Եփեսացիներ 1։1-23

1  Ես՝ Պողոսս, Աստծու կամքով+ Քրիստոս Հիսուսի առաքյալս+, գրում եմ Եփեսոսի սրբերին և հավատարիմներին+, որոնք միության մեջ են+ Քրիստոս Հիսուսի հետ։  Թող անզուգական բարություն*+ դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն+ լինի ձեզ Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից։  Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը և Հայրը+, որը օրհնեց մեզ+ երկնային ոլորտում+ հոգևոր ամեն օրհնություններով, քանի որ մենք միության մեջ ենք Քրիստոսի հետ,  ինչպես որ նրա հետ միության մեջ լինելու համար նա ընտրեց+ մեզ աշխարհի հիմնումից առաջ+, որպեսզի մենք սիրենք+ և սուրբ ու անարատ+ լինենք իր առջև։  Իր ցանկության և կամքի համաձայն+՝ նա նախապես որոշեց+ Հիսուս Քրիստոսի միջոցով որդեգրել+ մեզ,  որպեսզի գովաբանվի+ իր անզուգական բարության+ համար, որը մեծահոգաբար տվեց մեզ իր սիրելիի միջոցով+:  Նրա միջոցով մենք ստացանք ազատությունը իր արյամբ+ տրված փրկանքով, այո՛, մեր հանցանքների ներումը+ Աստծու անզուգական բարության+ հարստության շնորհիվ։  Այս բարությունը նա առատորեն դրսևորեց մեր հանդեպ՝ տալով ամենայն իմաստություն+ և առողջ բանականություն,  և այդպիսով հայտնեց մեզ իր կամքի սրբազան գաղտնիքը+։ Այն ներդաշնակ է իր ցանկությանն ու նպատակին+, 10  այն է՝ նշանակված ժամանակները լրանալուն պես+ հաստատել մի տնօրինություն+, այսինքն՝ ամեն ինչ նորից համախմբել+ Քրիստոսում+՝ երկնքում եղողները+ և երկրի վրա եղողները+։ Այո՛, ամեն ինչ պիտի համախմբվի Քրիստոսում, 11  որի հետ միության մեջ լինելով՝ մենք նաև նշանակվեցինք ժառանգներ+ (քանի որ նախապես որոշված էինք նրա նպատակի համաձայն, ով ամեն ինչ իրագործում է այնպես, ինչպես իր կամքն է թելադրում)+, 12  որպեսզի ծառայենք իր փառքի գովաբանության համար+, մենք, որ առաջինը հուսացինք Քրիստոսին+։ 13  Բայց դուք նույնպես հուսացիք նրան՝ լսելով ճշմարտության խոսքը+՝ ձեր փրկության մասին բարի լուրը+։ Երբ դուք հավատացիք, նրա միջոցով նաև խոստացված սուրբ ոգու+ կնիքը դրվեց+ ձեզ վրա։ 14  Այդ ոգին մեր ժառանգության+ համար նախապես տրված գրավն է+, որպեսզի փրկանքի+ միջոցով Աստծու սեփականությունն+ ազատ արձակվի նրա փառավոր գովաբանության համար։ 15  Ահա թե ինչու ես էլ, երբ լսեցի Տեր Հիսուսի հանդեպ ունեցած ձեր հավատի մասին, և թե ինչպես է այն երևում բոլոր սրբերի հանդեպ ունեցած ձեր վերաբերմունքի մեջ+, 16  անդադար շնորհակալություն եմ հայտնում Աստծուն ձեզ համար։ Միշտ հիշում եմ ձեզ իմ աղոթքներում+, 17  որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառավոր Հայրը, ձեզ տա իմաստության+ և հայտնության ոգի, մինչ նրա մասին ճշգրիտ գիտելիքներ+ եք ձեռք բերում՝ 18  լուսավորելով+ ձեր սրտի աչքերը+, որ իմանաք, թե ինչ է այն հույսը+, դեպի որը նա կանչեց ձեզ, թե ինչ է այն փառավոր հարստությունը+, որը նա որպես ժառանգություն պահում է սրբերի+ համար, 19  և թե ինչ է մեր՝ հավատացյալներիս մեջ ներգործող նրա զորության+ գերազանց մեծությունը։ Սա ներդաշնակ է նրա հզոր ուժի գործադրմանը+, 20  որով նա հարություն տվեց+ Քրիստոսին և նստեցրեց իր աջ կողմը+՝ երկնային ոլորտում+՝ 21  շատ ավելի բարձր ամեն կառավարությունից, իշխանությունից, զորությունից, տերությունից+ և ամեն անունից+՝ ոչ միայն հիմա*+, այլև ապագայում+։ 22  Նա նաև ամեն բան հպատակեցրեց նրա ոտքերի տակ+ և նրան իբրև գլուխ կարգեց ամեն ինչի վրա+ ժողովի օգտի համար, 23  որը նրա մարմինն է+, նրա լիությունը+, ով լցնում է ամեն բան ամեն ինչում+։

Ծանոթագրություններ

Տե՛ս բառարանը։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանում «աշխարհ» բառի բացատրությունը։