Երեմիա 52։1-34
52 Սեդեկիան+ քսանմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ+, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում+։ Նրա մոր անունն էր Ամիտալ+, որը լեբնացի+ Երեմիայի դուստրն էր։
2 Սեդեկիան չարիք գործեց Եհովայի աչքում+ և ամեն ինչում վարվեց Հովակիմի+ պես։
3 Երուսաղեմում և Հուդայում տեղի ունեցածը այն աստիճան զայրացրեց Եհովային, որ նա վերջիվերջո հեռացրեց նրանց իր երեսի առաջից+։ Եվ Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ+։
4 Ի վերջո, Սեդեկիայի թագավորության իններորդ տարում+՝ տասներորդ ամսվա տասներորդ օրը, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը իր ողջ զորքով եկավ Երուսաղեմի դեմ+, նրա դիմաց բանակ դրեց և այն պաշարելու համար շուրջբոլորը պարիսպներ շինեց+։
5 Մինչև Սեդեկիայի+ թագավորության տասնմեկերորդ տարին քաղաքը պաշարման մեջ էր։
6 Չորրորդ ամսվա իններորդ օրը+, երբ քաղաքում սովը սաստկացել էր և երկրի ժողովուրդը հաց չուներ+,
7 քաղաքի պարիսպը ճեղքեցին+, և բոլոր ռազմիկները փախուստի դիմեցին+։ Գիշերը արքունական պարտեզի մոտի երկու պարիսպների միջև գտնվող դարպասով նրանք դուրս եկան քաղաքից+, երբ քաղդեացիները բոլոր կողմերից շրջապատել էին այն, և գնացին Արաբա+ տանող ճանապարհով։
8 Քաղդեացիների զորքն ընկավ Սեդեկիայի հետևից+ և թագավորին հասավ+ Երիքովի անապատային հարթավայրերում, իսկ թագավորի ամբողջ զորքը նրա մոտից այս ու այն կողմ փախավ+։
9 Սեդեկիային բռնեցին ու տարան Բաբելոնի թագավորի մոտ+՝ Ռեբլա+, որ Եմաթի երկրում է+, որպեսզի թագավորը նրա հանդեպ դատավճիռ կայացնի+։
10 Բաբելոնի թագավորը Սեդեկիայի որդիներին մորթեց նրա աչքի առաջ+ և Հուդայի բոլոր իշխաններին էլ մորթեց Ռեբլայում+։
11 Ապա Բաբելոնի թագավորը Սեդեկիայի աչքերը կուրացրեց+, պղնձե շղթաներով նրան կապեց, տարավ Բաբելոն+ ու բանտը գցեց մինչև նրա մահվան օրը։
12 Հինգերորդ ամսվա տասներորդ օրը, այսինքն՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի տասնիններորդ տարում+, թիկնապահների պետ Նաբուզարդանը+, որը կանգնում էր Բաբելոնի թագավորի առաջ, եկավ Երուսաղեմ։
13 Նա հրի մատնեց Եհովայի տունը+, թագավորի տունը և Երուսաղեմի բոլոր տները+, նաև այրեց բոլոր մեծ տները+։
14 Թիկնապահների պետի հետ եկած քաղդեացիների ամբողջ զորքը քանդեց Երուսաղեմի շուրջը եղող բոլոր պարիսպները+։
15 Հասարակ ժողովրդի մի մասին, քաղաքում մնացածներին+, փախստականներին, որոնք հանձնվեցին Բաբելոնի թագավորին, և մնացած հմուտ վարպետներին թիկնապահների պետ Նաբուզարդանը գերության տարավ+։
16 Բայց երկրի հասարակ ժողովրդից ոմանց նա թողեց խաղողագործներ և հարկադիր աշխատողներ լինելու համար+։
17 Քաղդեացիները կոտրեցին Եհովայի տան պղնձե սյուները+, նաև սայլերն+ ու պղնձե ծովը+, որը Եհովայի տանն էր, և դրանց ողջ պղինձը Բաբելոն տարան+։
18 Նրանք վերցրին մոխրի ամանները, թիերը+, կրակմարիչները+, գավաթները+, բաժակները և ծառայության մեջ օգտագործվող պղնձե բոլոր իրերը+։
