Երեմիա 8։1-22

8  «Այդ ժամանակ,– ասում է Եհովան,– Հուդայի թագավորների ոսկորները, նրա իշխանների ոսկորները, քահանաների ոսկորները, մարգարեների ոսկորներն ու Երուսաղեմի բնակիչների ոսկորները պիտի հանեն իրենց գերեզմաններից+։  Ու պիտի փռեն դրանք արևի, լուսնի և երկնքի բոլոր զորքերի առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, նրանց հետևից գնացին+, նրանց փնտրեցին ու նրանց առաջ խոնարհվեցին+։ Դրանք չպիտի հավաքվեն և չպիտի թաղվեն։ Երկրի երեսի վրա գոմաղբ պիտի դառնան»+։  «Այս չար սերնդից մնացած ամբողջ մնացորդը ամենուրեք, ուր որ ես նրան ցրեմ+, մահը կնախընտրի և ոչ թե կյանքը»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։  «Եվ դու կասես նրանց. «Այսպես է ասում Եհովան. «Մի՞թե նրանք կընկնեն ու էլ վեր չեն կենա+։ Եթե մեկը հետ է դառնում իր ճանապարհից, արդյոք մյուսն էլ հետ չի՞ դառնա+։  Ինչո՞ւ է այս ժողովուրդը՝ Երուսաղեմը, համառում իր անհավատարմության մեջ։ Նրանք պինդ բռնել են նենգությունը+, հետ դառնալ չեն ուզում+։  Ես ուշադիր էի+, ես լսում էի+, բայց նրանք սխալ բաներ էին խոսում։ Չկար մի մարդ, որ զղջար իր չարության համար+ ու ասեր. «Այս ի՞նչ արեցի»։ Կռվի սլացող ձիու նման՝ ամեն մեկը հետ է դառնում այն ընթացքին, որին շատերն են հետևում+։  Նույնիսկ արագիլը երկնքում գիտի իր համար նշանակված ժամանակը+, տատրակը+, մանգաղաթևն ու սոխակը պահում են իրենց հետդարձի ժամանակը։ Իսկ իմ ժողովուրդն այդպես էլ չգիտակցեց Եհովայի դատաստանի ժամանակը»»+։  «Ինչպե՞ս եք ասում. «Մենք իմաստուն ենք, և Եհովայի օրենքը մեզ մոտ է»+։ Ահա դպիրների կեղծ գրչի+ տակից բացահայտ ստություն է դուրս գալիս։  Իմաստուններն ամոթահար են եղել+, նրանք զարհուրել են ու պիտի բռնվեն։ Նրանք մերժել են Եհովայի խոսքը, էլ ո՞րն է նրանց իմաստությունը+։ 10  Դրա համար էլ նրանց կանանց ուրիշներին պիտի տամ և նրանց դաշտերը նրանց տիրողներին պիտի տամ+, որովհետև նրանցից ամեն մեկը՝ փոքրից մինչև մեծը, անազնիվ շահի հետևից է ընկել+, և ամեն մեկը՝ մարգարեից մինչև քահանան, ստությամբ է գործում+։ 11  Նրանք փորձում են թեթևակի բուժել իմ ժողովրդի դստեր կոտրվածքները+՝ ասելով՝ «խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն է», մինչդեռ խաղաղություն չկա+։ 12  Ամաչեցի՞ն նրանք իրենց նողկալի գործերի համար+. ոչ միայն չամաչեցին, այլև չիմացան, թե ինչ է նշանակում նվաստացած զգալ+։ Դրա համար էլ ընկնողների մեջ պիտի ընկնեն։ Կսայթաքեն այն ժամանակ, երբ նրանց պատժեմ»+,– ասում է Եհովան+։ 13  «Բերքը հավաքելու ժամանակ ես նրանց բնաջինջ կանեմ,– ասում է Եհովան+։– Խաղող չի լինի որթատունկի վրա+, ոչ էլ թուզ՝ թզենու վրա, և տերևները կչորանան։ Ինչ որ նրանց տալիս եմ, թշնամու ձեռքը կանցնի»»։ 14  «Ինչո՞ւ ենք նստել։ Հավաքվեք, գնանք մտնենք բերդաքաղաքներն+ ու այնտեղ մեռնենք, որովհետև մեր Աստված Եհովան մեզ կործանման է դատապարտել+, և նա մեզ թունավորված ջուր է խմեցնում+, քանի որ մեղք ենք գործել Եհովայի դեմ։ 15  Խաղաղության հուսացինք, բայց բարիք չկա+, ապաքինվելու ժամանակին սպասեցինք, բայց ահա սարսափ է+։ 16  Դանից+ լսվեց նրա ձիերի փնչոցը։ Նրա նժույգների խրխնջոցի ձայնից ցնցվեց ողջ երկիրը+։ Թշնամին գալիս է և ուտում է երկիրն ու այն ամենը, ինչով որ այն լցված է, քաղաքն ու նրա բնակիչներին»։ 17  «Ահա ես ձեր մեջ օձեր եմ ուղարկելու, թունավոր օձեր+, որոնց վրա թովչությունը չի ազդում+, և նրանք պիտի խայթեն ձեզ»,– ասում է Եհովան։ 18  Անբուժելի վիշտ է պատել ինձ+։ Սիրտս ցավում է։ 19  Իմ ժողովրդի դուստրը օգնության համար աղաղակում է հեռավոր երկրից+. «Մի՞թե Եհովան Սիոնում չէ+, կամ մի՞թե նրա թագավորն այնտեղ չէ»+։ «Ինչո՞ւ ինձ վիրավորեցին իրենց քանդակված կուռքերով և ունայն օտար աստվածներով»+։ 20  «Հնձի ժամանակն անցավ, ամառը վերջացավ, բայց մենք չփրկվեցինք»+։ 21  Իմ ժողովրդի դստեր կոտրվածքների+ պատճառով ես ջախջախված եմ+։ Ես ընկճված եմ։ Սոսկումը պատել է ինձ+։ 22  Մի՞թե Գաղաադում բալասան չկա+, կամ մի՞թե այնտեղ բժիշկ չկա+։ Այդ դեպքում ինչո՞ւ չի ապաքինվում+ իմ ժողովրդի դուստրը+։

Ծանոթագրություններ