Զաքարիա 10։1-12

10  «Եհովայից անձրև խնդրեք+ գարնանային անձրևների ժամանակ+, Եհովայից, որը փոթորկի ամպերն է ստեղծում+ և հորդառատ անձրև է տալիս մարդկանց+, որը ամեն մեկին բուսականություն է տալիս դաշտում+։  Թերափիմները+ մոգության մասին են խոսում, գուշակություն անողները ստություն են տեսնում+ և անօգուտ երազներ են պատմում, զուր են նրանք փորձում մխիթարել+։ Դրա համար էլ ոչխարների նման պիտի թափառեն մարդիկ+, նրանք պիտի տառապեն հովիվ չլինելու պատճառով+։  Իմ բարկությունը բորբոքվել է հովիվների վրա+։ Ես հաշիվ եմ պահանջելու+ այն առաջնորդներից, որոնք կամակոր այծերի են նման+, որովհետև Զորքերի Տեր Եհովան ուշադրություն է դարձրել իր հոտին+՝ Հուդայի տանը, և նրան պատերազմի մեջ եղող իր փառահեղ ձիու+ նման է դարձրել։  Նրանից է գլխավորը+, նրանից է օգնական իշխանը+, նրանից է պատերազմի աղեղը+, նրանից է դուրս գալիս ամեն հանձնարարատու+. բոլորը նրանից են։  Նրանք պիտի լինեն զորավոր տղամարդկանց պես+, որոնք կռվի ժամանակ փողոցների ցեխն են կոխ տալիս+։ Նրանք մարտի մեջ պիտի մտնեն, որովհետև Եհովան նրանց հետ է+, և թշնամու ձիավորները պիտի ամաչեն+։  Ես պիտի զորացնեմ Հուդայի տունը ու Հովսեփի տունը պիտի փրկեմ+։ Նրանց պիտի բնակեցնեմ, որովհետև նրանց ողորմելու եմ+։ Նրանք կդառնան այնպիսին, ինչպիսին առաջ էին, ասես թե ես նրանց երբեք չեմ մերժել+, որովհետև ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը, և ես կպատասխանեմ նրանց+։  Եփրեմցիները զորավոր մարդու նման պիտի դառնան+, և նրանց սրտերը ուրախ պիտի լինեն ասես գինուց+։ Նրանց որդիները պիտի տեսնեն դա և ուրախանան+, նրանց սրտերը պիտի ցնծան Եհովայով+։  «Ես պիտի սուլեմ+ նրանց ու հավաքեմ։ Ես կփրկագնեմ+ նրանց, և նրանք կշատանան, ինչպես նրանք, ովքեր շատ են եղել+։  Ես սերմերի պես կցրեմ նրանց ժողովուրդների մեջ+, և հեռավոր վայրերում նրանք կհիշեն ինձ+։ Նրանք իրենց որդիների հետ կենդանություն կստանան ու կվերադառնան+։ 10  Նրանց ետ պիտի բերեմ Եգիպտոսի երկրից+ ու Ասորեստանից պիտի հավաքեմ+ և Գաղաադի+ երկիր ու Լիբանան բերեմ, և այնտեղ նրանց համար տեղ չի լինի+։ 11  Ես պիտի անցնեմ ծովի միջով, աղետ պիտի բերեմ նրա վրա+, պիտի հարվածեմ ծովի ալիքներին+, և Նեղոսի բոլոր խորությունները պիտի ցամաքեն+։ Ասորեստանի հպարտությունը պիտի ցածրացվի+, և Եգիպտոսի գավազանը+ պիտի վերցվի+։ 12  Ես՝ Եհովաս, պիտի զորացնեմ նրանց+, և նրանք իմ անունով պիտի քայլեն»+,– ասում է Եհովան»։

Ծանոթագրություններ