Թվեր 17։1-13

17  Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.  «Խոսիր Իսրայելի որդիների հետ և նրանցից վերցրու մեկական գավազան+՝ յուրաքանչյուր ազգատոհմից, նրանց բոլոր տոհմապետներից+՝ իրենց հայրերի տների համեմատ, այսինքն՝ տասներկու գավազան։ Ամեն մեկի գավազանի վրա գրիր իր անունը։  Ահարոնի անունը գրիր Ղևիի գավազանի վրա, որովհետև մեկ գավազան պետք է լինի նրանց ազգատոհմի գլխի համար։  Դրանք դիր հանդիպման վրանում՝ Վկայության+ դիմաց, որտեղ ես միշտ հայտնվում եմ ձեզ+։  Ում որ կընտրեմ+, նրա գավազանը կծաղկի, ու ես վերջ կտամ իմ դեմ ուղղված Իսրայելի որդիների տրտունջներին+, որպեսզի ձեր դեմ չտրտնջան»+։  Ուստի Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, և նրանց բոլոր տոհմապետները մեկական գավազան տվեցին՝ մեկական գավազան յուրաքանչյուր տոհմապետի կողմից՝ իրենց հայրերի տների համեմատ, այսինքն՝ տասներկու գավազան+։ Նրանց գավազանների մեջ էր նաև Ահարոնի գավազանը+։  Հետո Մովսեսը գավազանները դրեց Եհովայի առաջ՝ վկայության վրանում+։  Հաջորդ օրը Մովսեսը մտավ վկայության վրան ու տեսավ, որ Ահարոնի գավազանը, որ ներկայացնում էր Ղևիի տունը, ծաղկել է, ու դրա վրա կոկոններ ու ծաղիկներ են հայտնվել, ինչպես նաև հասած նշեր։  Մովսեսը Եհովայի առաջից բոլոր գավազանները դուրս բերեց Իսրայելի բոլոր որդիների մոտ, և ամեն մեկը նայեց ու վերցրեց իր գավազանը։ 10  Դրանից հետո Եհովան ասաց Մովսեսին. «Ահարոնի գավազանը+ նորից դիր Վկայության դիմաց, և այն որպես նշան+ կպահվի ապստամբության+ որդիների համար, որպեսզի իմ դեմ ուղղված նրանց տրտունջները դադարեն, ու նրանք չմեռնեն»։ 11  Մովսեսն անմիջապես արեց այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն։ Նա հենց այդպես արեց։ 12  Իսրայելի որդիները սկսեցին ասել Մովսեսին. «Մենք մեռնելո՛ւ ենք, մենք կործանվելո՛ւ ենք, բոլորս կործանվելո՛ւ ենք+։ 13  Եթե որևէ մեկը Եհովայի խորանին մոտենա+, կմեռնի+։ Մի՞թե այսպիսի մահով ենք մեռնելու»+։

Ծանոթագրություններ