Զաքարիա 13։1-9

13  «Այդ օրը+ Դավթի տան համար և Երուսաղեմի բնակիչների համար մի ջրհոր+ բացված կլինի, որպեսզի նրանք մաքրվեն մեղքից+ և պղծությունից+։  Այդ օրը,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– ես պիտի ջնջեմ կուռքերի անունները երկրից+, և դրանք այլևս չեն հիշվի։ Մարգարեներին+ ու անմաքրության ոգին պիտի վերացնեմ երկրից+։  Եվ եթե որևէ մեկը մարգարեանա, նրան ծնած հայրն ու մայրը պիտի ասեն. «Դու չպիտի ապրես, որովհետև Եհովայի անունով ստություն խոսեցիր»։ Եվ նրան ծնած հայրն ու մայրը պիտի խոցեն նրան իր մարգարեանալու համար+։  Այդ օրը մարգարեները պիտի ամաչեն+՝ ամեն մեկն իր մարգարեական տեսիլքի պատճառով։ Խաբելու համար նրանք մազոտ հանդերձ+ չեն հագնի։  Նրանցից ամեն մեկը կասի. «Ես մարգարե չեմ։ Ես հողագործ եմ, որովհետև երբ դեռ պատանի էի, մի մարդ գնեց ինձ»։  Նրան պիտի հարցնեն. «Այս ի՞նչ վերքեր են քո մարմնի վրա»։ Եվ նա կպատասխանի. «Այս հարվածները ինձ սիրող մարդկանց տանն եմ ստացել»»։  «Ո՛վ սուր, վե՛ր կաց իմ հովվի դեմ+ և այն մարդու դեմ, որն իմ ընկերն է+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։– Հարվածի՛ր հովվին+, և հոտի ոչխարները թող ցրվեն+։ Եվ ես բարեհաճ կլինեմ աննշանների հանդեպ»+։  «Ամբողջ երկրում,– ասում է Եհովան,– երկու երրորդ մասը կոչնչանա ու կմեռնի+, իսկ մեկ երրորդ մասը ողջ կմնա+։  Այդ մեկ երրորդ մասին ես պիտի անցկացնեմ կրակի միջով+ և պիտի զտեմ, ինչպես արծաթն են զտում+, պիտի ստուգեմ, ինչպես ոսկին են ստուգում+։ Նրանք կկանչեն իմ անունը, և ես կպատասխանեմ նրանց+։ Ես կասեմ՝ «սա իմ ժողովուրդն է»+, նրանք էլ կասեն՝ «Եհովան մեր Աստվածն է»»+։

Ծանոթագրություններ