովաբի համար սրինգների պես պիտի ողբա+ և Կիր-​Հարեսի+ բնակիչների համար էլ սրինգների պես պիտի ողբա։ Դրա համար նրա ստացած առատությունը պիտի կորչի+։ 37  Ամեն գլուխ ճաղատացել է+, ամեն մորուք սափրված է+։ Բոլորի ձեռքերին կտրվածքներ կան+, իսկ մեջքերին՝ քուրձ»»+։ 38  ««Մովաբի բոլոր տանիքների վրա և բոլոր հրապարակներում՝ ամենուրեք, լացուկոծ է լսվում+, որովհետև ես փշրեցի Մովաբը, ինչպես մի անոթ, որ ոչ մի բանի պիտանի չէ+,– ասում է Եհովան։– 39  Ի՜նչ սարսափած է նա։ Ողբացե՜ք, մարդի՛կ։ Ինչպե՜ս նահանջեց Մովաբը։ Նա ամոթով մնաց+։ Մովաբը ծաղրի առարկա դարձավ։ Նա սարսափ է տարածում բոլոր իրեն շրջապատողների վրա»»։ 40  «Այսպես է ասում Եհովան. «Ահա ինչպես որ արծիվն է հարձակվում զոհի վրա+, այնպես էլ ինչ-​որ մեկը իր թևերը կտարածի Մովաբի վրա+։ 41  Քաղաքները կգրավվեն, և նրա բերդերը կզավթվեն։ Եվ այդ օրը Մովաբի զորեղ տղամարդկանց սիրտը կդառնա երկունքի ցավ քաշող կնոջ սրտի պես»»+։ 42  ««Մովաբը կոչնչանա ու կդադարի ժողովուրդ լինելուց+, որովհետև նա մեծամտացավ Եհովայի դեմ+։ 43  Սարսափ, վիհ ու որոգայթ է քեզ սպասում, ո՛վ Մովաբի բնակիչ+,– ասում է Եհովան։– 44  Սարսափից փախչողը վիհը կընկնի, վիհից դուրս եկողը որոգայթի մեջ կբռնվի»+։ «Նրա՝ Մովաբի վրա, նրանց պատժելու տարին պիտի բերեմ+,– ասում է Եհովան։– 45  Փախչողները, ուժասպառ եղած, կանգնել են Եսեբոնի ստվերում։ Եսեբոնից կրակ դուրս կգա+, իսկ Սեհոնի+ միջից՝ բոց։ Այն կլափի Մովաբի քունքերը և աղմկող որդիների գլխի գագաթը»+։ 46  «Վա՜յ քեզ, ո՜վ Մովաբ+։ Քամոսի+ ժողովուրդը կործանվել է։ Քո որդիներն ու դուստրերը գերի են տարվել։ 47  Բայց վերջին օրերում Մովաբի գերիներին պիտի հավաքեմ+,– ասում է Եհովան։– Այստեղ ավարտվում են Մովաբի դատաստանի մասին խոսքերը»»+։

Ծանոթագրություններ

Մասնավ. թուզ, հվնբր նաև արմավ։