Երեմիա 7։1-34

7  Ահա Եհովայի խոսքը, որ եղավ Երեմիային.  «Կանգնիր Եհովայի տան դռների մոտ, ազդարարիր այնտեղ այս խոսքը+ ու ասա. «Լսեցե՛ք Եհովայի խոսքը, Հուդայի բոլո՛ր բնակիչներ, որ այս դռներով մտնում եք՝ Եհովայի առաջ խոնարհվելու։  Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Բարի դարձրեք ձեր ճանապարհներն ու ձեր գործերը, և ես թույլ կտամ ձեզ բնակվել այս վայրում+։  Մի՛ ապավինեք մոլորեցնող խոսքերի+՝ ասելով. «Եհովայի տաճարը, Եհովայի տաճարը, այս ամենը Եհովայի տաճարն է»։  Եթե դուք բարի դարձնեք ձեր ճանապարհներն ու ձեր գործերը, եթե արդարություն գործադրեք մարդու ու նրա ընկերոջ միջև+,  եթե չճնշեք պանդուխտին, որբին և այրուն+ ու այս վայրում անմեղ արյուն չթափեք+, եթե չգնաք ուրիշ աստվածների հետևից, որպեսզի ձեզ վրա չարիք չբերեք+,  այդ ժամանակ թույլ կտամ, որ բնակվեք այս վայրում, այն երկրում, որը հավիտյանս հավիտենից* ձեր նախահայրերին եմ տվել»»»+։  «Ահա դուք մոլորեցնող խոսքերին եք ապավինում, ինչը ձեզ ոչ մի օգուտ չի տալու+։  Կարելի՞ է արդյոք գողանալ+, սպանել+, շնություն գործել+, սուտ երդում տալ+, զոհերի ծուխը վեր հանել Բահաղի համար+, գնալ ուրիշ աստվածների հետևից, որոնց դուք չէիք ճանաչում+, 10  և միևնույն ժամանակ գալ ու իմ առաջ կանգնել այս տան մեջ, որն իմ անունով է կոչված+, և ասել, թե՝ «մենք կփրկվենք», չնայած որ այս բոլոր գարշելի բաներն եք անում։ 11  Մի՞թե այս տունը, որն իմ անունով է կոչված+, ձեր աչքում ավազակների որջ չի դարձել+։ Ահա ես տեսա այդ ամենը»,– ասում է Եհովան+։ 12  ««Իսկ հիմա գնացեք իմ այն տեղը, որ Սելովում էր+, ուր առաջ իմ անունը բնակեցնել տվեցի+, և տեսեք, թե ինչպես վարվեցի նրա հետ իմ Իսրայել ժողովրդի չարության պատճառով+։ 13  Եվ հիմա, քանի որ դուք անում էիք այս բոլոր գործերը,– ասում է Եհովան,– թեև ես խոսում էի ձեզ հետ, կանուխ վեր էի կենում ու խոսում էի+, բայց դուք չէիք լսում+, կանչում էի ձեզ, բայց դուք չէիք պատասխանում+, 14  ես էլ այս տան հետ, որն իմ անունով է կոչված+, և որին դուք ապավինում եք+, և այն վայրի հետ, որը ձեզ ու ձեր հայրերին եմ տվել, կվարվեմ այնպես, ինչպես վարվեցի Սելովի հետ+։ 15  Իմ երեսի առաջից ձեզ պիտի դեն նետեմ+, ինչպես որ դեն նետեցի ձեր բոլոր եղբայրներին՝ Եփրեմի ամբողջ սերնդին»+։ 16  Ուստի այս ժողովրդի համար դու մի՛ աղոթիր, նրանց համար մի՛ աղերսիր ու աղոթքի մեջ մի՛ պաղատիր նրանց համար+, որովհետև ես քեզ չեմ լսելու+։ 17  Մի՞թե դու չես տեսնում, թե նրանք ինչ են անում Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմի փողոցներում+։ 18  Որդիները փայտ են հավաքում, հայրերը կրակ են վառում, իսկ կանայք խմոր են հունցում, որ զոհաբերության բլիթներ թխեն «երկնքի թագուհու» համար+, ըմպելիքի ընծաներ են թափում+ ուրիշ աստվածների համար, որպեսզի վիրավորեն ինձ+։ 19  «Մի՞թե ինձ են վիրավորում,– ասում է Եհովան+,– չէ՞ որ իրենք իրենց, որ ամոթահար անեն իրենց երեսը»+։ 20  Դրա համար էլ այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ահա այս վայրի, մարդկանց, անասունների, դաշտի ծառի+ ու երկրի պտղի վրա պիտի թափեմ իմ բարկությունն ու զայրույթը+. այն պիտի վառվի ու չհանգչի»+։ 21  Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ձեր այս բոլոր ողջակեզները ձեր զոհերի վրա ավելացրեք ու միս կերեք+։ 22  Ձեր հայրերի հետ ոչինչ չխոսեցի, ոչ էլ ողջակեզների ու զոհերի+ մասին պատվիրեցի նրանց այն օրը, երբ հանեցի Եգիպտոսի երկրից։ 23  Այլ այս պատվերը նրանց տվեցի՝ ասելով. «Հնազանդվեք իմ ձայնին+, և ես ձեր Աստվածը կլինեմ+, իսկ դուք իմ ժողովուրդը կլինեք։ Քայլեք բոլոր այն ճանապարհներով+, որ ձեզ պատվիրում եմ, որպեսզի լավ լինի ձեզ համար»»+։ 24  Բայց նրանք չլսեցին ու իրենց ականջը չխոնարհեցրին+, այլ իրենց չար սրտերի համառությամբ շարունակեցին իրենց որոշումներին հետևել+, այնպես որ նրանք հետ գնացին և ոչ թե առաջ+՝ 25  այն օրից սկսած, երբ ձեր հայրերը դուրս եկան Եգիպտոսից, մինչև այս օրը+։ Ես ձեզ մոտ էի ուղարկում իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, ամեն օր կանուխ վեր էի կենում և ուղարկում էի նրանց+։ 26  Բայց նրանք չլսեցին ինձ ու իրենց ականջը չխոնարհեցրին+, այլ համառություն արեցին*+ և իրենց հայրերից ավելի վատ վարվեցին+։ 27  Այս բոլոր խոսքերը դու ասա նրանց+, թեև նրանք քեզ չեն լսի, դու կանչիր նրանց, թեև նրանք քեզ պատասխան չեն տա+։ 28  Ասա նրանց. «Սա այն ազգն է, որը չհնազանդվեց իր Աստված Եհովայի ձայնին+ և խրատ* չընդունեց+։ Հավատարմությունն անհայտացել է և կտրվել է նրանց բերանից»+։ 29  Կտրիր քո չկտրված մազերն ու դեն նետիր+ և մերկ բլուրների վրա ողբերգ երգիր+, որովհետև Եհովան մերժել է+ այն սերունդը, որի վրա նա սաստիկ բարկացած է, և լքելու է նրան+։ 30  «Հուդայի որդիները չարիք են գործել իմ աչքում,– ասում է Եհովան։– Իրենց գարշելի կուռքերը իմ անունով կոչված տան մեջ են դրել, որ պղծեն այն+։ 31  Տոֆեթի+ բարձունքներն են կառուցել, որը Հիննոմի որդու հովտում է+, որպեսզի այնտեղ իրենց որդիներին ու դուստրերին կրակի մեջ այրեն+, ինչը ես նրանց չէի պատվիրել և մտքովս էլ չէր անցել»+։ 32  «Ահա օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ այլևս չեն ասի Տոֆեթ ու Հիննոմի որդու հովիտ, այլ կասեն սպանության հովիտ+, և Տոֆեթում կթաղեն, մինչև որ տեղ էլ չլինի այնտեղ+։ 33  Այդ մարդկանց մեռած մարմինները կերակուր կդառնան երկնքի թռչունների ու երկրի գազանների համար, և ոչ ոք չի վախեցնի նրանց+։ 34  Հուդայի քաղաքներից ու Երուսաղեմի փողոցներից կվերացնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը ու հարսի ձայնը+, որովհետև երկիրը ամայի վայր պիտի դառնա»»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ծն 3։22-ի ծնթ.։
Բռց.՝ «խստացրին իրենց պարանոցը»։
Տե՛ս Առ 1։2-ի ծնթ.։