Երեմիա 50։1-46

50  Ահա այն խոսքը, որ Եհովան Երեմիա մարգարեի միջոցով ասաց Բաբելոնի+՝ քաղդեացիների երկրի+ մասին.  «Պատմե՛ք այդ մասին ազգերի մեջ, ազդարարե՛ք+։ Նշանասյո՛ւն կանգնեցրեք+, ազդարարե՛ք։ Մի՛ ծածկեք։ Ասացե՛ք. «Բաբելոնը գրավվել է+։ Բելը* ամաչել է+։ Մարոդաքը սարսափահար է եղել։ Բաբելոնի արձաններն ամաչել են+։ Նրա գարշելի կուռքերը* սարսափահար են եղել»։  Հյուսիսից նրա վրա մի ազգ է եկել+, որը նրա երկիրը զարհուրելի տեսարանի է վերածում, այնպես որ ոչ ոք այնտեղ չի բնակվի+։ Մարդուց մինչև անասուն փախել+ գնացել են»+։  «Այն օրերում և այն ժամանակ+,– ասում է Եհովան,– Իսրայելի որդիները և Հուդայի որդիները միասին կգան+։ Քայլելով ու լաց լինելով նրանք կգան+ և իրենց Աստված Եհովային կփնտրեն+։  Նրանք Սիոնի ճանապարհը կհարցնեն՝ իրենց դեմքը դեպի այդ կողմը դարձնելով+։ Նրանք կասեն. «Եկեք Եհովային միանանք հարատև ու անմոռաց ուխտով»+։  Կործանվող ոչխարների հոտ է դարձել իմ ժողովուրդը+։ Նրանց հովիվները մոլորեցրել են նրանց+, լեռներն են քշել+։ Նրանք սարից սար ու բլրից բլուր գնացին, մոռացան իրենց մակաղելու տեղերը+։  Բոլոր նրանց գտնողները կերան նրանց+, և թշնամիներն ասացին+. «Մենք հանցավոր չենք լինի+։ Չէ՞ որ նրանք մեղք գործեցին Եհովայի դեմ, որում արդարություն է բնակվում+, Եհովայի դեմ, որը իրենց հայրերի հույսն է»»+։  «Փախե՛ք Բաբելոնից և դո՛ւրս եկեք քաղդեացիների երկրից+, հոտին առաջնորդող նոխազների պե՛ս եղեք+,  որովհետև ահա ոտքի պիտի հանեմ և հյուսիսի երկրից Բաբելոնի վրա մեծամեծ ազգերի ժողով պիտի բերեմ+, և նրանք կշարվեն նրա դեմ+։ Այնտեղից նրան կգրավեն+։ Նրանց նետերը նման են զորավոր մարդու նետերի, որը խլում է երեխաներին և դատարկ ձեռքով հետ չի դառնում+։ 10  Քաղդեան ավար կդառնա+։ Նրա բոլոր ավարառուները կկշտանան»+,– ասում է Եհովան։ 11  «Դուք ուրախանում+ ու ցնծում էիք, երբ կողոպտում էիք իմ ժառանգությունը+։ Դուք ոստոստում էիք, ինչպես երինջը դալար խոտի վրա+, և վրնջում էիք նժույգների պես+։ 12  Ձեր մայրը խիստ ամաչել է+։ Ձեզ ծնունդ տվողը հիասթափված է+։ Ահա նա ամենաաննշան ազգն է, անջուր անապատ և անպտուղ տափաստան է+։ 13  Եհովայի բարկության պատճառով նա բնակելի չի լինի+ և ամբողջովին կամայանա+։ Բաբելոնի մոտով անցնողը զարմանքով կնայի և կսուլի նրա բոլոր պատուհասների համար+։ 14  Ամեն կողմից Բաբելոնի դե՛մ շարվեք+, ո՛վ դուք բոլոր աղեղ լարողներ+։ Նետահարե՛ք նրան+, մի՛ խնայեք նետերը, որովհետև նա Եհովայի դեմ է մեղք գործել+։ 15  Բոլոր կողմերից մարտական կո՛չ արձակեք նրա դեմ+։ Նա անձնատուր է եղել+, տապալվել են նրա սյուները, կործանվել են նրա պարիսպները+, որովհետև սա Եհովայի վրեժխնդրությունն է+։ Վրեժխնդի՛ր եղեք նրանից։ Ինչպես որ ինքը արեց, նույնն էլ իրեն արեք+։ 16  Կոտորե՛ք Բաբելոնում սերմողին+ և հնձի ժամանակ մանգաղ բռնողին։ Կործանող սրի պատճառով ամեն մեկը հետ կդառնա իր ժողովրդի մոտ, ամեն մեկը իր երկիրը կփախչի+։ 17  Իսրայելը մոլորված ոչխար է+, առյուծները ցիրուցան են արել նրան+։ Սկզբում Ասորեստանի թագավորը նրան խժռեց+, իսկ հետո Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը նրա ոսկորները կրծեց+։ 18  Դրա համար էլ այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ահա ես կպատժեմ Բաբելոնի թագավորին ու նրա երկիրը, ինչպես որ Ասորեստանի թագավորին պատժեցի+։ 19  Իսրայելին իր արոտավայրը հետ կբերեմ+, և նա կարածի Կարմեղոսի+ ու Բասանի+ վրա, նրա հոգին կկշտանա Եփրեմի լեռներում+ ու Գաղաադում»»+։ 20  «Այն օրերում և այն ժամանակ+,– ասում է Եհովան,– կփնտրեն Իսրայելի անօրենությունը+, բայց այն չի լինի, և Հուդայի մեղքերը+, բայց դրանք չեն գտնի, որովհետև ես կներեմ նրանց, ում թույլ եմ տվել ողջ մնալ»+։ 21  «Դո՛ւրս արի Մերաթայիմի երկրի դեմ+ և Փակուդի բնակիչների դեմ+։ Թող վրա հասնի նրանց ջարդն ու կոտորածը,– ասում է Եհովան,– և ամեն բան արա այնպես, ինչպես որ քեզ պատվիրեցի+։ 22  Պատերազմի ձայն ու մեծ կոտորած կա այս երկրում+։ 23  Ինչպե՜ս կոտրվեց ու փշրվեց+ ամբողջ երկրի մուրճը+։ Ինչպե՜ս Բաբելոնը զարհուրելի տեսարան դարձավ ազգերի մեջ+։ 24  Ես թակարդ լարեցի քեզ համար, և դու բռնվեցիր, ո՛վ Բաբելոն, բայց դու չիմացար այդ մասին+։ Դու գտնվեցիր ու բռնվեցիր, որովհետև Եհովայի դեմ դուրս եկար+։ 25  Եհովան բաց է արել իր զինանոցը և իր բարկության զենքերն է հանում+, որովհետև Գերիշխան+ Տերը՝ Զորքերի Տեր Եհովան, գործ ունի անելու քաղդեացիների երկրում+։ 26  Հասեք նրա վրա ամենահեռավոր ծայրերից+։ Բացեք նրա շտեմարանները+, ցորենի դեզերի+ պես հավաքեք նրան ու կործանման մատնեք+։ Նրանից մնացորդ մի՛ թողեք+։ 27  Մորթեք նրա բոլոր մատղաշ ցլերին+։ Թող նրանք սպանդանոց իջնեն+։ Վա՜յ նրանց, քանի որ նրանց օրը՝ նրանց պատժվելու ժամանակը, եկել է+։ 28  Լսվում է Բաբելոնի երկրից փախչողների ու ազատվածների ձայնը+, որպեսզի Սիոնում պատմեն մեր Աստված Եհովայի վրեժխնդրության մասին+, նրա տաճարի համար վրեժխնդիր լինելու մասին+։ 29  Բաբելոնի վրա աղեղնավորներ կանչեք, բոլոր աղեղ լարողներին+։ Նրա շուրջբոլորը բանակ դրեք։ Թող փախչողներ չլինեն+։ Հատուցեք նրան իր գործերի համեմատ+, իր բոլոր արածների համեմատ արեք նրան+, որովհետև նա հանդգնորեն գործեց Եհովայի՝ Իսրայելի Սուրբի դեմ+։ 30  Դրա համար էլ նրա երիտասարդները կընկնեն իր հրապարակներում+, և այդ օրը նրա բոլոր ռազմիկները լռության կմատնվեն»+,– ասում է Եհովան։ 31  «Ահա ես քո դեմ եմ+, ո՛վ Հանդուգն+,– ասում է Գերիշխան+ Տերը՝ Զորքերի Տեր Եհովան,– որովհետև գալու է քո օրը՝ քեզ պատժելու ժամանակը։ 32  Հանդուգնը կսայթաքի ու վայր կընկնի+, և մեկը չի լինի, որ կանգնեցնի