Զաքարիա 2։1-13
2 Աչքերս բարձրացրի ու տեսա մի մարդու, որն իր ձեռքին չափման լար ուներ+։
2 Հարցրի նրան. «Ո՞ւր ես գնում»։
Նա էլ պատասխանեց ինձ. «Երուսաղեմը չափելու, որպեսզի իմանամ, թե որքան է նրա լայնությունը, և որքան է նրա երկարությունը»+։
3 Ինձ հետ խոսող հրեշտակը առաջ գնաց, և մի ուրիշ հրեշտակ նրան ընդառաջ եկավ
4 ու ասաց. «Վազիր ու այն երիտասարդին ասա. «Երուսաղեմը մարդկանց ու անասունների շատության պատճառով պիտի բնակեցվի+ բաց ու առանց պարիսպների գյուղերի պես+։
5 Նրա շուրջբոլորը ես կրակե պարիսպ կդառնամ+,– ասում է Եհովան,– և փառք կլինեմ նրա մեջ»»+։
6 «Հե՜յ, հե՜յ, փախե՛ք հյուսիսի երկրից»+,– ասում է Եհովան։
«Չէ՞ որ երկնքի չորս քամիների ուղղությամբ ցիրուցան եմ արել ձեզ»+,– ասում է Եհովան։
7 «Հե՜յ, Սիո՛ն+, ազատի՛ր քեզ, որ Բաբելոնի դստեր հետ ես բնակվում+։
8 Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան, ով փառավորվելով+ ինձ ուղարկել է ձեզ կողոպտող ազգերի մոտ+. «Ձեզ դիպչողը+ իմ աչքի բիբին+ է դիպչում։
9 Ահա ես իմ ձեռքը նրանց դեմ կբարձրացնեմ+, և նրանք իրենց ստրուկների համար ավար կդառնան»+։ Եվ դուք կիմանաք, որ Զորքերի Տեր Եհովան է ինձ ուղարկել+։
10 Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ Սիոնի դուստր+, որովհետև ես պիտի գամ+ ու բնակվեմ քեզ մոտ+,– ասում է Եհովան։–
11 Այդ օրը շատ ազգեր կմիանան Եհովային+ և իմ ժողովուրդը կդառնան+, ու ես քեզ մոտ կբնակվեմ»։ Եվ դու կիմանաս, որ Զորքերի Տեր Եհովան է ինձ քեզ մոտ ուղարկել+։
12 Եհովան իր տիրապետության տակ է առնելու Հուդան՝ սուրբ հողի վրա իր բաժինը+, և դարձյալ ընտրելու է Երուսաղեմը+։
13 Լռե՛ք, ամե՛ն մարմին, Եհովայի առաջ+, որովհետև նա դուրս է գալիս+ իր սուրբ բնակավայրից+։