Զաքարիա 11։1-17
11 «Բա՛ց արա դռներդ, ո՛վ Լիբանան+, որ կրակը լափի քո մայրիները+։
2 Ողբա՛, գիհի՛, որովհետև մայրին ընկավ, որովհետև մեծամեծ ծառերը տապալվեցին+։ Ողբացե՛ք, Բասանի հսկա՛ ծառեր, որովհետև անանցանելի անտառը ոչնչացվեց+։
3 Լսեցե՛ք։ Հովիվները ողբում են+, որովհետև զրկվել են իրենց փառքից+։ Լսեցե՛ք։ Առյուծները մռնչում են, որովհետև Հորդանանի փարթամ մացառուտները ոչնչացվել են+։
4 Այսպես է ասում իմ Աստված Եհովան. «Հովվիր մորթվելու ոչխարներին+,
5 որոնց գնողները մորթում են+ նրանց, բայց մեղավոր չեն համարվում+։ Իսկ նրանց վաճառողներն+ ասում են. «Օրհնյա՜լ լինի Եհովան, ես կհարստանամ»+։ Եվ նրանց հովիվները բոլորովին չեն կարեկցում նրանց»+։
6 «Ես այլևս չեմ կարեկցելու այս երկրի բնակիչներին+,– ասում է Եհովան։– Ես այնպես կանեմ, որ ամեն մարդ իր ընկերոջ ձեռքում+ և իր թագավորի ձեռքում հայտնվի+։ Նրանք կջախջախեն այս երկիրը, և ես ոչ մեկին չեմ ազատի նրանց ձեռքից»»+։
7 Հանուն ձեզ, հոտի՛ թշվառներ+, ես սկսեցի հովվել+ մորթվելու ոչխարներին+։ Ես երկու գավազան+ վերցրի, մեկը կոչեցի Հաճություն+, մյուսը՝ Միություն+։ Եվ սկսեցի հովվել հոտին։
8 Մեկ լուսնային ամսում ես վերացրի երեք հովիվների+, քանի որ հոգիս այլևս չէր հանդուրժում նրանց+, և նրանց հոգին էլ զզվել էր ինձանից։
9 Ի վերջո, ասացի. «Այլևս չեմ հովվելու ձեզ+։ Մեռնողը թող մեռնի, և կործանվողը թող կործանվի+, իսկ մնացողները թող ամեն մեկն իր ընկերոջ միսն ուտի»+։
10 Ես վերցրի իմ Հաճություն+ գավազանը և կոտրեցի+, որպեսզի քանդեմ իմ ժողովրդի հետ կապած ուխտս+։
11 Նույն օրը այն քանդվեց, և հոտի թշվառները+, որոնք սպասում էին+ ինձ, իմացան, որ դա Եհովայի խոսքն է։
12 Ես նրանց ասացի. «Եթե բարի է ձեր աչքին+, տվե՛ք ինձ իմ վարձը, իսկ եթե ոչ, մի՛ տվեք»։ Եվ նրանք վճարեցին իմ վարձը՝ երեսուն կտոր արծաթ+։
13 Այդ ժամանակ Եհովան ասաց ինձ. «Դրանք գանձարանը գցիր+. բարձր է այն գինը, որով նրանք գնահատել են ինձ»+։ Եվ ես վերցրի երեսուն կտոր արծաթն ու գցեցի Եհովայի տան գանձարանը+։
14 Հետո կոտրեցի իմ երկրորդ գավազանը՝ Միությունը+, որպեսզի Իսրայելի և Հուդայի միջև+ եղբայրությունը կոտրեմ+։
15 Եհովան ասաց ինձ. «Քեզ համար մի անպիտան հովվի+ գործիքներ վերցրու։
16 Ահա ես թույլ եմ տալու, որ մի հովիվ վեր կենա այս երկրի վրա+։ Նա ուշադրություն չի դարձնելու կորչող ոչխարին+, ձագին չի փնտրելու, վիրավորին չի բուժելու+, առողջին չի կերակրելու, այլ ուտելու է գեր ոչխարի միսը+ և պոկելու է նրանց կճղակները+։
17 Վա՜յ իմ անպետք հովվին+, որ լքում է հոտը+։ Սուրը կհարվածի նրա բազկին և նրա աջ աչքին։ Նրա բազուկը անպատճառ պիտի չորանա+, ու նրա աջ աչքը պիտի աղոտանա»։