նրան+։ Նրա քաղաքների մեջ կրակ կվառեմ, և այն կլափի նրա ողջ շրջակայքը»+։ 33  Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Իսրայելի որդիներն ու Հուդայի որդիները միասին զրկանք են կրում, բոլոր նրանց գերեվարողները բռնել են նրանց+ և չեն ուզում արձակել+։ 34  Սակայն նրանց Փրկագնողը ուժեղ է+, Զորքերի Տեր Եհովա է նրա անունը+։ Նա անպայման կվարի նրանց դատը+, որպեսզի նրանց երկրին հանգիստ տա+ և Բաբելոնի բնակիչներին շփոթության մեջ գցի»+։ 35  «Սո՛ւր պիտի գա քաղդեացիների վրա+,– ասում է Եհովան,– Բաբելոնի բնակիչների+, նրա իշխանների+ և իմաստունների վրա+։ 36  Սուր պիտի գա դատարկախոսների վրա+, և նրանք հիմարաբար կգործեն+։ Սուր՝ նրա զորավոր մարդկանց վրա+, և նրանք սարսափի մեջ կընկնեն+։ 37  Սուր պիտի գա նրանց նժույգների+ և նրանց մարտակառքերի վրա, նրանում եղող ողջ բազմազգ ժողովրդի վրա+, և նրանք կանանց պես կդառնան+։ Սուր պիտի գա նրա գանձերի+ վրա, և դրանք կթալանվեն։ 38  Չորություն պիտի գա նրա ջրերի վրա, և ջրերը կցամաքեն+, որովհետև այդ երկիրը քանդակված կուռքերի երկիր է+, և իրենց զարհուրելի տեսիլքների պատճառով նրանք իրենց խելացնորի պես են պահում։ 39  Դրա համար էլ այնտեղ անջուր վայրերի բնակիչները պիտի ապրեն ոռնացող կենդանիների հետ, այնտեղ ջայլամներ պիտի բնակվեն+։ Այն այլևս չի բնակեցվի, և նրա համար բնակության տեղ չի լինի սերնդեսերունդ»+։ 40  «Աստծու կողմից կործանված Սոդոմի ու Գոմորի+ և նրա հարևան քաղաքների պես+,– ասում է Եհովան,– այնտե՛ղ էլ մարդ չի բնակվի, և նրանում մարդու որդի չի պանդխտանա+։ 41  Ահա հյուսիսից մի ժողովուրդ է գալիս, մի մեծ ազգ+ և հզոր թագավորներ+ պիտի վեր կենան երկրի ամենահեռավոր ծայրերից+։ 42  Աղեղ ու նիզակ են նրանք կրում+։ Անգութ են ու անողորմ+։ Նրանց ձայնը նման է փոթորկվող ծովի ձայնին+։ Նրանք ձիեր կհեծնեն+ և մեկ մարդու պես մարտական կարգով քո դեմ կշարվեն, ո՛վ Բաբելոնի դուստր+։ 43  Բաբելոնի թագավորը նրանց մասին լուրը լսեց+, և նրա ձեռքերը թուլացան+։ Դժբախտությո՜ւն։ Սաստիկ ցավեր բռնեցին նրան, ինչպես ծննդկան կնոջը երկունքի ժամանակ+։ 44  Ահա մեկը առյուծի պես դուրս կգա Հորդանանի փարթամ մացառուտներից և կգա ապահով արոտավայր+, բայց մի ակնթարթում ես այնպես կանեմ, որ նա փախչի+։ Նրա վրա ընտրյալին կնշանակեմ+, որովհետև ո՞վ է ինձ նման+, ո՞վ ինձ մարտահրավեր կնետի+, և ո՞վ է այն հովիվը, որն իմ առաջ կկանգնի+։ 45  Ուրեմն լսեցեք, թե Եհովան ինչ վճիռ+ է կայացրել Բաբելոնի մասին+ և ինչ է խորհել քաղդեացիների երկրի դեմ+. հոտի գառներին քաշ տալով կործանման պիտի տանեն+։ Նրանց պատճառով նա պիտի ամայացնի նրանց արոտավայրը+։ 46  Բաբելոնը գրավելու աղմուկից երկիրը կցնցվի+, և ազգերի մեջ աղաղակ կլսվի»+։

Ծանոթագրություններ

Բաբելոնյան աստվածություն։
Տե՛ս Ղև 26։30-ի ծնթ.։