Զաքարիա 5։1-11

5  Դարձյալ բարձրացրի աչքերս ու տեսա մի թռչող գիրք+։  Այդ ժամանակ նա հարցրեց ինձ. «Ի՞նչ ես տեսնում»+։ Ես ասացի. «Մի թռչող գիրք եմ տեսնում՝ քսան կանգուն երկարությամբ և տասը կանգուն լայնությամբ»։  Եվ նա ինձ ասաց. «Դա այն անեծքն է, որ տարածվում է ամբողջ երկրի երեսին+, քանի որ ամեն գողություն անող+, ինչի մասին որ ասվում է գրքի այս մասում եղող անեծքում, անպատիժ է մնում, և ամեն երդում տվող+, ինչի մասին որ ասվում է գրքի մյուս կողմում+, անպատիժ է մնում։  «Ես ուղարկել եմ նրան,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– և այն պիտի մտնի գողի տուն և իմ անունով սուտ երդում անողի տուն+, կմնա նրա տանը և կոչնչացնի թե՛ տունը, թե՛ նրա գերանները և թե՛ նրա քարերը»»+։  Հետո ինձ հետ խոսող հրեշտակը մոտեցավ ինձ ու ասաց. «Բարձրացրու, խնդրում եմ, աչքերդ ու տես, թե ինչ է մոտենում»։  Ես էլ հարցրի. «Սա ի՞նչ է»։ Նա էլ պատասխանեց. «Մոտեցողը արդուի աման է*»։ Եվ շարունակեց. «Սա ամբարշտության պատկերն է ողջ երկրի վրա»։  Եվ երբ կապարե կլոր կափարիչը բարձրացվեց, ահա մի կին էր նստած արդուի ամանի մեջ։  Այդ ժամանակ նա ասաց. «Սա Ամբարշտությունն է»։ Եվ այդ կնոջը հետ հրեց արդուի ամանի մեջ+ ու ամանի բերանը կապարե կլոր կափարիչով փակեց։  Դրանից հետո աչքերս բարձրացրի ու տեսա, որ երկու կին են մոտենում, և նրանց թևերի մեջ քամի կար։ Նրանց թևերը արագիլի թևերի էին նման։ Նրանք արդուի ամանը բարձրացրին երկրի ու երկնքի մեջտեղը։ 10  Ինձ հետ խոսող հրեշտակին հարցրի. «Ո՞ւր են տանում արդուի ամանը»։ 11  Նա էլ ասաց ինձ. «Տանում են Սենաարի+ երկիր, որ այնտեղ այդ կնոջ համար տուն շինեն+։ Տունը պիտի հաստատվի, և նա այնտեղ իր տեղում պիտի դրվի»։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «արդու է»։ Չափման միավոր, որը հվսր է մոտ 22 լ.։