Եփեսացիներ 3։1-21

3  Հենց այդ պատճառով էլ ես՝ Պողոսս, որ հանուն Քրիստոս Հիսուսի բանտարկված+ եմ ձեզ՝ ուրիշ ազգերից եղողներիդ համար+...  Անշուշտ, լսել եք Աստծու անզուգական բարության տնտեսության+ մասին, որը տրված է ինձ ձեզ համար,  թե ինչպես սրբազան գաղտնիքը բացահայտվեց ինձ+, ինչի մասին արդեն համառոտակի գրեցի։  Նկատի առնելով սա՝ երբ կարդաք, կտեսնեք, որ Քրիստոսի մասին սրբազան գաղտնիքի+ հասկացողությունն+ ունեմ։  Անցած սերունդներում այս գաղտնիքը+ չտեղեկացվեց մարդկանց որդիներին, ինչպես որ հիմա ոգու միջոցով այն բացահայտվեց+ նրա սուրբ առաքյալներին ու մարգարեներին+։  Եվ գաղտնիքն այն է, որ ուրիշ ազգերի մարդիկ բարի լուրի միջոցով պետք է լինեն ժառանգակիցներ և նույն մարմնի+ անդամներ ու մեզ հետ միասին՝ խոստմանը+ բաժնեկիցներ Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ։  Ես գաղտնիքի ծառայող+ դարձա Աստծու անզուգական բարության ձրի պարգևի միջոցով, որը նա պարգևեց, երբ ինձ տվեց իր զորությունը+։  Ինձ, որ բոլոր սրբերի մեջ փոքրագույնից էլ փոքր եմ+, այս անզուգական բարությունը+ տրվեց, որպեսզի ուրիշ ազգերին քարոզեմ+ Քրիստոսի անհատակ հարստության+ մասին բարի լուրը  և օգնեմ մարդկանց տեսնելու, թե ինչպես է իրագործվում+ սրբազան գաղտնիքը+, որ վաղուց ի վեր պահված էր Աստծու մեջ, որը ստեղծեց ամեն բան+։ 10  Եվ դա այն նպատակով, որ հիմա երկնային ոլորտում գտնվող կառավարություններին ու իշխանություններին+ ժողովի միջոցով հայտնի դառնա+ Աստծու՝ տարբեր կերպերով դրսևորվող իմաստությունը+՝ 11  հավիտենական նպատակի համաձայն, որը նա սահմանեց Քրիստոսի՝ մեր Տեր Հիսուսի առնչությամբ+։ 12  Նրա միջոցով է, որ ունենք խոսելու այս ազատությունը, և նրա հանդեպ ունեցած մեր հավատի շնորհիվ է, որ կարող ենք վստահությամբ մոտենալ+ Աստծուն։ 13  Ուստի խնդրում եմ, որ ձեզ համար կրած իմ այս նեղությունների պատճառով չվհատվեք+, քանի որ դրանք փառք են ձեզ համար։ 14  Դրա համար էլ ծնկի+ եմ գալիս Հոր առջև+, 15  որին ամեն ընտանիք+ երկնքում և երկրի վրա պարտական է իր անվան համար+, 16  և աղաչում եմ նրան, որ իր փառքի հարստության+ համաձայն՝ նա այնպես անի, որ իր ոգու զորությամբ+ ձեր ներսի մարդը+ ուժեղանա, 17  որպեսզի ձեր հավատի շնորհիվ Քրիստոսը սիրո հետ մեկտեղ բնակվի ձեր սրտերում+, որ դուք արմատացած+ և հաստատված լինեք հիմքի վրա+, 18  որպեսզի կարողանաք բոլոր սրբերի հետ միասին լիովին ըմբռնել+, թե որն է ճշմարտության լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը+, 19  և ճանաչեք Քրիստոսի սերը+, որ գերազանցում է գիտելիքները, որպեսզի լցված լինեք այն ողջ լիությամբ+, որ Աստված է տալիս։ 20  Իսկ նրան, ով մեզանում ներգործող իր զորությամբ+ կարող է շատ ավելին անել, քան մենք խնդրում ենք կամ մտածում+, 21  նրան լինի փառքը ժողովի և Քրիստոս Հիսուսի միջոցով բոլոր սերունդներում հավիտյանս հավիտենից+։ Ամեն։

Ծանոթագրություններ