19 Թիկնապահների պետը վերցրեց+ այն տաշտերը+, կրակամանները, գավաթները+, մոխրի ամանները, ճրագակալները+, բաժակներն ու ընծաների գավաթները, որոնք մաքուր ոսկուց+ և մաքուր արծաթից+ էին պատրաստված։
20 Եհովայի տան համար Սողոմոն թագավորի շինած+ երկու սյուների+, մեկ ծովի+, ծովի տակ եղող տասներկու պղնձե եզների+ և սայլերի պղինձը այնքան շատ էր, որ հնարավոր չէր կշռել+։
21 Յուրաքանչյուր սյան բարձրությունը տասնութ կանգուն էր+, իսկ շրջագիծը՝ տասներկու կանգուն*+։ Սյան պատերի հաստությունը չորս մատնաչափ* էր, և մեջը դատարկ էր։
22 Սյան վրա պղնձե խոյակ կար+։ Մեկ խոյակը հինգ կանգուն բարձրություն ուներ+ և շուրջբոլորը ցանցակերպ ու նռնաձև զարդերով էր պատված+՝ ամբողջովին պղնձից։ Երկրորդ սյունն էլ դրա նման էր և նռնաձև զարդերով էր պատված+։
23 Նռները ամեն կողմից* իննսունվեց հատ էին, ու ցանցի վրա շուրջբոլորը հարյուր նուռ+ կար։
24 Թիկնապահների պետը վերցրեց ավագ քահանա Սարայիային+, երկրորդ քահանա Սոփոնիային+ և երեք դռնապաններին+,
25 քաղաքից վերցրեց մի պալատականի, որը պատերազմող մարդկանց զորապետ էր, քաղաքում գտնվող յոթ մարդու, որոնք թագավորի մոտ մտնելու թույլտվություն ունեին+, զորագլխի քարտուղարին, որը զինվորագրում էր երկրի ժողովրդին, և երկրի ժողովրդից վաթսուն մարդու, որոնք քաղաքում էին գտնվում+։
26 Թիկնապահների պետ Նաբուզարդանը+ վերցրեց նրանց բոլորին ու տարավ Բաբելոնի թագավորի մոտ՝ Ռեբլա+։
27 Բաբելոնի թագավորը հարվածեց+ ու սպանեց նրանց Ռեբլայում+՝ Եմաթի երկրում+։ Այսպիսով՝ Հուդան գերեվարվեց իր երկրից+։
28 Սա է այն ժողովուրդը, որին Նաբուգոդոնոսորը գերի տարավ. յոթերորդ տարում՝ երեք հազար քսաներեք հրեայի+։
29 Նաբուգոդոնոսորի տասնութերորդ տարում+՝ Երուսաղեմից ութ հարյուր երեսուներկու հոգու։
30 Նաբուգոդոնոսորի քսաներեքերորդ տարում թիկնապահների պետ Նաբուզարդանը հրեաներից յոթ հարյուր քառասունհինգ հոգու գերի տարավ+։
Բոլորը միասին չորս հազար վեց հարյուր հոգի էին։
31 Հուդայի Հովաքին+ թագավորի գերության երեսունյոթերորդ տարում՝ տասներկուերորդ ամսվա քսանհինգերորդ օրը, Բաբելոնի Ելմարոդաք թագավորը իր թագավոր դառնալու տարում Հուդայի Հովաքին թագավորին բարեհաճություն ցույց տվեց*+ և նրան հանեց բանտից։
32 Նա բարյացակամորեն խոսեց նրա հետ և նրա գահը Բաբելոնում իր մոտ գտնվող մյուս թագավորների գահից ավելի բարձր դրեց+։
33 Հովաքինը հանեց բանտի իր հագուստները+ և իր կյանքի բոլոր օրերում+ միշտ նրա առջև էր հաց ուտում+։
34 Ինչ վերաբերում է նրա ապրուստի միջոցներին, ապա իր կյանքի բոլոր օրերում՝ մինչև իր մահվան օրը, Հովաքինին մշտապես տալիս էին թագավորի կողմից նշանակված ամեն օրվա իր բաժինը+։
Ծանոթագրություններ
^ Բառացի՝ «տասներկու կանգուն երկարություն ունեցող թել էր շրջապատում նրան»։
^ Մեկ մատնաչափը հվսր է 1,85 սմ։
^ Կամ՝ «երևացող նռները»։
^ Բառացի՝ «բարձրացրեց գլուխը»։